Երևան, 16.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդաժողովի նպատակն է քննարկել Սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է լիագումար նիստերում կամ նեղ տարածաշրջանային կլոր սեղանների ձևաչափով քննարկումների ժամանակ: Մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումները ներկայացվելու են ոլորտային մասնախմբերում:

Խորհրաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել.

  • Սփյուռքում կրթության և դաստիարակության ոլորտում պետական քաղաքականությունը, ռազմավարական գերակայությունները, նպատակները, թիրախները.
  • Նպատակներին հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերը.
  • «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից բխող գործողությունների շրջանակը և նպատակադրումները.
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցության ձևաչափերը և հեռանկարային հնարավորությունները.
  • Սփյուռքում կրթության և դաստիարակության գործի կազմակերպման, կրթական միջավայրի ձևավորման ուղղությունները.
  • Մանկավարժական մոտեցումների, նպատակների և խնդիրների վերհանում.
  • Ծրագրային, ուսումնամեթոդական և դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային պաշարների, գործընթացի իրականացում.
  • Կրթական տեխնոլոգիաների վերլուծություն, դասավանդման մեթոդների համադրում:

Խորհրդաժողովում քննարկումների թեմաների և զեկույցների հետ կապված՝ սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների և անձանց առաջարկություններն ակնկալվում է ստանալ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը և օրակարգը կներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը՝ խորհրդաժողովին մասնակցելու հայտ ներկայացրածներին:

Լիագումար նիստերում ելույթի տևողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ մասնախմբերում` 20 րոպեն: Խորհրդաժողովը գումարվում է հիմնականում բաց հրավերի ձևով, և դրան կարող է մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկական ներկայացուցիչ: Թեմական և ուսումնական խորհուրդները, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունները, հաստատությունները, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պետք է լրացնել կից ներկայացված հայտը և այն փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարություն մինչև 2024 թ. հուլիսի 15-ը (կցվում է) ներքոնշյալ էլեկտրոնային հասցեներով:

Գիտագործնական զեկույցների հարցում նախապատվությունը տրվելու է նորարարություններ և գործնական առաջարկություններ պարունակող զեկույցներին: Ակնկալվում է, որ զեկույցների առաջարկությունների հետ միասին հեղինակները 2 էջի սահմաններում ներկայացնեն զեկույցի սեղմագիր: Խորհրդաժողովի արդյունքում մեկ ամսվա ընթացքում ձևավորվում է հոդվածների ժողովածու, որը կհրապարակվի գիտական մամուլում, ինչպես նաև կտեղադրվի www.lib.armedu.am կայքի «Սփյուռք» բաժնում:

Խորհրդաժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ կարող են դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում հայեցի կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանձնելու է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Մասնակցության հայտերի պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

ՀԷՑ-ը տեղեկացնում է՝ կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԳազ չի լինի մինչև 8 ժամՀայ մարզիկները 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել ավանդական կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունումԱրմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացունԹուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհներ (տեսանյութ)Գառնիի տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. կան վիրավորներ«Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ Ռուբեն ՄելիքյանԳետափնյա գյուղի և Խաշթառակ-Լուսահովիտ համայնքները կապող կամուրջներով երթևեկությունը դեռևս փակ էԻրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանըՎթար՝ Գյումրիում. բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներՄիանգամից երկու երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ումԱրցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետովԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրությունՆորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնիՀորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներՄոսկվա-Երևան տոմսերի արժեքը՝ հունիսի 16-ի դրությամբՍնուպ Դոգի համերգը միանշանակ տեղի ունենալու է. ամսաթվի հետ կապված շուտով կհայտարարվիԿիպրոսում երկու մարդ է մահացել ջերմային հարվածիցՀամբուրգում ֆուտբոլասերների շքերթի ժամանակ ոստիկանները վնասազերծել են քլունգով մարդկանց սպառնացող տղամարդունՌուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրելԵվրոպայում գազի գները բարձրանում ենՎթար Արարատի մարզում. կա 3 վիրավոր«Սուրբ Հովհաննես» մատուռ ուխտագնացության մեկնածներից մի քաղաքացի ընկել և վնասել է ոտքը 11 երկիր, այդ թվում ՝ ՀՀ-ն, չեն ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրըՊուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունըՏեսնենք՝ պատրաստ է արդյոք նա ամեն ինչի, որպեսզի հետագայում չվատթարանա իրավիճակը. Պեսկով Դոնի Ռոստովում դատապարտյալները պատանդ են վերցրել քննչական մեկուսարանի աշխատակիցներին․ պահանջում են ավտոմեքենա, զենք և մեկուսարանից դուրս գալու հնարավորություն Նիկոլ Փաշինյանը Ճակատենում ցույց է տվել Ոսկեպարի հատվածում գծված սահմանը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Հայտնի ֆուտբոլային մեկնաբանն ու լրագրողն ամուսնացել են (լուսանկար, տեսանյութ) Երևանի էլիտար շենքերից մեկի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի. նա ընկել կամ նետվել է 13-րդ հարկից ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ ԿարապետյանըՄինչև 20։00-ն ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ․ Արփի Հարությունյան Գեղամա լեռներ․ տարվա երեք եղանակ՝ նույն պահին, նույն վայրում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Հատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ հրացան Ռուբլին անկում է գրանցել. փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Մաշտոցի պողոտայում՝ 19-ամյա երիտասարդի սպանության կադրերը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ Լույս չի լինելուՈւժգին կարկուտ՝ Գորիս համայնքում․ լիովին ոչնչացվել են պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը (լուսանկարներ) Գազ չի լինելու Նոր մանրամասներ՝ զինվորի մահվան հանգամանքներից Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը