Երևան, 14.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք ոչ թե նպաստում են հարցերի լուծմանը, քաղաքացու բեռի նվազմանը, այլ հարվածում են նրա գրպանին և նրա համար հավել յալ դժվարություններ են ստեղծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի օրենսդրական փոփոխություններին:Որպես օրինակ՝ բերում է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, տրանսպորտի թանկացումը, ավելի վաղ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու որոշումը, աղի չարաշահման դեմ «պայքարը» և այլն:

«Եթե վիճակագրությունը վերլուծենք, ապա կտեսնենք, որ կայացված որոշումները, օրենսդրական փոփոխությունները հարցերին լուծում չեն տալիս: Առանց հանրային քննարկման, ոլորտային մասնագետների կարծիքը լսելու, սոցիալական հարցումներ կատարելու՝ կառավարությունը կյանքի է կոչում ծրագրեր, որոնք ընդամենը հարվածում են քաղաքացիների գրպանին և չեն լուծում խնդիրները: Սեպտեմբերի մեկից թանկանում է տրանսպորտը, դա այն պիկ շրջանն է, երբ սկսվում են դասերը ուսումնական հաստատություններում, մարդիկ վերադառնում են արձակուրդից, ուզեն թե չուզեն, օգտվելու են տրանսպորտից: Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառության շրջանում ևս խնդիրներ կան, բժշկական անձնակազմը իրազեկված չէ, համապատասխան ձևաթղթերը փորձարկում չեն անցել:

Նման ծրագրերը ներդնելուց հետո պետք է որոշակի ժամանակ, որ այն գործի, համապատասխան մասնագետները հետևեն, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, կա՞ն թերություններ, որոնք պետք է շտկել, արդյոք չի խափանվի՞ էլեկտրոնային համակարգը, որը կհանգեցնի կոլապսի, ինչո՞ւ քաղաքացին պետք է 5000 դրամ վճարի դեղատոմսի համար, ինչո՞ւ պետք է երրորդ անձը տեղեկանա քաղաքացու անձնական տվյալներից, չէ՞ որ առողջությանը վերաբերող տեղեկությունները չպետք է հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, արդյոք հաջորդիվ չե՞նք բարձրաձայնելու դեղատների կողմից կոռուպցիոն ռիսկերի հնարավորության մասին և այսպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանն ընդգծում է՝ հարցերը շատ են, բայց դրանց պատասխաններ չեն տրվում:

«Ստացվում է, որ քաղաքացիների կյանքը, առողջությունը փորձարկման դա՞շտ է: Եթե հիմա եռամսյակը մեկ հանրային հաշվետվություն պահանջենք առողջապահության նախարարությունից, քաղաքապետարանից, այլ գերատեսչություններից, որոնք հարկատեսակներ են ավելացնում կամ տուրքեր սահմանում, նրանք կկարողանա՞ն հստակորեն հայտնել, թե հավաքագրված միջոցներն ո՞ւր են ուղղվում, ի՞նչ խնդիրներ են դրանցով լուծվում: Պետական գերատեսչությունը մի առաջարկ է ներկայացնում, հետո սովորաբար առանց հանրային քննարկման այն կյանքի կոչում, նախապես չի ուսումնասիրում, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, չեն կարողանում ճիշտ կազմակերպել տեղեկատվական հոսքերը, քանի որ ամեն նորամուծություն էլ սկզբում քաղաքացիների կողմից հակազդեցության է հանդիպում, բայց ճիշտ տեղեկատվության, աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում դառնում է առօրյա կյանքի բաղադրիչներից մեկը»,-հավելում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:

Ընդգծում է՝ վերջին տարիներին կյանքի կոչված նախագծերը, դրանց շուրջ առկա բացասական վերաբերմունքը փաստում է, որ խաթարվել է հանրություն-պետություն կապը: «Չկա մասնագետների կարծիքն ու դիտարկումը, առաջարկն ու բողոքը: Այս ամենի արդյունքում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է մշակվի և ներդրվի հասարակական կյանք: Մինչդեռ կայացվում են միանձնյա որոշումներ, և քաղաքացուն պարտավորեցնում են ընդունել դրանք: Տպավորություն է, որ կառավարության յուրաքանչյուր որոշում ուղղված է ինչոր մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն ու քաղաքացիների բեռը թոթափելուն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. Թաթոյան Ծնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվան Կիևին փոխանցել է 254 դի, ստացել՝ 32-ը Սարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվելՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին Այսօր զոհված զինծառայողը Շիրակի մարզից է Այս փուլում Ադրբեջանը չի գնա ռազմական էսկալացիայի․ Կարեն Հովհաննիսյան Զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՀՀ ՊՆ հայտարարությունը Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ Գալստյան Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին Թատրոնների ֆինանսավորման մոդելը փոխվում է. նրանք կֆինանսավորվեն նախորդ տարվա իրենց եկամուտների կրկնակի չափով 6 ամսով կարգելվի ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը Հայաստանից Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Որտե՞ղ է «անհետացել» Սուրեն Պետրոսյանը․ նա հայտարարություն է տարածել 66 մլն դրամ՝ Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով Կարևոր՝ մինչև 3 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար Վայոց ձորի մարզում բախվել են «Porsche Cayenne»-ն ու «Lada Priora»-ն Հնչեղ սպանություն՝ Անկարայում. ո՞վ է խլել չեխ հայտնի արտիստի կյանքըԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Հայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն․ Դանիելյան Բելառուսն առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին 2018-2022 թվականների ընթացքումՕրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան «Ահա և ամբողջ ժողովրդավարությունը». Զախարովան համեմատել է Հայաստանում և Վրաստանում ցույցերին ԱՄՆ-ի արձագանքները Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկա Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոցՎարորդներից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը, որին ծաղրում են, հիմա ուժեղ տղու դերակատարում է վերցրել ընդամենը. Մամիջանյան Մի շարք հասցեներում ջուր չի լինի Հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու շահագործումը կարող է կանխատեսածից շուտ սկսվել․ Սանոսյան Փաշինյանը 2 անգամ սահմանադրական կարգ է տապալել. Արթուր Խաչատրյան Շարժման անդամները բացել են Բաղրամյանը, երթևեկությունը վերականգնվել է Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին Աբրահամի ցավերն այսօր ծանր էին ու չընդհատվող, քնի մեջ խոսում էր, հետո վեր թռավ կողոսկրի ցավից. վերջինիս կինը մանրամասներ է ներկայացրել Մհեր Խաչատրյանը համեստագույն տղա էր, չէր վախենում հերթափոխի գնալ ամենավտանգավոր դիրքում․ Արծրուն Հովհաննիսյան «Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները Չի բացառվում, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններով շտապեցնում է ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վթարավերականգնողական աշխատանքների նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև Երևանում և 7 մարզերում լույս չի լինելու Իսրայելի հյուսիսում երկու անգամ օդային ռմբակոծման նախազգուշացում է հնչել Պարզվել է Նորագավիթում hրազենի գnրծադրմամբ 26-ամյա երիտաuարդին uպանած կաuկածյալների ինքնությունը