«Միասին նույն թատրոնում էինք աշխատում, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց…» Ո՞վ է Գևորգ Չուլյանի գեղեցկուհի կինը. լուսանկարներ
ՖՈՏՈ«Շանթ» հեռուստաընկերության բազմաթիվ նախագծերում մասնակցություն ունեցած Գևորգ Չուլյանին հեռուստադիտողը ավելի շատ կհիշի «Բանուկում» հեռուստասերիալից: Բոլորիս կողմից շատ սիրված Սամոն ունի գեղեցիկ ընտանիք: Past.am-ը ներկայացնում է սիրված դերասանին և իր գեղեցիկ ընտանիքը:
Գևորգը այն դերասաններից է, ով չի սիրում խոսել իր անձնական կյանքից: Սակայն հարցազրույցներից մեկում նա ասել է, որ արդեն բավական երկար ժամանակ է ինչ ամուսնացել է և կազմել գեղեցիկ ու համերաշխ ընտանիք:
«Ամուսնացել եմ 26 տարեկանում: Միասին նույն թատրոնում էինք աշխատում, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց…»
Նա երկու զավակների հայր է: Նրա մեծ տղան՝ Հրայրը արդեն 3-րդ դասարան է, իսկ ահա փոքրը՝ Արտավազդը՝ 1-ին:
Կինը նույնպես դերասանուհի է, սակայն այսօր աշխատում է հեռուստաընկերությունում՝ որպես նախագծերի ադմինիստրատոր: