Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նորամուծությունները ոչ մի օգուտ չեն տվել. կրթության ոլորտում կայունություն ու հանգստություն է պետք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին կրթության ոլորտը կարծես հայտնված լինի իշխանությունների թիրախում այս բառի բացասական իմաստով: Ոլորտում կյանքի կոչված մի շարք փոփոխությունների մասին զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Զրույցի սկզբում անդրադառնում ենք ուսուցիչների կամավոր ատեստավորմանը: Խաչատրյանը նշում է՝ կողմ է ատեստավորմանը, բայց համաձայն չէ ձևին, որով այն արվում է:

«Իմ ամենամեծ առարկություններից մեկն այն է, որ հավելավճարը շատ բարձր է, այսինքն՝ ոչ թե ուսուցիչներն արժանի չեն այդ գումարին, այլ, եթե միայն առարկայական գիտելիքի համար այդքան գումար ենք տալիս, մյուս ուսուցիչներին մյուս որակների համար փող չի մնում: Հետաքրքիր մի բան՝ միջազգային հետազոտությունները չեն հաստատում, որ առարկայական գիտելիքները մեծ արդյունք են ունենում կրթության ոլորտում: Կրթության որակի վրա ազդող 150 գործոն է դիտարկվել, առարկայական գիտելիքները 136-րդ տեղում են: Սա շատ լավ է այն ուսուցիչների համար, որոնք այդ հավելավճարը ստանում են, բայց կրթության որակի տեսանկյունից սա ոչ մի արդյունք չի տալու: Ատեստավորման գործընթացի համարյա երեք տարին լրացավ, եկեք երկու տարի էլ սպասենք, քանի որ հիմա կասեն՝ նոր է և այլն, եթե ատեստավորման հինգ տարին լրանա, կրթության որակի մեջ էական առաջընթաց կունենա՞նք, թե՞ չէ: Վերադառնանք այն ուսուցիչներին, որոնք հինգ տարի հավելավճար են ստացել, տեսնենք՝ իրենք ավելի լա՞վ արդյունք են տվել, քան մինչև ատեստավորվելը: Այսինքն՝ անցկացման ձևը, մեխանիզմը սխալ է, էլի տվեք հավելավճար, բայց ոչ այդքան»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Խաչատրյանը:

Նշում է՝ ծրագիրը տրամաբանական չէ: «Այն ուսուցչին, որ կամավոր է ատեստավորվել, դպրոցից դուրս են հանում, իսկ նրան, որը չի գնում ատեստավորման, իրեն պահում են: Այսինքն, ուսուցիչը մասնակցել է ձեր պրոցեսին, ինչ-որ իմաստով լեգիտիմացրել ձեր նախաձեռնությունը, իրեն դուրս եք հանում դպրոցից, իսկ չմասնակցող ուսուցիչն իր համար հանգիստ ապրում է: Լավ է, որ գոնե փոփոխություններ արեցին, դուրս մնացած ուսուցիչներին շանս տվեցին: Սխալ հաշվարկ է նաև այն, որ դպրոցում ուսուցիչներ չունես, բայց եղածներին էլ հեռացնում ես»,-հավելում է մեր զրուցակիցը: Անդրադառնում ենք նաև գործընթացի հոգեբանական կողմին՝ ուսուցչին, որը չի անցնում ատեստավորումը, աշակերտները կարող են այլ աչքով նայել: «Ունենք դեպքեր, երբ մարդիկ հոգեբանական գործոններից ելնելով՝ ինքնակամ դուրս են եկել դպրոցից: Ունենք ուսուցիչ, որն ատեստավորման հենց առաջին տարում մասնակցել է դրան, ստացել անբավարար և դուրս եկել աշխատանքից, մյուս ուսուցիչը կորցրել է իր դիմորդներին, գյուղում էր բնակվում, և ամբողջ գյուղն իմացել էր, որ նա «կտրվել է» ատեստավորումից»,-ընդգծում է փորձագետը:

Հաջորդ նորամուծությունը՝ եթե երեխան սկսի դպրոց հաճախել յոթ տարեկանից, պետք է միանգամից հայտնվի իր տարիքայինների հետ նույն դասարանում: «Նախարարության քայլը գուցե հասկանալի է, բայց լավ հաշվարկված չէ: Խնդիրը հետևյալն է՝ այսօր ունենք տղաների ծնողներ, որոնք որոշում են մեկ տարի ուշ տանել երեխաներին դպրոց, որ նրանք 19 տարեկանում բանակ մեկնեն: Աղջիկների ծնողները մտածում են՝ երեխան փոքր է, մեղք է, թող մեկ տարի ուշ գնա: Նախարարությունն այս որոշմամբ ծնողների նման քայլի դեմ հակաքայլ է գտել, բայց լավ չի հաշվարկել իր այդ հակաքայլի կողմնակի էֆեկտները: Եթե երեխային ընդունեցին երկրորդ դասարան, և նա ոչինչ չգիտի, իսկ ռիսկը մեծ է, որ այդպիսի երեխաներ լինելու են, դպրոցն ամեն ինչ մի կողմ է թողնելու և մի երեխայի համար կրկնակի դասընթաց է կազմակերպելու:

Ուսուցիչը զուգահեռ առաջին և երկրորդ դասարանի ծրագրով պետք է առաջնորդվի: Պրակտիկան չեմ պատկերացնում: Աշակերտն ինչպե՞ս է կարողանալու շատ արագ առաջին դասարանի ծրագիրը յուրացնել, օրինակ՝ 1-2 ամսում այդքան տառ ու թիվ սովորել, որ գոնե հոկտեմբերից կարողանա «Մայրենիի» դասագրքով տեքստ կարդալ: Քայլերը լավ հաշվարկված չեն, խնդիրն այն է, որ նախարարությունը հիմնականում իր որոշումները կայացնում է փակ քննարկումներով, միայն լոյալ մարդկանց կարծիքները լսելով, դա պատճառ է, որ գրեթե բոլոր փաստաթղթերն անընդհատ փոխվում են, որովհետև պարզվում է, որ մի բան լավ չէին հաշվել, մտածել: Կրթության ոլորտում փաստաթղթերի փոփոխություններն այնքան են շատացել, որ նույնիսկ գլխապտույտ է առաջանում: Կրթության ոլորտում կայունություն, հանգստություն է պետք»,-շեշտում է Խաչատրյանը:

Ակադեմիական քաղաքի մասին: «Այս պահին Երևան քաղաքի կենտրոնում արդեն ունենք ակադեմիական քաղաք: Այն սփռվում է Երիտասարդական մետրոյի շուրջը: Հիմա ասում են՝ եկեք սա քանդենք, վաճառենք, վարձով տանք, որովհետև շենքերը Կենտրոնում են, «մեջը փող կա», ուսանողությանը տանենք 17-րդ թաղամաս: Առաջ ասում էին՝ տանում ենք քաղաքից դուրս, մարզերն ենք զարգացնելու և այլն, հիմա դա էլ չեղավ: Նշում են՝ բուհերը փող բերող չեն, թող շենքերն ազատեն, գնան ծայրամաս: Չկա ոչ մի համոզիչ փաստարկ, թե այդ ինչ կախարդական փայտիկ է կիրառվելու 17-րդ թաղամասում: Հետո ասում են՝ տրանսպորտային հանգույցներ ենք ստեղծում, որ մարդիկ հեշտ հասնեն այնտեղ, բայց Երևանի Կենտրոնում ունենք այդ հանգույցները, ի վերջո, մետրո կա: Հիմա վերցնում եք բուհերից այդ հեշտ հասանելի կետերը, տանում դժվար հասանելի կետ, պետք է փող ներդնեք, որ այնտեղ էլ հեշտ հասանելիություն ապահովեք:

Ինչի՞ համար եք անիմաստ փող, էներգիա ծախսում այդ բաների վրա: Պետք է եղածով բավարարվենք: Հաջորդիվ ասում է՝ Հայաստանում ոչ մի բուհ չպետք է լինի Ակադեմիական քաղաքից դուրս: Հարց՝ Սյունիքում ունենք երեխաներ, որոնք հնարավորություն չունեն Երևանում բնակվելու, չեն կարող տուն վարձակալել, այդքան հանրակացարան չեն կառուցելու, որ բոլորին ապահովեն: Սյունիքում բուհ ունես, ուսանողն իր տանն ապրելով սովորում է: Մարզերի համաչափ զարգացմա՞նն էլ ենք հարվածում: Ինչպե՞ս կարելի է ամբողջ բուհական համակարգը մի տեղ կենտրոնացնել, հակառակը՝ պետք է ցրել, որ բազմազանություն, մրցակցություն, տարբեր հնարավորություններ և շենքեր լինեն»,- ընդգծում է նա:

Կրթության փորձագետի խոսքով, եթե փորձում ենք անցյալը կարևորել, այս առումով ևս խնդրի ենք բախվելու: «Մեր ժողովրդի հիշողության մեջ Երևանի կենտրոնն ամրագրված է որպես ուսանողական և երիտասարդական կենտրոն: Դա մեր քաղաքին յուրահատուկ գեղեցկություն է տալիս, երբ քայլում ես այդ հատվածով, տեսնում ես երիտասարդներին, դա կյանքին որոշակի շունչ, լավատեսություն, հույս է տալիս: Պատկերացրեք, որ Երևանի կենտրոնում էլ երիտասարդներ չլինեն, լինելու են բիզնեսմեններ, տուրիստներ, և չի բացառվում, որ մի շարք խոշոր քաղաքների նման Երևանի կենտրոնը նաև բոմժանոց էլ դառնա: Քաղաքը կորցնելու է իր հիշողությունը, հետաքրքիր շենքերը, չեմ կարծում, որ նոր կառուցվող շենքերը դրա կեսի-կեսի չափ արժեք են ունենալու: Մեր բուհերի շենքային պայմաններն այդքան էլ վատը չեն, այս պայմաններում էլ է հնարավոր լավ աշխատել: Մեր ուսանողության թիվը նվազել է: Երբ մասնավոր բուհերի բումը եղավ 1990-ական թվականների վերջին, մեր ուսանողների թիվն անցավ 100 հազարը, հիմա ունենք մոտավորապես 70 հազար ուսանող, և թիվը շարունակաբար նվազում է»,-ասում է փորձագետը:

Ընդգծում է՝ երեսուն տարի կրթության ոլորտում ծրագրեր ենք անում: «Նախարարը փոխվում է, գալիս է հաջորդ նախարարը, ասում՝ չեմ կարող նախորդի փոխարեն պատասխան տալ, իմը պետք է անեմ: Սկսում է իր ռեֆորմը, հետո իրեն էլ են աշխատանքից ազատում, մյուսն է գալիս, ասում է՝ չեմ կարող նախորդի համար պատասխան տալ, և այդպես 30 տարվա ընթացքում ոչ մի հանգրվանում չունեցանք մի կայուն ձեռքբերում: Այն ռեֆորմները, որոնք արվում էին 1998-2000-ական թթ., այսօր հետողորմյա արվեցին: Դպրոցական խորհուրդներ, դպրոցների ֆինանսավորում, կառավարում, դրանք այն ռեֆորմներն էին, որոնք սկսվեցին 20-25 տարի առաջ, հիմա չեղյալ հայտարարվեցին, թե ուրիշ բան ենք անում: Ստացվում է, որ համակարգը փորձարարությունների դաշտ է, ամեն իշխանություն գալիս է, իր փորձարարություններն անում ու հեռանում, համակարգը վերջում ավելի է վատանում: Մտածում եմ, որ եթե այս 25 տարում կրթության ոլորտում ոչինչ չանեինք, երևի ավելի լավ վիճակ ունենայինք: Շատ լավ բաներ վնասեցինք: Իսկ բերած նորամուծություններն էլ դեռևս ոչ մի օգուտ չեն տվել: Դպրոցական և բուհական խորհուրդները ձևական են, ֆինանսավորման համակարգը և կառավարումը լավը չեն, աշակերտների արդյունքները վատն են: Անգամ նախարարությունն է այդ ամենը ֆիքսել իր զարգացման ծրագրում»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Օրվա հանդիպումների անոնս Քննարկումները կառուցողական են ընթանում. Դմիտրիևն՝ Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների մասին Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում. Պեսկով Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ դեկտեմբերի 21-ի աստղագուշակ Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպման ժամանակ կտեղեկացնի, որ կարող է նորից հարձակվել Իրանի դեմ․ NBC NewsԼաբուբուն փոթորկում է Հոլիվուդը Չինաստանը Ռուսաստանից գնել է ռեկորդային՝ 961 մլն դոլարի ոսկի․ «ՌԻԱ Նովոստի» Հորդանանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել է Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներինԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համար. ReutersՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունը Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Քորթնի Քարդաշյանը ընդմիշտ հրաժարվել է բոտոքսից՝ «հոգևոր զարգացման» համար 41-ամյա Տիագո Սիլվան վերադարձավ Եվրոպա Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիMercedes-Benz-ը Դուբայում կառուցում է 8 միլիարդ դոլար արժողությամբ մի ամբողջ քաղաք Դամասկոսում Սուրբ Պողոսի եկեղեցու ճակատային մասից գողացել են Պետրոս առաքյալի արձանը․Hawar NewsԻնձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ ԹրամփԵս նրա մեծ երկրպագուն եմ․ Մարսելոն՝ Ռոնալդուի մասին ԱՄՆ-ը առաջարկել է հանդիպում անցկացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի հետ. ԶելենսկիՌուսաստանի քաղաքացին Դուբայում դաժանաբար սպանել է ինքնաթիռի ուղեկցորդուհուն եւ վերադարձել հայրենիք«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԻտալական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 384 մարդու, առգրավվել է 1,4 տոննա թմրանյութՌուսաստանը պատրաստվում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Արկտիկայում․ ԴմիտրիևՎանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ը Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներով. France TélévisionsԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժածՈչ-ոքի՝ Սեյնտ Ջեյմս Պարկում․ «Նյուքասլը» և «Չելսին» չպարզեցին հաղթողին Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՁանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին