Երևան, 01.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ինձ ապրելու ուժ տալիս են Վազգենի նպատակները, դրանք պետք է իրականություն դառնան». Վազգեն Զարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լցված էր, կատակասեր, թասիբով: Շատ աշխույժ էր, կարծես սնդիկ լիներ, բայց զուգահեռ նաև հանգստություն ուներ: Լիդերի հատկանիշներով էր օժտված, իր մեկ հայացքից մարդիկ կարող էին զգաստանալ: Դպրոցում սկզբնական շրջանում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում, բայց հետո իր ողջ սերն ուղղվեց ավտոմեքենաներին: 9-րդ դասարանն ավարտեց, ընդունվեց Երևանի թիվ 6 պետական ուսումնարան՝ ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Ավարտեց ուսումը, զորակոչվեց ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսյակը՝ Վազգենի մայրիկը:

Նրա խոսքով, որդին հրաշալի երգում և պարում էր, հաճախել է ժողովրդական երգիպարի խմբակի, մրցույթների է մասնակցել: Վազգենը Հայաստանի զինված ուժեր ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 27- ին: Ծառայության առաջին ամիսներն անցել է Վանաձորի ԴՈւՑ զորամասում, եղել է գնդացրորդ, ջոկի ավագ: «Յոթ ամիս ծառայելուց հետո իրենց զորամասից տղաների մի մասին տեղափոխեցին Վարդենիս, մյուս մասին՝ Ջերմուկ: Վազգենը Ջերմուկում շարունակեց ծառայությունը: Լավ առաջադիմության համար ստացավ կրտսեր սերժանտի կոչում, նաև դիրքի ավագ էր»: Երեք եղբայրներից միջնեկն է Վազգենը: Նրա մեծ եղբայրը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծառայել է Եղնիկներում:

«Երկու պատերազմի միջով ես էլ անցա: Եղբայրը Վազգենի համար օրինակ էր, նա, կարծես, վրեժով լցված լիներ, ուզում էր շուտ մեկնել ծառայելու: 44-օրյա պատերազմից հետո եղբայրը պայմանագիր էր կնքել, մնացել Արցախում: Նա եկավ, Վազգենին ճանապարհեց, ասաց՝ համոզվեմ, որ սահման չի գնում, վերադառնամ իմ ծառայությանը, բայց ի՞նչ իմանայինք, որ ամիսներ անց Ջերմուկում պատերազմ է սկսվելու»: Մայրիկն ասում է՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Վազգենին հեշտ է ճանապարհել բանակ: «Մանկուց տղաներիս այնպես էի դաստիարակել, որ իրենք զինվոր են: Գուցե դա մեր գեներից է գալիս, հայրենիքս կորցրած մշեցու թոռ եմ: Գաղթի ճանապարհով իմ պապն անցել էր, այստեղ ընտանիք կազմել: Տղաներիս հայրական կողմը Բայազետից էր գաղթել Հայաստան: Միշտ իմ տղաներին ասել եմ, որ մյուսների մամաներից առավել չեմ, միշտ իրենց այն մտքով եմ դաստիարակել, որ պետք է ծառայեն հայկական բանակում»: Վազգենը սիրով է ծառայել, բայց մայրիկն ասում է՝ նեղվում էր բանակում կարգ ու կանոնի բացակայությունից:

«Վանաձորի զորամասում նրանք լիդերներ էին, սիրում էին կարգ ու կանոնով ծառայել: Վանաձորից տեղափոխվում է Ջերմուկ: Այստեղ արդեն իրենց վաշտի տղաներով ծառայություն են իրականացրել Ջերմուկի դիրքերում, երկու ամիս չեն իջել դիրքերից: Դիրքերը տղաներն էին զրոյից սարքել, ամեն հարմարություն փորձել ստեղծել իրենց համար»: 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: «Իր հետ վերջին անգամ զրուցել եմ սեպտեմբերի 11-ին: Մի քիչ շատ էի հարցեր տալիս, ինքն էլ չէր ցանկանում ինձ խաբել: Չգիտեի, որ առաջնագծում է, միշտ ասում էր՝ ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, խրամատներ փորում, դիրքերի հետ կապ չունենք, մեր պայմանագրայիններն են դիրք պահում: Բայց վերջերս սոցցանցում իր նամակագրությունը կարդացի եղբոր հետ, և ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել: Եղբորն ասել է, որ տանը չասի, թե ինքն առաջնագծում է, ու ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել:

Ինձ հետ զրույցում երբեք նման բաներ չի ասել, հակառակը՝ պնդում էր, որ դիրքերից շատ հեռու է, իրենց տնակ են տրամադրել, այնտեղ են մնում, բայց հետո նկարները տեսա, որ վրանում են մնացել: Ընդամենը 20 մետր են հեռու եղել թշնամուց: Եղբորն ասել է՝ դիմացովս անցնում, գնում են, մտնում մեր սահման, ջուր տանում, բայց մեզ թույլ չեն տալիս սրանց «ձեռք տալ»»: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 23:58-ին Վազգենը զրուցել է ընկերոջ հետ, կատակներ արել, որևէ արտառոց բան չի նկատվել, բայց, տիկին Արուսյակի խոսքով, որդու նամակները կարդալիս պարզ է դառնում, որ տղաներն ամեն րոպե սպասել են պատերազմի: «Բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք, որևէ մեկը մեզ բացատրություն չի տվել, ինքներս ենք մեր փոքրիկ հետաքննություններն անցկացրել, ծնողներով ծանոթացել, համադրել մեր պատմությունները և ամբողջական պատկեր ստացել: Հրամանատարն այդ օրը զորամասում չի եղել, ամուսինս գիշերն իրենից շուտ է հասել այնտեղ: Այնքան անարդարություններ են կատարվել»:

Վազգենի «վերադարձը» տուն օրեր է տևել: Նա հայկական կողմին փոխանցված մեր 95 տղաներից մեկն էր: Նրա մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ փորձաքննությունն է հաստատել նրա ինքնությունը, հոկտեմբերի վեցին Վազգենի մարմինը փոխանցվել է ընտանիքին: «Իրենց դիրքից միայն մեկ տղա է ողջ մնացել՝ Արարատը: Տղաս ու նա այդ օրը հերթապահ են եղել դիրքում. Արարատի պատմելով, երկուսով ծանր վիրավորվել են խրամատում: Վազգենս առաջինն է նկատել թշնամու հատուկջոկատայիններին: Հատուկ գազեր են լցրել դիրքեր, որ տղաներն անզգայանան, ու սկսվել է կրակահերթը: Ժամերի ընթացքում իրենց դիրքն «ընկել» է: Իրենց դիրքում եղել են ութ հոգով՝ մի քանի հարյուր հատուկջոկատայինների դիմաց: Տղաս Արարատին ասում է՝ գնա, հարցնում է՝ բա դո՞ւ, «ես քո հետևից կգամ»:

Արարատը հրաշքով դուրս է գալիս խրամատից, հետո Վազգենիս մոտից պայթյուն է նկատում: Նա ամուսնուս ասել էր՝ Վազգենը պայթեցրեց իրեն. կարծում եմ, որ ուղղակի ժամանակ է շահել ընկերոջ համար, որ նա փրկվի»: Մինչև պատերազմ սկսվելը, Վազգենն ու ընկերները երդվել են՝ «ինչ ուզում է լինի, մեկս մյուսի թիկունքին ենք կանգնելու, չենք նահանջելու, մինչև վերջ մնալու ենք, գերի չենք ընկնելու»: «Երդվում են, որ վերջինը թույլ չտալու համար նռնակով պայթեցնելու են իրենց: Տղաներից ոմանք զոհվել են կրակահերթի ժամանակ, մյուսները պայթեցրել են իրենց նռնակները: Դա ծնողների ու ողջ մնացած տղաների հետ զրույցներից է պարզ դարձել: Հիմա, երբ կողքից լսում են այս պատմությունը, ոմանք մտածում են, թե հորինվածք է, բայց այդպես չէ: Երկու դիրքի տղաները հատկապես մի ընտանիքի պես էին դարձել»: Հիմա Վազգենն ու ընկերը՝ Տիգրանը, հայրենի գյուղում են՝ կողք կողքի: Մանկության ընկերները միասին են զորակոչվել, միասին ծառայել Վանաձորում, միասին տեղափոխվել Ջերմուկ ու միասին էլ անմահացել: Ու նրանց ընտանիքները որոշել են չբաժանել եղբայրներ դարձած ընկերներին:

Ծանրագույն օրերին մայրիկին ուժ են տալիս Վազգենի նպատակները, որովհետև, նրա իսկ խոսքով, ժամանակը ոչինչ չի բուժում, դանդաղ մահվան է տանում, օրեցօր կորստի ցավն ավելի է խորացնում: «Հիմա գնում եմ դեպի իր նպատակները: Հաճախ էինք զրուցում, թե բանակից վերադառնալուց հետո ինչ պետք է անի: Ուզում էր իր սեփական տունը կառուցել, հող ենք գնել, իրեն հատկացված գումարները փորձում ենք իր նպատակների համար ծախսել: Իր հիմնած խնձորի այգիներով եմ զբաղվում, 2022 թ.-ին առաջին բերքն էր տվել: Երբ իմացավ, շատ ուրախացավ, ասաց՝ մա՛մ, մի քանի հատ ուղարկիր, արձագանքեցի, որ իր ծառերինը դեռ չի հասել, բայց ուրիշ ծառերինն ուղարկեցի: Իր տնկած, մշակած ծառերի բերքը չվայելեց: Ուզում էր այգիներն ավելի ընդլայնել, կապված էր հող ու ջրին: Վազգենն իրեն գյուղից դուրս չէր պատկերացնում: Երբ զրուցում էինք, ասում է. «Մե՛րս, այստեղ որ ոտքս դնում եմ, այստեղից իմ հայրենիքն է սկսվում: Իմ հայրենիքի առաջ պարտք ունեմ, կապ չունի, որ կոչումով բարձր եմ, իմ կողքին ախպերներս են»»:

Հ. Գ. - Վազգեն Զարգարյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Կարբի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է, բայց մարդկանց ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, կազատվեք աշխատանքից. Գառնիկ Դանիելյան Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթով ուղևորվում է Գյումրի (տեսանյութ) Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում Մենք կողմ ենք, որպեսզի ռուս-հայկական հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ․ Պուտինը՝ Փաշինյանին Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-իցՎարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանԱրտակարգ դեպք Վայոց ձորումԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ․ Տիգրան Աբրահամյան Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով Պետք է հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են․ ՄԻՊ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Երևան-Գյումրի ավտոճանապարհին քարով բարձված բեռնատար է կողաշրջվել․ վարորդը մահացել է «Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է Հայաստանում փակ ճանապարհներ կան Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»Հրդեհ՝ Երևանի Իսրայելյան փողոցի բնակարաններից մեկում․ քաղաքացիներ են ծխահարվել Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»