Երևան, 21.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տավուշի ճանապարհը հանձնելուց հետո ՀՀ-ն կարող է առանց գազ մնալ․ ո՞րն է այլընտրանքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մոտ է այն պահը, երբ Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի, ինչպես պնդում են Փաշինյանն ու ՔՊ-ականները, «իրենց իսկ տարածքները»։

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներում ՀՀ-ն կվերադարձնի Բաքվին այն տարածքները, որոնք մերը չեն. դա, իբր, ըստ Խորհրդային Միության քարտեզների, բայց թե որ քարտեզի, պարզ չէ։ 

Բուռն քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել Ոսկեպարի շրջանը։ Այդ գյուղը, ըստ էության, չեն հանձնելու, սակայն Ադրբեջանի ԶՈՒ-ն այնքան մոտ է տեղակայվելու Փաշինյանի շնորհիվ, որ մարդիկ վտանգի տակ են հայտնվելու։ 

Հանձնվող տարածքը շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար։ 2012 թվականից ի վեր Ոսկեպար  գյուղի մոտով անցնում է գազատարը։ Այսինքն, երբ ՀՀ իշխանությունները այդ ճանապարհը «վերադարձնեն» Ադրբեջանին, գազատարն հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն կհայտնվի այնպիսի վիճակում, ինչպիսին բլոկադայի ժամանակ Արցախն էր հայտնվել՝ թշնամին երբ ուզում էր, փակում էր փականը, և հանրապետությունը մնում էր առանց գազ:  

Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս վիճակում, որպեսզի նման սպառնալիքի առաջ չհայտնվի և ի՞նչ այլընտրանք կա այդ գազատարին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Այս խնդրի լուծման հետ կապված պետք է անշուշտ մտածեն և՛ հայկական կողմը, և՛ ռուսական կողմը, մասնավորապես, «Գազպրոմ Արմենիան», որին պատկանում են Հայաստանի տարածքում գտնվող բոլոր գազափոխադրման ենթակառուցվածքները, այդ թվում՝ այդ հատվածի գազատարները։ Իրանական գազատարը, որ ունենք, չի կարող բավականացնել կամ բավարարել մեր ամբողջ պահանջարկը»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետը պարզաբանեց՝ մինչև Խորհրդային Միության փլուզումը ՀՀ-ն ստանում էր գազ Ադրբեջանի տարածքով, և շատ անգամ այդ գազատարը պայթեցվում էր։ Եվ դրա արդյունքում Հայաստանի գազամատակարարումը դադարեցվեց 1991 թվականին, և հետագայում նոր գազատարի շնորհիվ է, որը կառուցվեց և անցնում է այդ ճանապարհով, Հայաստանը ստանում երկիր մատակարարվող գազի 87,5%-ը։

«Պետք է այլընտրանքային գազատար կառուցեն կամ կոնկրետ երաշխիքներ ստանան ադրբեջանական կողմից այդ գազատարի անցկացման հետ կապված։ Ռուսական կողմի վրա է դրված գազի փոխադրման պարտավորությունը, բայց «Գազպրոմ Արմենիան» այստեղ թիվ 1 շահագրգիռ կողմն է»,- ասաց նա։

Սակայն նա համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ Ադրբեջանի երաշխիքի հույսին ՀՀ-ն չի կարող մնալ։ Այդ դեպքում ո՞րը կարող է դիտարկվել որպես ամենահարմար այլընտրանք։

Տնտեսագետը նշեց, որ, օրինակ, Լոռիով անցնող նոր գազատար կառուցելը շատ մեծ ծախսեր կպահանջի.։

«Գազատարն անցնում է Վրաստանով և Ոսկեպարի այդ հատվածում խաչվում է, այսպես ասած՝ մտնում, դուրս է գալիս։ Պետք է մինիմալ ծախսի տարբերակը գտնել, որն, ըստ երևույթին, ոչ շատ հեռավորության վրա նորը կառուցելն է»,- նշեց Պարսյանը։

Եզրափակելով՝ տնտեսագետն ասաց, որ Ադրբեջանը պարբերաբար փորձեր արել է դեպի Հայաստան գազափոխադրման համակարգի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատել։

Հիմա, ցավոք, նա կհասնի այդ նպատակին:

Այսպիսով, հնարավոր զարգացումներին զուգահեռ ՀՀ կառավարությունը կա՛մ պետք է նոր գազատարի մասին սկսի մտածել, կա՛մ երաշխիք ստանա Ադրբեջանից մեր գազատարի մասով, որպեսզի հանրապետությունն ապահովագրի պայթյուններից կամ առանց գազ մնալուց։

Մարիաննա Արամյան

Ղրղզստանը գրեթե 80%-ով կրճատել է ներմուծումը Հայաստանից 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Եռաբլուրում են. նրանք հայտարարում են՝ թույլ չեն տալու Փաշինյանի մուտքը այնտեղ Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն Սիմոնյան Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Նազիկ Ավդալյանը կիսվել է հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկով Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Տարեց կինը կոտրվածքով հոսպիտալացվել է շարժվող ավտոբուսից ընկնելու պատճառով ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ-ներ, ծանոթացել ընդհանուր վիճակին ու առկա կարիքներին Ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինն ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում. ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է Սեպտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյանն ասել է՝ մինչև երբ կշարունակվեն անձրևները Շանհայում մոլեգնում է «Պուլասան» հզոր թայֆունը. ավելի քան 110 հազար բնակիչ է տարհանվել Դիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը Արման Թաթոյանը եռօրյա այցով Սյունիքում է Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բևեռը դադարեցնում է հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետ. հայտարարություն Մենք կարևորում ենք գրքի և ընթերցանության տարածումը․ Ժաննա Անդրեասյան Ջրի պղտորման հետևանքով կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակ»-ին Բեյրութի վրա Իսրայելի ավիահարվածի զոհերի թիվը հասել է 12-ի Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց դատապարտում ենք Բաքվի գրաքննությունը Ղարաբաղում. Լրագրողներ առանց սահմանների Արցախյան իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտ Տավուշի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավոր կա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպել ենք Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ․ Արուսյակ ՋուլհակյանՓակ դռների հետևում ստվերային արդարադատությունն անթույլատրելի է. Դավիթ Հարությունյանի փաստաբանական խումբ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Ադրբեջանական Կարմիր մահիկի գործունեությունը պետք է համապատասխանի հիմնարար սկզբունքներին. OCCRP Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիրԹալանել են Ալեքսանդր Բաբասյանին, գողացել են կարևոր փաստաթղթերԳլոբան անվանել է կենդանակերպի այն նշանը, ում համար հոկտեմբերն անտանելի կլինի Հայաստանը մնում է տարածաշրջանի «իզգոյ»․ ի՞նչ պետք է Հայաստանը սովորի Վրաստանից Իսրայելական հարվածներից զոհերի թիվը Բեյրութում հասել է ութի ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին 2023 թվականի սեպտեմբերի 19֊20֊ի պատերազմում զոհվել էր 6 անչափահաս…հիշենք նրանց Հայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICO Տեխնոլոգիաներ, որոնք ոգեշնչում են. Apple-ի նորույթներն արդեն հասանելի են նախապատվերի համար Արթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադnպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ Ոստիկանները ներխուժել են «Մաքուր երկաթի գործարան»-ի տնօրենի տուն, վերջինս ինքնակամ գնացել է ՔԿ Հայտնի է, թե ում է ուղղված եղել Բեյրութի բնակելի համալիրին իսրայելական հարվածը․ զnհեր ու վիրավnրներ կան ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը Ուշադրություն․ ճանապարհ է փակ լինելու Հայտնաբերվել է Շիրակում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հիմնական կասկածյալը «Խաղային լիգան» պատրաստ է անցկացնել առաջին ինտելեկտուալ խաղը. հանդիպումը՝ Սեպտեմբերի 21-ին Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Անվճար ծաղիկներ ծխացող շիրիմների համար. Եռաբլուրն այսօր․ օրվա կադրը (լուսանկարներ) Գաղթի ճանապարհին մեկը վերմիշել հանեց, մեկը՝ զարմանալիորեն ձեթ, ասաց՝ թանկ գնով եմ առել, չէի ուզում թողնել․ լուսանկարներ