Երևան, 01.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նախիջեւանի եւ Արցախի հայաթափումը «իրական» Հայաստանը «պատմական» Հայաստան դարձնելու օրինակն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքամետ քարոզչության շռայլությունն ու բացարձակապես հակահայկական նարատիվների տարափը Հայաստանի խորհրդարանում նոն-ստոպ ռեժիմով շարունակվել է երկու օր։ 
Այսօր «պատմական» և «իրական» Հայաստանի միջև իբր հակամարտության մասին, ըստ էության, աննորմալ դիսկուրսի համատեքստում հերթական թեզ է հնչեցվել, թե մեր խնդիրն այն է՝ ընդունո՞ւմ ենք արդյոք, որ Խոր Վիրապից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Թուրքիան։ Եվ անմիջապես հրճվանքով ասվել է, որ ներկայիս Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ Խոր Վիրապի «առջև» Թուրքիան է։ 

Դե, Նախ անհասկանալի է հենց «Թուրքիայի տարածքների ճանաչման» մասին հարցադրումը, քանի որ հայկական կողմից ոչ ոք երբևէ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես կասկածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և այստեղ «Թուրքիայի ճանաչման» փաստի հիացական արձանագրումը հերթական «խաղն» է, որը նախատեսված է քաղաքական անցուդարձերում անփորձ ժողովրդի համար։

Սակայն էությունը նույնիսկ դա չէ, այլ այն, որ հայ ժողովրդի աղետների ու արհավիրքների «մեղքը» դրվում է հենց հայ ժողովրդի վրա, ավելի ճիշտ ՝ հայերի էթնո֊պատմական ծագման վրա։

Աբսո՞ւրդ․ ոչ, իշխանության միանգամայն մտածված փորձ իր թուրքամետ, իսկ ըստ էության՝ հակահայկական քաղաքականությունը հիմնավորելու համար «հպարտ քաղաքացիների» առջև։

Այսինքն՝ իրականում ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս հայաստանյան իշխանությունը քողարկված արձանագրում է, որ հայերի միակ մեղքը միայն մեկ գործոն է՝ այն, որ հայերը հայ են։

Այս քարոզչական նարատիվը, ի դեպ, բառ առ բառ, ամբողջությամբ կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազգային գաղափարական տեսլականը։
Բայց իրավիճակն այնպիսին է, որ «պատմական» և «իրական» Հայաստանի մտացածին հակամարտության մասին դիսկուրսը առաջ տանելով ՝ ներկայիս հայկական իշխանությունը գիտակցաբար մոռանում է հետևյալ փաստերը։
Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք չեն հավակնել այնպիսի տարածքների, որոնք քաղաքական կամ պատմականորեն իրենց չեն պատկանել։  

Այսինքն՝ «պատմական» Հայաստանը հետևանք է այն բանի, որ եկվոր էթնո-քաղաքական տարրերը (տվյալ դեպքում՝ տարաբնույթ թյուրքերի քոչվոր ցեղերը) ոչնչացնելով «իրական» Հայաստանն ու «իրական» հայերին՝ ձևավորում էին «պատմական» Հայաստանը։

Հենց հիշողությունը, կամ պարզ ասած՝ «պատմական» Հայաստանը մշտապես սպառնալիք է հանդիսացել հայկական էթնոսին թշնամական տարրերի համար։

Հայոց ցեղասպանության օրինակը, Նախիջևանում և Արցախում տեղի ունեցած հայաթափումն ամենաակնհայտ օրինակն է, թե ինչպես էին իրական «Հայաստանը դարձնում «պատմական»:

Այսինքն՝ «պատմական» և «իրական» Հայաստանի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի, այլ կա «իրական» Հայաստանի համակարգված ոչնչացում։

Ավելի հակիրճ լինելու համար պարզապես պետք է ինքներս մեզ հարցնենք, եթե մենք (ինչպես ասում է ներկայիս հայկական իշխանությունը) ընդունում ենք «իրական» Հայաստանի գերակայությունը և ճանաչում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի իրավունքը «պատմական» Հայաստանի նկատմամբ, Ինչու այդ թուրք-ադրբեջանական տանդեմը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի ճանաչում «իրական» Հայաստանի գոյության իրավունքը և հայերի ֆիզիկական ապրելու իրավունքը։ 

Գուցե այն պատճառով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես ոչ մի «իրական» Հայաստան չի տեսնում։ 
Մի խոսքով արձանագրենք, որ հայկական «պատմության և իրողությունների» միջև հակամարտության մասին կեղծ դրույթների լցոնմամբ իր թուրքամետ  քաղաքականությունը հիմնավորելու հայկական ներկայիս իշխանության փորձը ջախջախիչ պարտություն է կրել։ Եվ սա շրջադարձային փուլ է «իրական» հայ ժողովրդի կողմից երկրում թավշյա իշխանության քաղաքականության ընկալման իմաստով։

Արման Աբովյան

 

Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է, բայց մարդկանց ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, կազատվեք աշխատանքից. Գառնիկ Դանիելյան Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթով ուղևորվում է Գյումրի (տեսանյութ) Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում Մենք կողմ ենք, որպեսզի ռուս-հայկական հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ․ Պուտինը՝ Փաշինյանին Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-իցՎարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանԱրտակարգ դեպք Վայոց ձորումԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ․ Տիգրան Աբրահամյան Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»