Երևան, 17.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է:

Բաժին է հասել նաև դատական համակարգին: Նշվում է, որ չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։ Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին: Մի խոսքով, 2018 թվականից հետո աննախադեպ է, որ Արևմուտքն իր «զավակին» այս կարգի ապտակներ հասցնի:

Այն, որ Freedom House-ի ու Պետդեպի զեկույցները ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակությունների ընդամենը մի փոքր մասը, այսինքն՝ շատ բաների վրա նույնիսկ աչք փակել, ակնհայտ է, դա չի էլ քննարկվում: Բայց թե ինչու հանկարծ Արևմուտքը որոշեց գոնե մի քիչ նայել իրականության աչքերին, կարող է լինել մի քանի տարբերակ, այդ թվում՝ նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին, կամ ժողովրդավարության նահանջի մեծ ծավալների պարագայում լրիվ աչք փակելու անհնարինություն, կամ էլ, որ պակաս հավանական չէ, գուցե Արևմուտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ 2024 թ. մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում Ինքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Լավ լուր Երևանից Բաթում մեկնել ցանկացողների համար Արարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան Լիանա Գրիգորյանը հետախուզվում է Պուտինը հունիսի 18-19-ը պետական ​​այցով կգտնվի Հս. Կորեայում. Կրեմլ ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները՝ կապված ՌԴ-ի և Ղրիմի վերամիավորման հետ Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի մասին Այսօր մենք «Եռաբլուրի» առջև ամոթով ենք կանգնած․ Բագրատ Սրբազան Ինքնասպանության 14 փորձ, օձի նկատման 107 դեպք, զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Մենք արժեքների, պատվի, հայրենիքի և, ի վերջո, ուրախության կորուստ ունենք․ Սրբազան Մոսկվայում ռnւմբի մասին ահազանգով տարհանվել է ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումովԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Ի՞նչ նպատակ ունի Բաքուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Տարոնի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Իշխnղ վարչախnւմբը սկսել է դիմել կnշտ բռնաճնշnւմների․ քաղաքագետ Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշումԱնի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան»-ից Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա Որոշ հասցեներում ջուր չի լինի․ վթարային աշխատանքներ են լինելու Լույս չի լինելու Փաշինյանի՝ իրական Հայաստանի կոնցեպտը ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է․ Տիգրան Աբրահամյան Կան փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար ԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր