ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրախորհրդարանի 31 պատգամավորներ դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելին՝ խնդրելով չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը և վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։
Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է կատարել Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Ավստրևիչիուսը։
Պատգամավորները նշել են, որ վրացի պաշտոնյաների և «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է թեկնածու երկրի պարտավորություններին։
«Նախ, վրացի պաշտոնյաների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ուստի Վրաստանի՝ թեկնածու երկրի կարգավիճակը պետք է կասեցվի առանց անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի: Երկրորդ՝ պետք է վերանայել ԵՄ-ի կողմից Վրաստանի պետական բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է Բորելին ուղղված պատգամավորների նամակում։