Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտադիր է քննարկել տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր։
Ռուսաստանի Դաշնության նախագահն անդրադարձել է նաև տնտեսական օրակարգին՝ նշելով, որ 2015 թվականից ի վեր ԵԱՏՄ մնացած երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ։ Երկկողմ հարաբերությունները նույնպես շատ հաջող են զարգանում։ Այսպիսով, անցած տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը հասել է ավելի քան 7 մլրդ դոլարի։ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ առևտրի նման ծավալ երբեք չի եղել, ընդգծել է ՌԴ նախագահը։
Հայաստանի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների՝ այս ընթացքում կուտակված կարևոր հարցերը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։
«Վերջին անգամ հանդիպել ենք անցած տարվա դեկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել։ Իհարկե, տնտեսական բլոկը մենք արդեն քննարկել ենք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։ Այժմ հուսով եմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,– ասել է ՀՀ վարչապետը։