Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik Ղազախստանը։
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
«Վստահ եմ, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն, և մենք կկարողանանք արդյունավետ աշխատել առաջիկա երկու օրվա ընթացքում՝ առկա բաց հարցերի լուծումներ գտնելու համար»,- ասել է Բայրամովը։
Նա նաև նշել է, որ վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրության ստորագրումն է, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացին։ Բաքվում, նրա խոսքով, հատուկ ուշադրություն են դարձնում այս գործընթացին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live