Երևան, 10.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների բացառում։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պետք է վախենա ոչ թե խաղաղ իշխանափոխության հաջողությունից, այլ՝ դրա տապալումից։

Որն է այս շարժման միավորող ուժը

Թափանիվի հիմքում Ճշմարտության արշավն է, ու սրանով մարդկանց շատ ավելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացվում ու դառնում ներառական։ Իշխանությունները սա ֆիքսել են։ Ձևավորվում է կայուն կորիզ, որն օրեցօր քաշում է նոր շրջանակներ։

Տարբեր ընտրազանգվածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրվել, լինել սովորական մարդ։ Սրան իշխանությունը հակադրում է.

1. Բերետավորներ

2. Կեղծ իդեաներ՝ ռուսական պատվեր, արևմտյան պատվեր, նախկիններ և այլն։

Կարմիր բերետավոր իշխանությունը

Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթե նույնիսկ նա է հարձակվում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարության շենքին։ «Արյան գետերի» մոլուցքը այս իշխանության կենսափիլիսոփայությունն է, և հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երևանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նույն տրամաբանության մեջ են, ոչ մի տարբերություն։ Արյան գետը պետք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարվեց։

Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատվաբեր բան է։ Կան տասյակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարևոր գործեր, որոնց մի մասը պետական գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թե ոստիկանի գլուխը, որին այն հագցված է, այլ՝ իշխանության որակը, որի գլխին այդ կարմիրն արդեն ոչ թե պատվի արյուն է, այլ՝ իշխանություն պահելու միջոց։

Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչվում ենք։ Կա ուսուցողական պատմություն, թե ինչպես են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողություն խնդրում իրենց հասարակությունից՝ անասնական պահվածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հեղափոխություն

Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցության երթը Արևմուտքի հայկական խոշոր համայքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան և այլն։ Երեկվանից աջակցության խոշոր արշավ սկսվեց Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Ռուսաստանով մեկ։ Սա նշանակում է, որ իշխանության մյուս պաշտպանական մեխանիզմը նույնպես ջարդվում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնույթ, և հայկական աշխարհի զարթոնքը սկսվում է։ Վստահ եղեք՝ ևս մի կարճ փուլ և Հայաստանյան պրոցեսները ողջունելու են թե´ պաշտոնական Արևմուտքը, թե´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։

Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացվի կամ տապալվի։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ, որ շարժման թափ հավաքելու պրոցեսը նույնիսկ մի փոքր երկարի։ «Ճշմարտության շարժումը» հանրային քավարան է։ Մենք դարձել էին փողի մեռած, գույքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակություն։ Ու թանկ գինն արդեն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պետք է անցնենք մաքրման դժվար փուլ ու առողջացած վիճակում մեզ ծանր հարցեր տանք՝ ինչպես ստացվեց այսպես։ Ու էդ հարցերը ուղղված չեն լինելու միայն այս իշխանությանը։ Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն։ Ու մեր վերականգնումը պետք սկսվի արդարության սկզբունքի վրա։ Սա շատ կարևոր պահ է»։

 

Այսօր գիշերում ենք Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում. Բագրատ ՍրբազանՀնդկաստանում զինյալները կրակել են հինդու ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վրա․ առնվազն 9 մարդ է զոհվելՖրանսիայի նախագահը լուծարել է խորհրդարանը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե ԴավթյանԲայդենը և Մակրոնը համաձայնության են եկել ռուսաստանյան սառեցված ակտիվների օգտագործման հարցումՈստիկանության կողմից երթի սահմանափակումներն ավելորդ լարվածություն ստեղծելու միտում ունեն. Վարազդատ ՀարությունյանՇուրջ 34 ժամ գազ չի լինի որոշ հասցեներումՆշված հասցեներում լույս չի լինելուԻնձ թույլ չեմ տա կոչեր անել.Անահիտ Կիրակոսյանը՝ «չեզոք» մշակութային գործիչներին (տեսանյութ)Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատմել է, թե քանի կին է ծառայում երկրի զինված ուժերումՍանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված էՄեկ ամիս է, ինչ Թուրքիայում և Ադրբեջանում հետևում են այստեղ տեղի ունեցող գործընթացներին, անհանգստացած են. Վարուժան ԳեղամյանՈչ մի ոստիկան չպատժվեց,պատասխանատվության չենթարկվեց. ՄելիքյանՀեծանիվ քշելով միանշանակ նպատակ ունի ուշադրությունը տանել իր վրա, դա մտահոգիչ է. Նարեկ Մարգարան (տեսանյութ)Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել ենԿեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի. Բագրատ ՍրբազանՄոսկվա-Երևան տոմսերի գինը բարձրացել է. որքա՞ն արժե«Քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողություն ապօրինի է»․ Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՄԻՊ-ինԵրթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակՈստիկանական հսկայածավալ ուժեր՝ քաղաքի կենտրոնում. տեսանյութերՄեծ պատիվ է ինձ համար լինել «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգողը. Մհեր ԱվետիսյանԻնչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան ՈսկանյանՍահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոցԵթե Արևմուտքը զինի ՌԴ հակառակորդներին, համաչափ հարված կստանա. ԼավրովՎահանավոր ոստիկաններ՝ կառավարության դիմաց (տեսանյութ)«Բավարիան» պատրաստ է վաճառել 6 առաջատար խաղացողիԻրանում նախագահի արտահերթ ընտրության թեկնածուները 6-ն ենՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Բուչա կատարած այցից հետո․ ԶախարովաՀունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է «Ազնավուր-100» ներկայացումըՆոր նորքը կաթվածահար է. մինչև 5 բալ խցանումներ են, ի՞նչ է կատարվում (տեսանյութ)Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումԻ՞նչ ընտանիքից է Սրբազանի Սուրենը․․․Մբապեն բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մարզումը Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը. «Տավուշը հանուն հայրենիքի» 23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով Գեղարքունիքում գլխիվայր հայտնվել է դաշտում Ռուս խաղաղապահները շարունակում են լքել օկուպացված ԱրցախըՍևծովյան ցիկլոնի բերած անձրևները Հայաստանում կշարունակվեն, սպասվում է ամպրոպ և կարկուտ Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ Կարապետ Պողոսյանին են կալանավորել․ Կարեն Վրթանեսյան Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոցԿտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ Սրբազան Քովիդի համավարակից հետո աշխարհը պետք է պատրաստվի նոր «X հիվանդության» ԱՀԿԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԲագրատ Սրբազանի կոչը միջազգային հանրությանը (տեսանյութ) Ադրբեջանը ցանկանում է փակել Արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա արծարծման հայկական օրենսդրական հիմքը. Ոսկանյան «Օդային տագնապ». կիրականացվի ազդարարում, տարհանում, պատսպարում Տավուշի մարզում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ՝ Արծվաբերդ գյուղում Ջրասուզակները դուրս են բերել 3 դի. նոր մանրամասներ Գեղարքունիքի ողբերգական վթարից Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում