Երևան, 11.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1369-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու և բուժաշխատողների ռեգիստրի գործարկմամբ։ Ներկա կարգավորումների համաձայն, թեստավորմանը մասնակցելու նպատակով բուժաշխատողը առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմումը և օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն (ՄԳՀԱԿ): Այն ուսումնասիրում է նախապես ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը օրենսդրության պահանջներին դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

Պահանջվող փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում կենտրոնը դրա մասին էլեկտրոնային տարբերակով ծանուցում է մասնակցին և առաջարկում դրանք ծանուցման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համալրել: Նշված ժամկետում ներկայացված փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումը մերժվում է: Գործող կարգի համաձայն, թեստավորման անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքէջերում թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ և հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում (www.azdarar.am): Նախագծով սահմանվել են էլեկտրոնային տարբերակով բուժաշխատողների ռեգիստրի միջոցով թեստավորմանը մասնակցելու դիմում ներկայացնելու, թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ ծանուցում ստանալու, թեստավորման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կարգավորումներ։

Միաժամանակ, նախագիծը խմբագրվել է, և թեստավորման անցկացման վերաբերյալ հայտարարության հրապարակումը նախատեսվել է տեղադրել բուժաշխատողների ռեգիստրում և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում, քանի որ հիմնական տեղեկատվությունը բուժաշխատողները ստանում եմ նշված հարթակներից։ Ավելին, թեստավորման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ հայտարարության հրապարակումը և միայն դրանից հետո թեստավորում անցկացնելը ժամանակի առումով անհարմարություն է առաջացնում բուժաշխատողի համար՝ աշխատանքի անցնելու համար։

Ուստի, նախագծով այդ ժամկետը կրճատվել է, և հրապարակման հարթակները վերանայվել են։ Այսպիսով՝ նախագծի ընդունման արդյունքում թեստավորման ողջ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ բուժաշխատողների ռեգիստրի միջոցով և ժամանակի առումով գործընթացի տևողությունը էականորեն կրճատվում է։ Բացի դա, նախատեսվում է թեստավորման հայտարարությունը տեղադրել բուժաշխատողների ռեգիստրում և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողներին համապատասխան ծանուցումներն ուղարկել բուժաշխատողների ռեգիստրի տվյալ բուժաշխատողի անձնական հաշվին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին փակ կլինիԱվելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվելՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, hարվածում է. Արծվիկ Մինասյան Նշված հասցեներում գազ չի լինի Բանգկոկի հայտնի շուկայում բռնկված հրդեհից 1000 կենդանի է անկել Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը Եվրահանձնաժողովը հուլիսին Կիևին կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից գոյացած 1,5 մլրդ եվրո. գումարի 90%-ը կուղղվի զենքի գնմանը. Ֆոն դեր Լեյեն Վարչապետն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին Լափամանից օգտվողը դուք եք, դուք ձեզ տեսե՞լ եք. Դանիելյանը՝ ՔՊ-ին Տները ցեխից հազիվ էինք մաքրել, երեկ նորից հեղեղվել է Դեբեդը, պոկել-տարել նոր կառուցված կամուրջը Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները Ռուսաստան-Իրան համաձայնագրի կնքումը հետաձգվում է. Թեհրանը խնդիրներ ունի Առևտրական, վարսավիր, բրոկեր, փոքր բիզնես ունեցող սիրելի՛ ՀՀ քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր Գյումրի-Երևան բախվել են մեքենաներ, մեծաթիվ վիրավnրներ կան․ նոր մանրամասներ (լուսանկարներ) Ճապոնիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 19-ամյա երիտասարդը մահացել էԱրցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում Եկեղեցին հարկ վճարում է․ Նաիրի Սարգսյան Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի 23 մլրդ դոլարով Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում Զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ Մանրամասներ՝ Ալավերդիում հնչած կրակոցներից․ ինչն է եղել կրակոցների պատճառըԱլիևին հրատապ կանչել էին Թուրքիա Դեբեդ գետն անցած գիշեր քշել տարել է Քարկոփի նոր կամուրջը Լինելով մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր. Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Ի աջակցություն Սրբազան պայքարի փակվել էր Ազատության պողոտան (լուսանկարներ) Տատիկ-պապիկի հետ գետն ընկնելու հետևանքով մահացած 8-ամյա Լիկան Էջմիածնից էր․ նոր մանրամասներ Ռուսաստանն արձագանքում է Երևանի ոչ բարեկամական քայլերին Հարգելի՛ ոստիկան, դադարե՛ք ծառայել հայրենադավին, հայրենավաճառին, հայրենիքն ուրացողին. Աննա ԿոստանյանԻ՞նչ կապ ունեն Աֆրիկայի չհաջողված «նվաճումը», սուրբ Մարնոկն ու շատերին հայտնի վիսկին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՀՈԻՆԻՍԻ). Կոլումբոսի երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը, նավթի առաջին արտահանումը, գնացքի ահաբեկչական պայթյունը. «Փաստ»Փշալարերով, գնդացիրներով, դիպուկահարներով հնարավոր չէ իշխանություն պաշտպանել. Ավետիք Չալաբյան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ «Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, և նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար. «Փաստ»Կարինե Մովսիսյանն անհետ կորել է Վրաերթի ենթարկված 74-ամյա կինը մահացել է Նախիջևանում անհետ կորած զինծառայողին մահացած են գտել idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Որքա՞ն կդիմանա Հայաստանը առանց ռուսական փողերի. «Փաստ»Հայաստան կժամանի Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Մինչև 24 ժամ ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Երևանում. խոտանված դիտահորը ավտոմեքենայի հրդեհի պատճառ է դարձել Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում․ Միրզոյան «Տանս պատերը լռել են, Արթուրը տուն էր մտնում, կարծես տան պատերն էլ սկսեին խոսել, այնքան բան ուներ պատմելու». կրտսեր սերժանտ Արթուր Ավետիսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Ջրականում, տուն «վերադարձել» 9 ամիս անց. «Փաստ»Haidegg. Այգիների վրայի ֆոտոգալվանային տանիքները թույլ են տալիս պտղատու ծառերին ավելի լավ աճելUcom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում