Երևան, 17.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացեց Կապի թանգարանը։

Թանգարանում առաջին շրջայցն անցկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։

Ողջունելով տելեկոմ ոլորտով հետաքրքրվող հյուրերին՝ Հայկ Եսայանը նշեց, որ, չնայած Կապի թանգարանի երիտասարդ լինելուն, այն պահպանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մի քանի դարյա պատմություն։

«Հպարտ ենք, որ կարող ենք այս հարուստ ժառանգությունը ներկայացնել և նորարարական մտածելակերպով ոգեշնչել այցելուներին։ Team-ը, որպես Հայաստանի առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է գրել ոլորտի պատմությունը՝ ներդնելով ամենաարդիական տեխնոլոգիաները: Մեր նպատակն է ոչ միայն պահպանել անցյալի ձեռքբերումները, այլև ձևավորել ապագան»։

Ուսանողներն այցելեցին նաև ընկերության տվյալների կենտրոն, որն ամենամեծերից մեկն է Հայաստանում։ Այստեղից է ապահովվում ինտերնետ և թվային ծառայությունների տրամադրումը միլիոնավոր բաժանորդների՝ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։

Թանգարանի առաջին հյուրերից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համակարգչային ճարտարագիտություն բաժնի երկրորդ կուրսի ուսանող Միլենա Թովմասյանը, կիսվելով իր տպավորություններով, ասաց, որ այս այցելությունը թանգարան ոչ միայն հետաքրքիր էր բովանդակությամբ, այլև կարևոր էր իր համար մասնագիտության նեղ ուղղությունը ընտրելու ճանապարհին։

Կապի թանգարան այցելությունը եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ, ցանկանում են տեսնել անցած դարում օգտագործված կապի սարքեր և ավելին իմանալ թվային հեղափոխության մասին:

Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակում Կապի թանգարանի դռները ժամը 18:00-ից 22:00-ն բաց կլինեն բոլորի համար։ Հետագայում այն կգործի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-ից 16:00-ն, իսկ խմբային այցերի համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել՝ զանգահարելով 010410410 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։ Թանգարանը գտնվում է Երևանի Ազատության պողոտա 24/1 հասցեում:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

ԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարել ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ մանրամասներ Մեզ վրա կրակել են, սպառնացել, վախեցրել ԱԱԾ-ով, բայց մենք թքած ունենք այդ սպառնալիքների վրա․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան Տեսանյութ․ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային Կարևոր․ ճանապարհ է փակ լինելու Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդ Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանըԷկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ 2024 թ. մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում Ինքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Լավ լուր Երևանից Բաթում մեկնել ցանկացողների համար Արարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան Լիանա Գրիգորյանը հետախուզվում է Պուտինը հունիսի 18-19-ը պետական ​​այցով կգտնվի Հս. Կորեայում. Կրեմլ ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները՝ կապված ՌԴ-ի և Ղրիմի վերամիավորման հետ Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի մասին Այսօր մենք «Եռաբլուրի» առջև ամոթով ենք կանգնած․ Բագրատ Սրբազան Ինքնասպանության 14 փորձ, օձի նկատման 107 դեպք, զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Մենք արժեքների, պատվի, հայրենիքի և, ի վերջո, ուրախության կորուստ ունենք․ Սրբազան Մոսկվայում ռnւմբի մասին ահազանգով տարհանվել է ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումովԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Ի՞նչ նպատակ ունի Բաքուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Տարոնի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Իշխnղ վարչախnւմբը սկսել է դիմել կnշտ բռնաճնշnւմների․ քաղաքագետ Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշումԱնի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան»-ից Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել