Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի պահանջների տեղապտույտն ու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ հույս են հայտնում, թե շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը: Սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը առկա վիճակն ու «առցանց» բանակցություններն օգտագործում է ուղղակի Հայաստանի առաջ նորանոր պահանջներ դնելու համար։ Հենց դրա արդյունքում էր, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջեց իրեն հանձնել Տավուշի հայտնի տարածքները և ստացավ դրանք։ Երբ այդ տարածքները ՀՀ իշխանությունները հանձնեցին, Ադրբեջանը կրկին օրակարգ բերեց իր մյուս պահանջը, այն է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Մասնավորաբար, Ալիևը հայտարարում է, թե առանց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու խաղաղության պայմանագիր չի կնքվելու։

Պարզ է, որ այդ դեպքում Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը լինելու է ոչ թե ժողովրդի կամարտահայտությունը, այլ ուղղակի պարտադրանք։ Ալիևը պատկերացնում է, որ պարտադրված որևէ Սահմանադրություն ընդունելի չի լինելու Հայաստանի քաղաքացիների կողմից, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմն ուղղակի նպատակ չունի խաղաղության պայմանագիր կնքել։ Նրանց պետք է այսպիսի պատրվակներով ձգձգել պայմանագրի ստորագրումը և, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, անընդհատ ինչ-որ զիջումներ պոկել: Իրենց հերթին ՀՀ իշխանությունները հոժարակամ են Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցի վերաբերյալ։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունելու կարիք ունի, ու զարգացնում է իրական ու պատմական հայրենիքների դիլեմայի հարցը։ Իսկ երբ Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, թե բանակցությունների օրակարգի մաս ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի Սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում, միանգամից Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանում է, թե Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է, քանի որ Ադրբեջանի Սահմանադրությունում որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Սա կատարյալ կեղծիք է:

Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ հայկական կողմից չի բարձրաձայնվում, օրինակ՝ այն հարցը, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնող դրվագներ կան։ Խնդիրն այն է, որ այդ երկրի Սահմանադրության մեջ նշված է, որ Ադրբեջանական Հանրապետությունը 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն է։ Ադրբեջանի գլխավոր փաստաթղթում ընդգծվում է, որ այն հիմնված է 1918 թ.-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա, որտեղ նշվում է նաև Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Հռչակագրում ընդգծվում է, թե Ադրբեջանը կազմված է Արևել յան և Հարավային Անդրկովկասից։

Իսկ ադրբեջանական կողմի ներկայացրած քարտեզում Արևել յան Անդրկովկասը ներառել է Հայաստանի Սյունիքի ներկայիս մարզը, ինչպես նաև տարածքներ Գեղարքունիքում և Վայոց ձորում։ Մի՞թե Ադրբեջանի Սահմանադրության հարցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հիմքեր չի տեսնում։ Այս պարագայում տեղին կլիներ, որ հայկական կողմից էլ, ի պատասխան Ալիևի ու Բայրամովի հայտարարությունների, նշվեր, որ խաղաղության պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Չէ՞ որ եթե Ադրբեջանը չի փոխում իր Սահմանադրությունը, որոշ ժամանակ անց էլ արդեն իր Սահմանադրությանը ցիտելով՝ կարող է պահանջներ ներկայացնել, օրինակ՝ Սյունիքի նկատմամբ։ Փաստացի ստացվում է, որ գործ ունենք հերթական միակողմանի զիջման հետ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեմայից հետո Բաքվից պահանջելու են, որ ներհայաստանյան կյանքը կարգավորող օրենքները փոխենք։

Ապա նույն կերպ էլ Ալիևը կարող է պահանջել, որ Հայաստանն այլ տարածքային զիջումներ կատարի, ընդունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պարտադրանքը ու անգամ համաձայնի, որ բանակ չունենա։ Ու բավական հիմքեր կան այս ուղղությամբ ենթադրություններ անելու համար։ Մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել, որ թույլ չեն տա Հայաստանին զինվել ու արագ կարձագանքեն նման փորձերին։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ գործ ունենք բռնապետական վարչակարգ ունեցող հանցագործ պետության հետ, որը իր գործունեությունն ապահովելու համար անընդհատ խաղարկելու է Հայաստանի նկատմամբ թշնամությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան