Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է, պետք է համարձակ ու խիզախ լինենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր իրականության մեջ մշտապես բարձրաձայնում ենք խնդիրների մասին, բայց ավելի հաճախ չենք մատնանշում այն ուղիները, որոնցով երկիրը պետք է դուրս գա մղձավանջից: Ո՞րը պետք է լինի մեր շոգեքարշը: Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանն ասում է՝ շոգեքարշը պետք է լինի ապագա Հայաստանի տեսլականը:

«Քննադատել կառավարությանը կարելի է և պետք է, հայհոյել չի կարելի: Տարիների ընթացքում հրապարակը լցվեց հայհոյանքով, որը փակեց ապագա Հայաստանի տեսլականի ուրվագիծն անգամ: Կոպիտ, կոշտ խոսքեր, հայհոյախառն արտահայտություններ երկուստեք են հնչում՝ և՛ կառավարությունից, և՛ կառավարությանն ուղղված: Սա անհանդուրժելի մի վիճակ է: Ի՞նչն է հատկապես ցավալի: Այս ընթացքում չխոսվեց, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել: Ոչ ոք այդ խիզախությունը չունեցավ և չասաց, թե ապագա Հայաստանում ինչ պետք է լինի ու ինչ չպետք է լինի: Հող հանձնելը քաղաքականություն չէ, ստրկությունը ազգային նպատակ չէ: Այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, մեր էության հետ կապ չունեցող օտարածին մի վիճակ է, որը մերժում ենք ազգովի: Բայց ինչո՞ւ չի կատարվում որևէ փոփոխություն: Ժողովուրդը կարկամած նայում է, թե ինչ է կատարվում հրապարակում: Ժողովուրդը չի ուզում միայն ներկա վարչակազմի քննադատությունը լսել, նույնիսկ հոգնել է: Երբ որևէ մեկը հանդես է գալիս քննադատությամբ, չեմ լսում նրան, որովհետև արդեն ամեն ինչ ասված է: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Նա մշակութային ոլորտի օրինակն է բերում իբրև մի մարդ, որը կյանքում, ինչպես ինքն է նշում, ուրիշ ոչ մի գործով չի զբաղվել, բացառապես մշակութային գործունեություն է ծավալել: «Թերթ ենք տպագրել, ստեղծել ենք լավագույն մշակութային միությունը, որը չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում ճանաչվում է լավագույն ստեղծագործական միություն: Համահայկական գրողների միությունն այսօր ամենաակտիվ ու եռանդուն գործող կառույցն է: Միշտ ասել եմ, որ Հայաստանի մշակութային հիմնախնդիրները հնարավոր է լուծել մեկ ամսում: Կարող ենք մեկ ամսում լուծել, բայց 34 տարի է՝ դրանք չեն լուծվում: Ոչ մի անգամ որևէ մեկը չասաց՝ ինչպե՞ս ենք դա անելու: Սա է խնդիրը: Խնդիրների լուծման ուղիները պետք է նախանշվեն բոլոր բնագավառներում:

Մարդիկ, որոնք հրապարակներում խոսում են, պետք է ասեն, որ, օրինակ՝ ստեղծելու ենք մի երկիր, որտեղ կոռուպցիան ոչնչանալու է իսպառ, այն պարզ պատճառով, որ կոռուպցիան ունի մեկ աղբյուր՝ կառավարությունը: Եթե կառավարությունում հայտնվեն արդար մարդիկ, հասարակությունում կվերանա կոռուպցիան: Արդար մարդիկ ոչ մի զիջում չեն անի, կպատժեն մեղավորներին, բայց Հայաստանում հանցավոր մարդիկ «հարգանքի արժանի են» առ այսօր: Ուզում եմ ապագա Հայաստանի մասին խոսք լսել, բայց մարդիկ դրա մասին չեն խոսում: Ինչպե՞ս են զարգացնելու մեր տնտեսությունը: Կարող եմ մանրամասն ու ճշգրիտ ասել, թե ինչպես պետք է զարգացնել հայ մշակույթը: Եվ այսպես՝ մշակույթի ոլորտում մնալու են միայն առաջին դեմքերը, երկրորդական, երրորդական, տասնվեցերորդական դեմքերն անհետանալու են հայ մշակույթից, նրանք գործ չունեն հայ գրականության, երաժշտության և այլնի հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերհիշում է Սոս Սարգսյանի՝ դեռ տարիներ առաջ արտահայտած միտքը: «Ասում էր՝ մեր մշակութային դաշտը լցվել է մոլախոտով, քաղհան անող է պետք: Իբր սիրում ենք Սոս Սարգսյանին: Իր պատգամը կատարեցի՞նք, ոչ: Այսօր հայ մշակութային դաշտը մոլախոտով լեցուն տարածք է, որտեղ կարող ես մեկ-երկու ծաղիկ գտնել: Եթե դաշտը մաքրում ենք, ստացվում է, որ Հայաստանն ունի ոչ թե ութ հազար գրող, ինչպես այսօր է, այլ ունի տասը գրող: Մի՞թե բարդ է այդ տասը գրողի համար ստեղծագործական լավ պայմաններ ստեղծել:Հայաստանն ունի հրաշալի գեղանկարիչներ, մի՞թե բարդ է տաղանդավոր մարդկանց առջև ճանապարհ բացել դեպի Եվրոպա, որ աշխարհը ճանաչի նրանց:

Խորհրդային Հայաստանում այդ սկզբունքն էր գործում: Վահագն Դավթյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան, Սերո Խանզադյան, Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Պարույր Սևակ, կարելի է անվերջ անուններ թվել, այս մարդիկ մշակութային հրաշալի քաղաքականության շնորհիվ դարձան հայ գրականության առաջին դեմքերը: 70-ական թվականներին էլ Հայաստանի գրողների միությունն ուներ 500 անդամ, բայց մշակույթի նախարարությունը նրանց բոլորին չէր կանգնեցնում ժողովրդի առաջ: Նույն քաղաքականությունն էր գիտության մեջ: 70-80-ական թթ. ունեինք հայագիտության փայլուն դեմքեր՝ Էդվարդ Աղայան, Էդվարդ Ջրբաշյան, Գևորգ Ջահուկյան, այլ ոլորտներում՝ Մխիթար Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Վիկտոր Համբարձումյան: Ասացի, թե ինչ փոփոխություններ եմ ուզում մշակույթի ոլորտում, մյուսներն էլ պետք է ասեն, թե ինչ փոփոխություններ են ուզում կատարել այլ ոլորտներում»,-ընդգծում է գրականագետը:

Վստահ է՝ այսօր պետք է բոլոր ոլորտների լավագույն կադրերին համախմբել, նրանք պետք է լինեն կառավարությունում, ոչ թե խնդրին չտիրապետող մարդիկ: «Լավագույնները պետք է ծրագրեր առաջադրեն և խոսեն այն մասին, թե ինչպես են խնդիրները լուծելու: Պետք է համարձակ ու խիզախ լինենք, Հայաստանում այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է»: Փոփոխություններ են կատարվում կրթական համակարգում: «Հայոց պատմությունը» փոխարինվում է «Հայաստանի պատմությամբ», Հայ գրականության դպրոցական ծրագրերն են փոփոխվում, հայ հեղինակները փոխարինվում են արտասահմանյան հեղինակներով:

Կարծես ամեն ինչ արվում է երիտասարդների շրջանում պատմական հիշողությունը հետին պլան մղելու համար: «Արտասահմանը հարցեր ունի Հայաստանի հետ: Շատ երկրներ, ուժեր կան, որոնք ուզում են Հայաստանի վիթխարի ներուժը ոչնչացնել, Հայաստանը պահել վանդակի մեջ: Դա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը չէ, ճիշտ է, նրանք Հայաստանի առաջին թշնամիներն են: Աշխարհի նպատակը սա է, իսկ ո՞րն է մեր նպատակը, առաջ քաշենք մեր նպատակը և այն իրականություն դարձնենք: Մեղադրել ժողովրդին անտարբերության մեջ չի կարելի, այդ նույն ժողովուրդն է, որ հազարավոր զոհերի գնով պահեց իր երկիրը: Որևէ քաղաքական գործիչ երկի՞ր է պահել, ամբողջ օրը հեռուստացույցով խոսում են քաղաքական շատախոսները: Գիտեմ մեկ ճշմարտություն. հայրենասիրությունը հայրենի հողն է, ով հող է տալիս, նա հայրենասեր չէ, ով հիմնավորում է, որ պետք է Արցախը հանձնենք, որ խաղաղ ապրենք, նա հայրենասեր չէ: Սա է հստակ գաղափարը, մեկ ճշմարտության հավատավոր լինենք: Ոչ թե մեղադրենք ժողովրդին, այլ կարողանանք լինել լավ հովիվ ժողովրդի համար: Այդ հովիվն է, որ չկա: Մեզ լավ հովիվ է պետք, քաղաքական դեմք, որ առաջնորդի, դա լինելու պարագայում ժողովուրդը կանի այն, ինչը հիմնավոր կներկայացնեն:

Ինչո՞ւ ժողովուրդը պետք է ձայն տա կամ հետևի մեկին, ով չի ասում, թե ինչպիսին է պատկերացնում վաղվա Հայաստանը, չի ասում, թե վաղն ինչ է անելու: Քաղաքական գործիչները, կուսակցությունները պետք է հասկանան, որ պետք է գործ անել ժողովրդի համար, օգուտ տալ նրան, բայց իրենք խոսողներ են: Ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը կլսի՞ միայն խոսողներին: Երբեք: Ինձ զայրացնում է նաև այն, որ փոխանակ խոսեն այսօրվա վիճակի մասին, խոսում են անցյալի մասին: Այսօր ունենք կոնկրետ իրավիճակ, որն ունի կոնկրետ պատասխանատու: Գիտենք, թե ինչ պատճառով այս աղետը եկավ մեր գլխին, հիմա պետք է շտկենք: Հետ դառնալու և քննադատելու իմաստը չեմ տեսնում»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Օրվա հանդիպումների անոնս Քննարկումները կառուցողական են ընթանում. Դմիտրիևն՝ Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների մասին Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում. Պեսկով Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ դեկտեմբերի 21-ի աստղագուշակ Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպման ժամանակ կտեղեկացնի, որ կարող է նորից հարձակվել Իրանի դեմ․ NBC NewsԼաբուբուն փոթորկում է Հոլիվուդը Չինաստանը Ռուսաստանից գնել է ռեկորդային՝ 961 մլն դոլարի ոսկի․ «ՌԻԱ Նովոստի» Հորդանանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել է Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներինԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համար. ReutersՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունը Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Քորթնի Քարդաշյանը ընդմիշտ հրաժարվել է բոտոքսից՝ «հոգևոր զարգացման» համար 41-ամյա Տիագո Սիլվան վերադարձավ Եվրոպա Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիMercedes-Benz-ը Դուբայում կառուցում է 8 միլիարդ դոլար արժողությամբ մի ամբողջ քաղաք Դամասկոսում Սուրբ Պողոսի եկեղեցու ճակատային մասից գողացել են Պետրոս առաքյալի արձանը․Hawar News