Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, հայտարարում էր, թե ինքը լինելու է ժողովրդի ծառան, «հող է լինելու ժողովրդի ոտքերի տակ», որ կատարելու է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում, բայց իրականում ժամանակի ընթացքում համոզվեցինք, որ ինքն է ժողովրդին հող դարձրել իր ոտքերի տակ։ Ավելին, նա անընդհատ իր ու իր իշխանական թիմի ցանկությունները ներկայացնում էր (և ներկայացնում է) որպես ժողովրդի ցանկություն։ Օրինակ՝ դատարանների շրջափակումը տեղի ունեցավ հենց ժողովրդի դժգոհության անվան ներքո։
 
Դե, իրենք էլ, որպես «ժողովրդի ծառա», պարտավոր էին իրականացնել ժողովրդի ցանկությունը։ Բայց ամենացավալին այն է, որ շատ դեպքերում Փաշինյանն իրեն ամբողջությամբ նույնացնում է հենց ժողովրդի հետ ու այնպիսի թեզեր գեներացնում, որոնք ոչ թե ժողովրդի ու պետության ցանկությունն են, այլ միայն իր իշխանության մտասևեռումը, ավելի ճիշտ՝ իր մտասևեռումը, իսկ խորքային առումով դրանք հակառակորդի կողմից առաջ քաշվող թեզերի փաթեթավորված տարբերակներն են։ Ուշադիր դիտարկելու դեպքում կտեսնենք, որ այդ դիսկուրսը հետևողականորեն ուղղվում է հայկական ինքնության և պատմության ընկալման դեմ։
 
Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արագածի մասին, բայց սա կատարվում է այն համատեքստում, որ մոռացության մատնվի Արարատի հետ կապված ցանկացած թեմա։ Պատահական չէ, որ Փաշինյանը պայքար է մղում զինանշանը փոխելու համար։ Դա կատարվում է այն նպատակով, որ դրա վրա Արարատն է պատկերված, իսկ մյուս կողմից էլ՝ նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ զինանշանի վրա պատկերված են Հայաստանի պատմական թագավորությունների զինանշանները։ Թվում էր, թե պատմական թագավորություններն ինչո՞ւ պետք է իշխանության գագաթին գտնվող անձին անհանգստացնեին, բայց դրա հետևում էլ ենթատեքստ կա։ Պարզ է, որ մեր պատմական թագավորությունները ժամանակին որոշակի տարածք են զբաղեցրել, որոնք հետագայում զավթվել են։ Եվ այդ թագավորությունները ցույց են տալիս հայոց պետականության շղթայական կապը։
 
Դրա համար էլ Փաշինյանը հարցն ուղղակի արհեստականորեն պրիմիտիվացնում է, թե զինանշանի վրա առյուծ կա, դա ի՞նչ կապ ունի ներկայիս ՀՀ-ի հետ։ Սակայն չի անդրադառնում այն թեմային, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հենց այնպես հանկարծ երկնքից չընկավ, այն պատմական զարգացման արդյունք է։ Մյուս կողմից էլ՝ նա վստահ է, որ հայությունն ավելի հեշտ կընդունի զիջումների տարբերակները, որոնք իրեն ներկայացվում են, եթե հեռանա պատմական հիշողությունից ու պատմության ընթացքում ազատագրական պայքարի դրսևորումներից։
 
Դրա համար էլ հանրակրթական համակարգում «Հայոց պատմություն» առարկան դարձրին «Հայաստանի պատմություն», իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես հանեցին դպրոցական ծրագրից։ Երբ մուտք է գործում հակահայկական թեզերի դաշտ, Փաշինյանն անգամ չի վարանում հայտարարել, որ մարդիկ պետք է մոռանան, թե ինչպես են իրենց ծնողներն ու պապերը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, հեռացել իրենց հայրենի բնակավայրերից՝ Մուշից, Վանից, Էրզրումից, Սեբաստիայից և այլն, ու ասեն, որ իրենք հրազդանցի են, դիլիջանցի, երևանցի, այսինքն՝ ներկայիս Հայաստանն է սոսկ իրենց հայրենիքը։ Բայց Հայաստանի Հանրապետությունը որպես հայրենիք ունենալը չի նշանակում, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանի մասին հիշողությունից։ Ավելին, որոշ ուղղություններով էլ իշխանությունը նույնիսկ գերազանցում է ադրբեջանական քարոզչամեքենային։
 
Օրինակ՝ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ եթե մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, ադրբեջանցիներն էլ նույն կերպ նշում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Բայց նախ սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը կեղծ է, պատմականորեն գոյություն չի ունեցել և ուղղակի արհեստականորեն ներմուծված օրակարգ է։ Ու դա փաստում են անգամ մեր միջազգային գործընկերները։ Օրինակ՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հրապարակելով Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը, նշել էր, որ միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Բացի դրանից, Արևմտյան Հայաստանի պատմական իրողությունը ընդհանրապես հնարավոր չէ կասկածի տակ դնել, ու նույնիսկ օսմանյան ժամանակաշրջանի քարտեզներն են փաստում դրա գոյության մասին։ Այլ հարց է, որ ցեղասպանությունից հետո թուրք ռեվիզիոնիստները փորձում են կեղծել պատմությունը և Արևել յան Անատոլիա տերմինը ներմուծել։
 
Նույնը վերաբերում է նաև Արցախին, որը երբեք Ադրբեջանինը չի եղել։ Հայերն այդ տարածքում բնակվել են հազարավոր տարիներ շարունակ, իսկ Ադրբեջանն ընդամենը 100 տարեկանից մի փոքր է մեծ։ Այլ հարց է, որ որոշ մահմեդական ու թաթարական տարրեր անընդհատ փորձել են հաստատվել Արցախում։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե Փաշինյանի ի՞նչ գործն է՝ մարդիկ ինչպես են մեկնաբանում իրենց ինքնությունը և պատմական արմատները, ո՞վ է ընդհանրապես իրեն նման հայտարարություններ անելու լիազորություններ և իրավունքներ տվել։ Ընդհանրապես, ո՞վ է Փաշինյանը ժողովրդի հավաքականության դիմաց, որ մարդկանց անունից մեկնաբանություններ է անում՝ Արևմտյան Հայաստան պետք է ասել, թե չասել, կամ՝ ով իրեն մշեցի, սասունցի համարի, ով՝ ոչ։
 
Նա ընդամենը հերթական կառավարիչ է, իսկ նման կառավարիչները ժամանակի ընթացքում գալիս են ու գնում են, իսկ ժողովուրդը հարատևում է։ Ու շատ զարմանալի է, որ իշխանության այսպիսի գործելակերպի հարցում Սփյուռքը լուռ է, քանի որ նման հայտարարություններով ոչ միայն Հայաստանի բնակչության ինքնությունն է վարկաբեկում, այլև Սփյուռքի, որի ձևավորումն առաջին հերթին կատարված խոշորագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության արդյունք է։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան