Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը կվերակենդանացնի՞ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը և ի՞նչ ձևաչափով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Ռուսաստանը կարող է վերակենդանացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ իրավիճակը փոխվել է», զգալի հետաքրքրություն է առաջացրել քաղաքական վերլուծաբանների շրջանում և նկատելի քաղաքական իրարանցում Բաքվում։ Նա հիշեցրել է, որ խմբի արևմտյան համանախագահները հրաժարվել են աշխատել իրենց ռուս գործընկերոջ հետ, սակայն այժմ, ըստ դեսպանի, ձևաչափը կարելի է քննարկել։ Սակայն նախկինում միայն Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ն էր փորձեր արել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ի՞նչ է կատարվում։ iarex.ru լրատվական գործակալության դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:

«Դեսպան Կոպիրկինի հայտարարությունն անակնկալ էր»,- ասել է Տարասովը։ Անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարություններ եղան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը «կորցրել է իր արդիականությունը», և այդ առումով Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումները համընկնում են, շարունակել է նա։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացակարգային վերացումը, որը դեռևս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ ունի, տեղի չի ունեցել, ինչպես նաև չի եղել նրա գործունեության քննադատական վերլուծություն Ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու փորձերում։ Նաև Մոսկվան չի մերժել ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Մյուս կողմից՝ Թուրքիայի կողմից ակնհայտ փորձեր են եղել «վերջակետ» դնել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) խաղաղության պայմանագիր ստորագրելով։ Հետևաբար, եթե Կոպիրկինի խոսքերի հետևում ինչ-որ իրական բան կա, որ «մենք միշտ աջակցել ենք այս ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խմբին), ակտիվորեն աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից», ապա մենք գործ ունենք ինչ-որ նոր դիվանագիտական համադրության հետ», –կարծում է Տարասովը։

«Առայժմ միայն մի քանի ենթադրություններ են առաջանում:

Առաջին՝ Մոսկվան դիտարկում է դիվանագիտական խմբի ակտիվ աշխատանքային կարգավիճակը վերադարձնելու հարցը:

Երկրորդ՝ դա, անշուշտ, կապված է ռուսամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, թեև նախկինում Ֆրանսիան էր անհաջող փորձել աշխատել այդ ձևաչափով, բայց առանց Մոսկվայի մասնակցության: Այդ իսկ պատճառով հավանական է Ռուսաստան–ԱՄՆ ֆորմատն առանց Ֆրանսիայի:

Երրորդ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը Մինսկի խմբի ֆորմատով կարող են իրականացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Չորրորդ՝ կարող է փոխվել Բաքվի դիրքորոշումը Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով ԵԱՀԿ ՄԽ-ի նկատմամբ: Եվ վերջապես՝ Ռուսաստանի քաղաքականության որոշ վեկտորների փոփոխությունները կապված են տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր դասավորությունների ձևավորման հետ՝ պրոյեկտմամբ դեպի Մերձավոր Արևելք և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերի համադրման փորձերով»,– եզրափակել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ծնողները 4 երեխաներին փակի տակ պահելով սովամահ են արելԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդունԵրևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում