Երևան, 19.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց իշխանության վերարտադրմանը և անձնական անվտանգությանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումները, կարծես, նվազել են, իսկ Նիկոլ Փաշինյանը նույն ջերմեռանդությամբ և օրը մի քանի անգամ չի հիշեցնում բոլորիս, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, թեման շարունակում է մնալ «ջրի երեսին»: Դրա մասին պարբերաբար հիշեցնում է նաև Ադրբեջանը, սպառնալիք կա այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ, թե «փոխեք Սահմանադրությունը, կատարեք մնացյալ պահանջները, որ ստորագրենք պայմանագիրը, նման հնարավորություն հետագայում կարող է չլինել»: Միջազգային հանրությունը ևս ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացները: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությունը՝ կապված «Խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի հետ, այն է՝ համաձայնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված տարբերակին, հենց իշխանության ներկայացուցիչների խոսքերից կարող ենք հասկանալ, որ, իրենց կարծիքով, իրականացվել է որպես դիվանագիտական «հմուտ հնարք»: «Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ այս իշխանության գաղափարական հայրը (որքան էլ փորձեն դա ժխտել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՏերՊետրոսյանի թիմակիցները, փաստը մնում է փաստ, որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի գաղափարական հայրն է), տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում սրա մասին խոսում էր: Անդրադառնալով Կազանյան բանակցային գործընթացին, Կազանյան բանակցային փաթեթին՝ ասում էր, որ հայկական կողմը պետք է գնար և ստորագրեր պայմանագիրը, և դրանից հետո արդեն միջազգային հանրության ճնշումը կլիներ հենց Ադրբեջանի վրա՝ անկախ նրանից, թե ինչ էր գրված փաստաթղթում, ու դրանով մենք, իբր թե, ցույց կտայինք, որ կոնստրուկտիվ ենք: Փաշինյանը դա արել է: Եթե նկատեցիք, մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, առանձին վերցրած անհատներ ողջունեցին այս գործընթացը, ըստ օդում կախված լուրերի, այդ ողջույնների ծանրակշիռ մասը, եթե չասենք մոտ 100 տոկոսը, պայմանավորված էր հայկական դիվանագիտության աշխատանքով: ԱԳՆ-ն դեսպանների առջև հստակ խնդիր էր դրել՝ ինչ գնով էլ լինի, հայտարարություններ կորզեք՝ որպես ողջույնի խոսք՝ կապված «Խաղաղության պայմանագրի» հետ:

Դա տեղի ունեցավ: Բայց սայլը տեղից չի շարժվում: Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել: Այս պրիմիտիվ, նույնիսկ մանկական խաղը, թե՝ եկեք ամեն ինչին համաձայնենք, թող Ադրբեջանին ճնշեն, գուցե հեքիաթներում աշխատում է, բայց ռեալ պոլիտիկում դա չի աշխատում: Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած պահանջների փաթեթներից մեկն է: Երբ մեկ փաթեթը համաձայնեցնում ես Ադրբեջանի հետ, այսինքն՝ իրենց բոլոր պահանջները կյանքի ես կոչում, Ադրբեջանն անցնում է հաջորդ փաթեթի վերաբերյալ գործընթացներին, բանակցություններին, քո վրա ճնշումներին: Պատահական չէ, որ դրանից հետո անմիջապես սկսեցին ավելի բարձր խոսել Մինսկի խմբի լուծարման, սահմանադրական փոփոխությունների մասին, այսպես կոչված, «փախստականների վերադարձի» մասին: Համաձայնություն տալով «Խաղաղության պայմանագրի» կետերին՝ հնարավորություն տվեցինք ուժեղացնել մեզ վրա ճնշումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Հայաստանի իշխանությունների զիջումները չեն դադարում, Ադրբեջանի պահանջները՝ նույնպես: Իսկ որո՞նք են կողմերի կարմիր գծերը: «Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց ներկայիս կարգավիճակը պահպանելուն, այսինքն՝ իշխանության վերարտադրմանը, և երկրորդ՝ անձնական անվտանգությանը: Եթե իրենց ընկալմամբ այս երկու կարմիր գծերը չհատելու համար անհրաժեշտ է մի շարք զիջումների գնալ, օրինակ՝ Մինսկի խմբի լուծարում, «փախստականների վերադարձ» և այլն, դա կանեն, միայն թե, իրենց ընկալմամբ, դա չհատի իրենց կարմիր գծերը: Թվում է՝ հայկական պետության համար անընդունելի է ադրբեջանցիների պահանջի կյանքի կոչումը՝ կապված «փախստականների վերադարձի» հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ 300 հազար ադրբեջանցի գա Հայաստան: Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա իրականում շատ մեծ գործողությունների հնարավորության պատուհան է բացում: Կհայտարարի՝ քանի որ Հայաստանում արդեն կա այսպիսի մեծ փոքրամասնություն, որը բնակչության մոտ 10 տոկոսն է կազմում, եթե ոչ պակաս, ապա արդեն ոչ միայն հայերի, այլ նաև Հայաստանում ապրող ադրբեջանցիների վարչապետն եմ և պետք է այս ու այս զիջումները անեմ: Օրինակ՝ հայկական մուլտիպլեքսում ադրբեջաներեն ալիք լինի կամ դպրոցներում ադրբեջաներեն դասավանդվի: Իր ընկալմամբ, դրանով նաև որոշակի երկաթբետոնյա երաշխիքներ կլինեն նաև ընտրությունների տեսանկյունից: Իր ընկալմամբ, 300 հազար ընտրող ինքը և ՔՊ-ն միշտ կունենան: Դրա համար պետք է նաև այստեղ հստակություն մտցնենք՝ կարմիր գծեր պետությա՞ն, թե՞ առանձին վերցրած անհատների համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կարմիր գծերին, ապա պետք է արձանագրենք հետևյալը: Բոլորս էլ հասկանում ենք, որ նույն կարմիր գծերն էլ ունի Ալիևը՝ անձնական անվտանգություն, կապիտալի պահպանում, սեփական իշխանության վերարտադրություն, բայց այստեղ հարցն այն է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում արել ենք ամեն ինչ, որ Ադրբեջանի ղեկավարության կարմիր գծերի հատման հնարավորությունը գրեթե անհնարին դառնա»,-նշում է մեր զրուցակիցը:

Տեսակետ կա, որ «Խաղաղության պայմանագիրը» Փաշինյանի վարչակազմի համար ներքին սպառման փաստաթուղթ է՝ իր առանց այն էլ փոքր ընտրազանգվածին ինչոր բան ցույց տալու համար: Մյուս կողմից՝ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու իր թիմը կարող են խնդիրներ ունենալ վերընտրվելու համար՝ արդար ընտրությունների պարագայում: ««Խաղաղության փաստաթուղթն» առաջին հերթին ներքին սպառման փաստաթուղթ է լինելու Փաշինյանի համար: 2021 թ.ին, երբ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Փաշինյանը մարդկանց հետ հանդիպումների ժամանակ երկու թեզ էր ներկայացնում՝ «թալանը հետ ենք բերելու» և Արցախի հարցն էլ կարգավորելու ենք ու խաղաղություն բերենք: Ճիշտ է, Արցախի հարցը կարգավորում էր Շուշին և Հադրութը դեօկուպացնելով, բայց դա նույնպես քաղաքական որոշակի մանիպուլյացիա էր, ընդդիմությունն էլ, ցավոք, այդ մանիպուլ յացիային տրվեց և քարոզարշավը չկազմակերպեց այնպես, ինչպես պետք է կազմակերպեր, թեզերն էլ այնպիսին չէին, ինչպիսին պետք է լինեին: Փաստորեն, Արցախի, խաղաղության հաստատման, «թալանը հետ բերելու» հարցերով նա տապալվում է: Չեմ զարմանա, եթե այս փաստաթուղթը, նույնիսկ առանց ստորագրելու, դարձնեն իրենց քարոզարշավի մեխը: Ասեն՝ դեռ չենք ստորագրել, բայց բանակցությունները վարել ենք և հասել ենք հետևյալին (մի բան, որը չեն արել ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը). ունենք Ադրբեջանի հետ լրիվ համաձայնեցված փաստաթուղթ, այս հինգ տարվա մեջ չստացվեց ստորագրել, մեզ հնարավորություն տվեք, կփորձենք առաջիկա հինգ տարվա ընթացքում ստորագրել: Վարկածներից մեկն եմ ասում: Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի համար նախընտրելի կլիներ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին վերջին համապետական ազատ ընտրությունները Հայաստանում: Երկու տարբերակով կարող են լինել վերջինը: Առաջին՝ երբ պարզապես չլինի այն սուբյեկտը, որտեղ ընտրություններ կարող են իրականացվել, և երկրորդ՝ չեղարկի ընտրությունները: Դրա պրակտիկան արդեն կա: Տեսեք, թե Ուկրաինայում, Ռումինիայում, Ֆրանսիայում ինչ է կատարվում: Սկզբից չեղարկում են ընտրությունները, հետո իրենց համար անցանկալի թեկնածուներին հեռացնում: Հիմա նույնը Փաշինյանի պարագայում կարող է լինել: Իր համար նախընտրելի կլինի, եթե ընտրությունները այս կամ այն պատրվակով չեղարկվեն կամ տեղի չունենան, հետևաբար՝ այս տարբերակն էլ պետք է դիտարկենք: Բայց եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նա ստիպված լինի գնալ ընտրությունների, նաև տեսնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները և այլն, կարծում եմ, որ շատ մեծ գումարներ են ծախսելու համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը» հայ հասարակության վրա «ծախելու» համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ իրավիճակ է լարսում Լուկաշենկոն խոսել է Լիտվայի հետ հնարավոր պատերազմի մասին Քարակերտ գյուղի բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում․ ՆԳՆ Dior-ի նոր կինը՝ pre-fall 2026 հավաքածուում. Զուսպ, գիտակցված և անթերի նրբագեղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 29 նավի և ընկերությունների նկատմամբՄիացյալ Նահանգներն այժմ առաջարկում է նվաստացուցիչ պայմաններ՝ բանակցությունները շարունակելու համար, որոնք իրանը պատրաստ չէ ընդունել․ ՓեզեշքիանՀյուսիսային Կարոլինայի օդանավակայանում բիզնես ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել. խոշոր հրդեհ է բռնկվելԻսրայելը և Գերմանիան 3,1 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել ՝ Arrow-3 ՀՕՊ համակարգն ընդլայնելու համար«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետԱրարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներՄիացյալ Նահանգները, Հունգարիան, Սլովակիան և մի շարք այլ երկրներ չեն աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ ՌյուտեԱխուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիրԹաիլանդը և Կամբոջան հրադադարի պատրաստակամություն են հայտնել. Չինաստանի ԱԳՆԵՄ-ն համաձայնել է ուսումնասիրել սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու տարբերակըԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Շատերը չէին ուզում, որ Դանի Օլմոն խաղա «Բարսելոնայի» կազմում, բայց մենք հասանք մեր նպատակին․ ԼապորտաԻշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվել Հունվարին կենդանակերպի 3 նշանների ճակատագիրը կփոխվի Tesla-ի սեփականատերերը գնում են վթարային մուրճեր՝ դռների անսարքության պատճառով. BloombergԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՖինլանդիան 15 միլիոն եվրոյի անօդաչու թռչող սարքեր կգնի Գերմանիայում՝ Մանհայմում մահացու վրաերթ կատարած վարորդը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՄբապեն կրկնել է Ռոնալդուի, Մեսսիի և Լևանդովսկու նվաճումները Շվեդիան իր սուզանավը կփոխանցի Լեհաստանին Trump Media-ն կմիավորվի TAE-ի հետ՝ թերմամիջուկային էլեկտրակայան կառուցելու համար Մալխաս Ամոյանը՝ UWW-ի «Comeback Wrestler of the Year» մրցանակի դափնեկիր Մեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ են «մերկ» տոնածառերը թրենդային Instagram-ում Աշխարհում կա ուժի երեք բևեռ՝ Չինաստան, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ․ ԼուկաշենկոԱրագածոտնում 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա տուժածԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԼոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման համար գումար կհատկացվիՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը