Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ընկալվել է՝ որպես սեփական վիշտ. Աբրահամ Հովեյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայ ժողովրդի պատմական ուղին փշոտ ու դժվարին է։ Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ բարձրանում են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բլուրը՝ հարգելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ցեղասպանության անմեղ զոհերը 2015 թվականի ապրիլի 23-ին դասվել են Հայ Առաքելական Եկեղեցու սրբերի շարքին։

Ինչպես EADaily-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տյումեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս և Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը, չնայած այն բանին, որ արդեն 110 տարի է անցել, 1915 թվականի ապրիլի 24-ը մնում է հայ ժողովրդի պատմության մեջ ամենաողբերգական ամսաթիվը, որը միլիոնների կյանքեր ու ճակատագրեր բաժանում է «առաջի» ու «հետոյի»:

«Անցած տարիները չեն մեղմել այն անասելի ցավն ու վիշտը, որ զգում է յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ որ լինի, որովհետև 1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ համաշխարհային հանրությանը։ Եղեռնից հրաշքով փրկված և հալածանքների ամենադժվար ճանապարհն անցած մեր հայրենակիցները ցրվեցին աշխարհով մեկ՝ կազմելով հայկական սփյուռքը։

Հարյուր հազարավոր անպաշտպան և անօթևան հայեր ապաստան գտան Ռուսական կայսրության տարածքում, որտեղ 1915 թվականի ողբերգական իրադարձություններն ընկալվեցին՝ որպես սեփական վիշտ։

Չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց միջով անցել ենք, հայ ժողովրդի վերածնունդը տեղի ունեցած ողբերգություններից հետո դարձավ մեր նախնիների գլխավոր խնդիրը։ Ի վերջո, հենց սրանից էր կախված հայ ժողովրդի պատմության հաջորդ էջը։

Միջազգային հանրության կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը դարձել է գլխավոր խնդիրը։ Հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտման առաջին նախաձեռնությունն առաջ են քաշել ռուս դիվանագետները։ Ռուսական կայսրության այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի ջանքերը հանգեցրին նրան, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այս իրադարձություններն անվանեցին «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»։ Աստիճանաբար աշխարհը իմացավ Օսմանյան կայսրության արյունալի ծրագրի մասին։ Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչված և դատապարտված է աշխարհի բազմաթիվ երկրների և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կողմից։

1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դուման առաջիններից էր, որ ընդունեց 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին հայտարարություն։

Համաշխարհային հանրության կողմից հենց ճանաչումն է, որ կարող է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն, որպեսզի բոլոր ազգերը կարողանան ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ: Եվ մենք պետք է դա անենք համատեղ ջանքերով` ի շահ մարդկության»,- ասում է Աբրահամ Հովեյանը։

Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն