Պարտադիր ընթերցել. վախենա՞լ տոմատից, թե ոչ: Գեորգի Ավետիսյանի սյունակը
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԱԿԸՆոր իրարանցում է տիրում հասարակության շրջանում՝ կապված Հարավամերիկյան տոմատի ցեցի մասին ինֆորմացիայի տարածման հետ: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով թեմայի հրատապությունը և տոմատի մածուկի նկատմամբ առաջացած վախը, որոշեցի անդրադառնալ այս թեմային:
Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խոսքը տոմատի (պոմիդոր, լոլիկ) մասին է, այլ ոչ թե՝ տոմատի մածուկի: Ասեմ ավելին, վերամշակում անցած բուսական ծագման մթերքներում կարանտին վնասատուներ չեն լինում և առկայությունը չեն ստուգում: Իսկ Հարավամերիկյան տոմատի ցեցը (Tuta absoluta) կարանտին վնասատու է: Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ կարանտին վնասատուները մարդու առողջության համար որևէ վտանգ չեն ներկայացնում:
Ոչ մասնագետների մոտ հարց կառաջանա՝ այդ դեպքում ինչո՞ւ են արգելում կարանտին վնասատուով վարակված բուսականությունը ներկրել որևէ երկիր: Որովհետև կարանտին վնասատուները հասցնում են տնտեսական վնաս, կոնկրետ այս վնասատուն 35 և ավելի տոկոսով փչացնում է լոլիկի, բադրիջանի և բիբարի բերքը: Նաև նշեմ, որ այդ վնասատուի նկատմամբ կան պայքարի բազմաթիվ միջոցներ:
Ի դեպ, չմոռանանք նաև, որ ռուսական կողմը ներողություն է խնդրել, և պարզաբանել, որ վերջերս հայտարարված և ՌԴ-ում արգելված չարաբաստիկ լոլիկի խմբաքանակը հայկական չէ:
Առողջ եղեք և մի վախեցեք:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



