«Սպասում եմ այն հրաշքին, ով կհայտնվի ու լիարժեք կդարձնի իմ երջանկությունը». Լուսինե Աղաբեկյանը իր` ընտանեկան երջանկության մասին
ԼԱՅՖՏարիներ առաջ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հայսուպերսթար» հեռուստանախագիծը դռներ բացեց տաղանդաշատ, բայց փորձ չունեցող երիտասարդների համար:
Այդպիսի մի երիտասարդ աղջնակ էլ հենց Լուսինե Աղաբեկյանն էր, ով մասնակցեց Հայսուպերսթար 2 նախագծին և ճանաչվեց հաղթող: Այսօր նա անհամեմատ փոխվել է ու հանդես է գալիս արդեն Լյուսի բեմական անունով:
Բոլորս էլ գիտենք, որ նա ամուսնացել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ, ով նրա կարիերայի զարգացման մեջ մեծ դեր ունի: Հենց ինքը` երգչուհին, իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ առանց ամուսնու գուցե այնպես չներկայանար, ինչպես որ ներկայանում է հիմա:
«Ես այն երջանիկ երգչուհիներից եմ, քանի որ ունեմ իմ կողքին տղամարդ, ով ինձ միշտ աջակցում է ամե հարցում: Իմ կատարյալ երջանկության համար երևի թե ինձ պակասում է այն փոքրիկը, ով կլինի...»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Լուսինե Աղաբեկյանը:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Լուսինեի ապշեցուցիչ գեղեցկությունը ապացուցող լուսանկարներ: