Երևան, 20.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինչո՞ւ են մարտական հերթապահությունն անապահով ընտանիքների զավակներն իրականացնում». բաց նամակ՝ Պնախարարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց բանակի սպա Բաբկեն Ղարդյանը, ով մեղավոր է ճանաչվել և ազատազրկման դատապարտվել զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինվորիների միջև տեղի ունեցած միջադեպը թաքցնելու մեջ, բաց նամակ է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Նամակի տեքստը Past- ին է հանձնել սպայի հայրը՝ Գագիկ Ղարդյանը: Վերջինից տեղեկացանք, որ որդու հարցով իրենք նամակով դիմել են Օհանյանին, խնդրելով հանդիպել՝ խոսելու Բաբկենի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ եւ նախարարից պատասխան են ստացել, որ վերջինս չի ցանկանում հանդիպել եւ խոսել այդ թեմայի շուրջ: Հաջորդիվ նախարարին է դիմել անձամբ կալանավորը, այն էլ՝ բաց նամակով, եւ խնդրել անտարբեր չլինել բանակի սպայի ճակատագրի նկատմամբ, քանի որ ինքը պայքարել է բանակում տիրող հովանավորչության դեմ, օգնել է սոցիալապես անապահով ընտաիքների զինծառայողականներին:

«Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ են անապահով ընտանիքների զավակները մարտական հերթապահություն իրականացնում, իսկ պաշտոնավորների եւ հարուստների զավակները միայն թիկունքային զորամասերում են ծառայում, կամ պատահաբար ընկնելով սահմանամերձ զորամաս՝ Ձեր տեղակալների հրամանով շատ շուտ տեղափոխվում են թիկունք կամ թիկունքային «էլիտար» ստորաբաժանումներ: Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ դատախազի բարեկամը կարող է մի շարք հանցագործություններ գործել եւ ոչ միայն չդատապարտվել, այլ ապօրինի 2 ամիս բնակվել Ստեփանակերտի ՌՈ բաժնում: Մինչդեռ չքավոր ընտանիքի զավակները թեթեւ վիճաբանության համար կարող են արժանանալ շատ խիստ պատժի: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մատաղիսի ՌՈ հենակետի շինարարության համար տրամադրված 21մլն դրամից ծախսվում է ընդամենը 7.8 մլն, իսկ մնացածը գրպանվում է, չի վերանորոգվում անգամ շենքի տանիքը: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մարտակերտի ՌՈ բաժնի պետ գնդապետ Արթուր Բալայանը ամիսներ շարունակ 15-20.000 դրամ է հավաքում սպաներից, ինչ է թե պաշտոնը ստանալու համար խոստացել էր շենքը վերանորոգել: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ բանակի համար նախատեսված ալյուրը, որը վաճառքի ենթակա չէ, մի քանի ամիս շարունակ հայտնվում է Ստեփանակերտի քաղաքի մասնավոր հացի փռերում: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ իմ կինը, որը նույնպես զինծառայող էր եւ ծառայում էր Մատաղիսի զորամասում, ինձ ապօրինի ձերբակալելուց հետո զրկվում է մեր միակ բնակարանից, որը տրամադրել էր զորամասը ժամանակավոր կացության համար: Հայտնվելով փողոցում՝ դիմում է գրում զորամասը տեղափոխելու համար, սակայն դիմումը մնում է անպատասխան: Կինս ստիպված լքում է հայրենիքը: Միթե երիտասարդ զինվորական ընտանիքը, որն իր կյանքը նվիրաբերել էր հայրենիքին, արժանի էր նման ճակատագրի»,- Սեյրան Օհանյանի ուշադրությունը վերը նշված խնդիրներին է հրավիրել Բաբկեն Ղարդյանը:

Կապիտանը նամակում շարունակում է պնդել, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Նա նշել է, որ հպարտ է Հայոց Բանակի սպա լինելու համար, որ Հայոց Բանակն իր համար սրբություն է: Մատաղիսի զորամասի ներկա եւ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանն ու Հարություն Ամիրխանյանը, ըստ կապիտանի, կարող են վկայել իր անբասիր ծառայության մասին:

«Որպես ՀՀ բանակի սպա՝ ես պաշտպանված չեմ նման շինծու քրեական գործից եւ քրեական հետապնդումից: Ես Ձեզ միշտ պարկեշտ մարդ եմ համարել, որպես բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցող, կիրթ, բարեխիղճ եւ հայրենասեր անձնավորություն: Ցավոք այսօր ես հիասթափված եւ վիրավորված եմ ձեր մոտեցումից: Իմ խնդրանքը միայն այն է, որ Ձեր պաշտպանության ներքո իմ նկատմամբ օբյեկտիվ դատավարություն իրականացնեն»,- նամակն այս խոսքերով է ավարտել Բաբկեն Ղարդյանը: Մեր կողմից ավելացնենք, որ անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք է գտնելու սպայի այս նամակը Սեյրան Օհանյանի կողմից, փաստերը, որոնք բարձրացրել է սպան, ոչ միայն ուշադրության արժանի են, այլեւ՝ նվազագույնը ծառայողական քննություններ նշանակելու հիմք ու առիթ:

Նշենք նաեւ, որ բաց նամակը փոխանցվել է նաեւ խորհրդարանական ուժերին:

Գագիկ Աղբալյան

«ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ»Անվանվել են 2025 թվականի ամենաշատ կարդացվող գրքերըՈր խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ»Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրումՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ»Զղջման աղոթքՀլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի, Կատարի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 4 տուժած ՌԴ իշխանությունները Ադրբեջանից ներմուծված արմավում վնասատուներ են հայտնաբերել Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 40 համարի ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանը երկարաձգել է այսպես կոչված կարանտինային ռեժիմը Օդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը. Ազիզյան Անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի 7 շրջանների՝ խափանելով էլեկտրամատակարարումը և հրդեհ առաջացնելով խոշոր քիմիական գործարանում Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է․ կան վիրավորներ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարի գործով նոր դատական ​​նիստ է նշանակվել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 58-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց Թայվանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 5-ը Վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Ինտերի» մեկնարկային կազմը Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՀՇՖ-ն ամփոփել է տարվա արդյունքները 36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ․ Պուտին Փոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Ավտովթար՝ Շիրակի մարզում. կա տուժած Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կոտրվածք է ստացել Քննարկվել է Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն էժանացել է Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ Կարապետյան