Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մոտ երկու տարի ինձ տանջամահ արեց...». սիրված երգիչ Գևորգ Բարսամյանի գեղեցիկ սիրո պատմությունը. ո՞վ է նրա գեղեցկուհի կինը

ԼԱՅՖ

Վերջին ժամանակաշրջանում հայտնի դարձած երգիչ` Գևորգ Բարսամյանը, սիրվեց հասարակության լայն զանգվածի կողմից: Այս անգամ որոշեցինք ձեր ուշադրությունը ներկայացնել սիրված երգչի և նրա կնոջ սիրո գեղեցիկ պատմությունը:

Գևորգի և նրա կինոջ` Նինայի սիրո պատմությունը նման է Շեքսպիրի «Կամակոր կնոջ սիրո սանձահարումը» պիեսին: Պատմությունը սկսվեց 2003 թ-ին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ճաշարանում: 

«Նրան տեսա ու միանգամից հավանեցի: Չէի ճանաչում, հետո պարզվեց, որ նա իմ մտերիմ ընկերուհիներից մեկի լավագույն ընկերուհին է: Ընկերուհուս ասեցի՝ գնա այդ աղջկան ասա, որ իրեն շատ եմ սիրում, ուղակի, միանգամից ու առանց ճանաչել: Ընկերուհիս գնում ու իրեն ասում իմ զգացմունքների մասին:

Երկար դադարից հետո մենք վերջապես ծանոթանում ենք: Նա ամեն կերպ փորձում էր իմ հետ կապի մեջ չլինել: Մոտ երկու տարի ինձ տանջամահ արեց»:

Սիրո բացակայությո՞ւն, թե՞ պարզապես կամակորություն. ի՞նչն էր ստիպում Նինային լինել այդքան սառնասիրտ և ոչ մի կերպ չարձագանքել Գևորգի սիրո մղումներին: Երգչի կինը մինչ այսօր չի տալիս հստակ ու բովանդակալից մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ:

«Երբ Նինային ասում էի՝ «ախր ես քեզ շատ եմ սիրում», նա միշտ պատասխանում էր՝ «բայց չէ որ ես քեզ չեմ սիրում»: Ի պատասխան նրան, ես ասում էի՝ «դու հանգիստ եղի ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ մեր սերը երկուսիս էլ բավական է»:

Մի կողմից Նինայի կամակորությունը, մյուս կողմից Գևորգի համառությունը ստեղծում էր անընդհատ վեճերի առիթ:

«Մի օր էլ վիճեցինք, նույնիսկ նա իմ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Շատ էի վիրավորվել: Ընկերներով որոշեցինք, որ պետք է գնալ ու Նինայի համար սերենադ երգել նրանց բակում: Գիշերվա ուշ ժամ էր: Ընկերներիս հետ գնացինք Նինայենց բակ: Հարևաններին խնդրեցինք, որ իրենց տան լուսամուտից ծաղիկներ իջեցնել Նինայի լուսամուտին: Այդ ժամանակ ես պետք է երգեի «Երևանի սիրուն աղջիկ երգը»»:

Համառ ու հնարամիտ Գևորգը կարողացավ շահել Նինայի բոլոր հարազատների ու բարեկամների սիրտը: Բայց, ցավոք, ոչ Նինայինը: 

Ստացվեց այնպես, որ Գևորգն իր համառության շնորհիվ Նինային հրավիրեց իրենց առաջին հանդիպմանը: 

«Մեր առաջին հանդիպմանն էլ հենց ծանոթացրել եմ իմ բոլոր բարեկամների հետ»:

Հանդիպումները սկսում են ավելի հաճախակի բնույթ կրել, թեև Նինան չէր դավաճանում իր կամակոր բնավորությանը և չէր հանձնվում: Մի քանի ամիս շփվելուց հետո Գևորգը և Նինան նշանադրվում են:

Նշանադրությունը այն փորձությունն է զույգերի համար, երբ նրանք պետք է հասկանան արդյո՞ք նրանք միմիանց համար են ստեղծված, թե՞՝ ոչ: Գևորգը և Նինան անցան այդ փորձությունը, և 2007 թ-ին նրանք ամուսնացան:

«Ի դեպ նշեմ, եթե Նինան միանգամից տար իմ հետ շփվելու համաձայնությունը, գուցե ես այդքան չսիրեի նրան»:

Այսօր Գևորգն ու Նինան երջանիկ ամուսիններ են և ունեն երկու հրաշք որդիներ:

Պատրաստեց Past.am-ը:

Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվի