Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կրծքի քաղցկեղի նոր բուժումն ընդամենը 11 օր է տեւում

ԼԱՅՖ

Կաթնագեղձի քաղցկեղի նոր բուժումը, որը մշակվել է Մանչեստրի համալսարանի եւ Լոնդոնում Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի մասնագետների կողմից, ընդամենը 11 օր է տեւում: Այս տեխնոլոգիայի շնորհիվ անհետանում է քիմիաթերապիայի անհրաժեշտությունը, որը բազմաթիվ երկրորդական հետեւանքներ է ունենում: 

Քաղցկեղի եվրոպական համաժողովի ընթացքում գիտնականները պատմել են, թե ինչպես են բուժման երկու մակարդականի մեթոդ կիրառել երկու դեղամիջոցի օգտագործմամբ` լապատինիբի (Lapatinib) եւ տրաստուզումաբի (Trustumazab), որն ավելի հայտնի է որպես հերցեպտին (Herceptin): Երկու դեղամիջոցն էլ հարձակվում են   HER2 սպիտակուցի վրա, որը նպաստում է կաթնագեղձի ուռուցքների որոշ տեսակների աճին: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցների օգնությամբ բուժումը երկու շաբաթից պակաս ժամանակահատվածում հնարավորություն է տալիս արգելափակել կամ էականորեն դանդաղեցնել չարորակ ուռուցքի աճը, ընդ որում` առանց քիմիաթերապիա կիրառելու: 

Դեղամիջոցները փորձարկվել են բրիտանական 23 կլինիկայում կաթնագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակով (կրծքում ուռուցքը երեք սանտիմետրի էր հասնում) 257 կնոջ վրա, որոնք ուռուցքի հեռացման վիրահատության էին սպասում: Սակայն այդ դեղամիջոցներով կարճաժամկետ բուժման ավարտին  որոշ կանայք արդեն հեռացնելու բան չունեին. նրանց ուռուցքներն անհետացել էին:  

Ճիշտ է, ուռուցքներն ամբողջությամբ անհետացել էին 28 կնոջ մոտ (մոտ 11 տոկոսը), իսկ եւս 44  կնոջ մոտ (մոտ 17 տոկոսը) ուռուցքները շատ փոքրացել էին` մինչեւ 0,5 սմ-ից փոքր չափի: Պրոֆեսոր Ջուդիթ Բլիսը Լոնդոնի Քաղցկեղային հետազոտությունների ինստիտուտից նշել է, որ ընդհանուր առմամբ այս մեթոդի դրական ազդեցությունը դիտարկվել է հետազոտվող կանանց   87 տոկոսի մոտ:

Արժե սակայն նշել, որ այս դեղամիջոցներն ազդում են կրծքի քաղցկեղի ոչ բոլոր տեսակների վրա, իսկ դրանց թիվն առնվազն տասն է:

Ինչպես նշել է Անգլիայում Մանչեստրի համալսարանի վիրաբուժական ուռուցքաբանության պրոֆեսոր բժիշկ Նայջլ Բանդրեդը, բուժման նոր մեթոդը նաեւ իր թերություններն ունի: Այսպես, կանանց  5 տոկոսի մոտ երկրորդական հետեւանք են դարձել սրտանոթային հիվանդությունները, իսկ 25 տոկոսի մոտ ցանը եւ աղիքային խանգարումը: 

Ներկայումս գիտնականները շարունակում են ուսումնասիրել այդ դեղամիջոցների արդյունավետությունը: Չի բացառվում, որ ապագայում հնարավոր լինի դրանք օգտագործել շատ այլ հիվանդանոցներում:

«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել