Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պատերազմը՝ դեղին մամուլի ու շառլատանների դրախտ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Պատերազմն արհավիրք է բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների համար։ Սակայն պատերազմն այն տարօրինակ արհավիրքն է, որը համեմված է լինում հերոսության, ոգու զորության, մարդ տեսակին հատուկ բարձրագույն արժանիքներով, միաժամանակ, ստորության, դիակապտության, շառլատանության բազմաթիվ դրսևորումներով: Դժվար է գտնել որևէ այլ երևույթ, որի մեջ զուգահեռաբար արտացոլվում են մարդկային բնույթի ծայրահեղ հակասական կողմերը։

Պատերազմը նաև յուրօրինակ լյուստրացիա է՝ հասարակության, քաղաքականության ու առանձին գործիչների նկատմամբ։ Մենք բացառություն չենք, քանի որ պատրերազմի ժամանակ ոչ մի տեղ չեն կորչում սեփական PR-ով զբաղվողները, թափված արյունը շահարկողները, իրենց մանր խնդիրը լուծող քաղաքական արկածախնդիրները։ Ոչ մի տեղ չի կորչում դեղին մամուլը, ինչն առավելագույնս տեսանք և շարունակում ենք տեսնել։

Սակայն պատերազմին մշտապես հաջորդում է հրադադարը, որը դառնում այն պղտոր ջուրը, որից իրենց «ձկներն են փորձում բռնել» սոցցանցերով, լրատվամիջոցներով ու դատարկ կոչերով իրենց խոհանոցներում նստած կեղծհայրենասերները։ Վերջիններիս մշտապես անհրաժեշտ են իրենց էության արտահայտման նոխազներ։ Հաճախ տպավորություն է լինում, թե խոհանոցային հայրենասերները մեծագույն ցավ են ապրում ռազմական դրության ու զոհերի բացակայությունից, պատերազմի բացակայությունից։ Մառազմատիկ է հնչում, սակայն որքան էլ տհաճ հնչի, դրանցից խուսափել չի հաջողվում։

Հայ-ադրբեջանական շփման գծում հարաբերական զինադադարը սանձազերծեց տարատեսակ շառլատանների երևակայությունը, խաղաղության ժամանակ Բաքուն գրավողների ռազմատենչ նկրտումները։ «Ֆեյսբուքն» ու սոցցանցերը դարձան այն «ռազմադաշտը», որտեղ իրենց մարտը սկսեցին անհայտ կողմնորոշման «հայրենասերները», գործիչներն ու դեմագոգները։ Պատերազմից հետո սկսվեց մեծ հոսք ոչ ավել, ոչ պակաս դեպի դիրքեր։ Նպատակը մեկն էր՝ սելֆի անել որևէ խրամատի կամ Դ-30-ի հետ։ Granish.org կայքում հրապարակվող բանաստեղծ Կարեն Անտաշյանի և ընկերների կողմից նախաձեռնված «այլերեն» օնլայն բառարանում վերոնշյալ տեսակն իր անվանումը ստացավ՝ «սելֆիդայի»։ Դժվար էր առավել դիպուկ բնորոշում գտնել այս պոպուլյացիայի առանձնյակների համար։ Սակայն հասկանալի է՝ հայաստանյան հասարակության գիտակցի ու ադեկվատ մասը հանդես եկավ այս երևույթի դատապարտող քննադատությամբ։

Բայց պարզվում է, որ բանն այսքանով չէր սահմանափակվում ու քանի որ ակտիվ ռազմական գործողություններ չկային արդեն, վերջին մի քանի օրերին իրենց հազիվ զսպող դեմագոգներն ու պոպուլիստները վերջապես ազատություն տվեցին իրենց բուն էությանն ու նկարտումներին, ի դեպ, այդ ամենն անելով ծայրահեղ անգրագետ կերպով։ Հայտնվեցին անգամ լրատվամիջոցներ, որոնք հստակ պատվեր ստացան պատերազմական իրադրության ֆոնին շահարկել ցանկացած երևույթ այս կամ այն անհատին կամ գործչին սևացնելու համար։ Սոցցանցային կեղծ օգտատերեր «մատից ծծած» հրապարակումներով փորձեցին հակասություններ փնտրել, «բացահայտումներ» անել։ Նմանօրինակ թիրախներում հայտնվեցին լրագրողներ, հասարակական գործիչներ, պարզապես քաղաքացիներ, որոնց հետ ինչ-ինչ խնդիրներ ուներ այս կամ այն խումբը։ Որքան էլ տարօրինակ էր, նման գործելաոճ որդեգրեց նաև երբեմնի երկրորդ հզոր կուսակցության համբավ ունեցող «Բարգավաճ Հայաստանի» բեկորներից մեկին վերագրվող և «Ելք» բազմաբովանդակ անունը կրող լրատվամիջոցը, որը չափազանց անգրագետ ու դեղնավուն հակաքարոզչություն փորձեց անել սոցցանցային ու հասարակական տիրույթներում հայտնի գործչի դեմ՝ կեղծ օգտատիրոջ միջոցով այս գործչին մեղադրելով «սելֆիդայության» մեջ՝ մոռանալով, որ նախ՝ այս գործիչը, ի տարբերություն իրեն սնող կուսակցության բազմաթիվ անդամները, «կամուֆլյաժ» չի հագել ու նկարն էլ ոչ թե սելֆի էր, այլ արվել ու համացանց էր ներբեռնվել մեկ այլ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից։ Սակայն սա ընդամենը մասնավոր դեպք է, որն իրականում վառ կերպով ցույց է տալիս, թե ինչ մանր խնդիրներով կարող է զբաղված լինել խորհրդարանական հանդիսացող կուսակցությունն ու յուր արբանյակ լրատվամիջոցն անգամ պատերազմական իրավիճակում։ Եվ, ցավալիորեն, այս երևույթը միակը չէ, քանի որ պատերազմն ու առավել ևս հրադադարը, հենց այն «պղտոր ջրերն են», որոնցում իրենց մեծ ու փոքր «ձկներին» են փորձում որսալ ճղճիմ նպատակներով ու մանր անձնական խնդիրներով իրենց միտքն ու գործունեությունը լցնող քաղաքական ու լրատվական ինտրիգանները։

Աղասի Մարգարյան

Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է, բայց մարդկանց ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, կազատվեք աշխատանքից. Գառնիկ Դանիելյան Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթով ուղևորվում է Գյումրի (տեսանյութ)