Երևան, 29.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լավրովը եկել էր սառեցնելու Արցախյան հակամարտությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան բուռն քննարկումների առիթ է դարձել: Այցից առաջ որոշ շրջանակներում տարածվել էր խուճապային տրամադրություն, թե Լավրովը գալիս է Հայաստանի իշխանություններին ստիպելու Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին: Այդ մտայնության համար հիմք էին ծառայել ռուսական մամուլի հրապարակումները: Դրանցում նշվում էր, թե Լավրովն Արցախյան հակամարտության կարգավորման առաջարկությամբ է մեկնում Երևան, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «ցավոտ փոխզիջումների» գնան:

Սակայն Լավրովի հայտարարություններն ամբողջությամբ հերքեցին այդ մտահոգությունները: Ռուսաստանի արտգործնախարարը խոսեց ոչ թե հակամարտության լուծման ինչ-որ տարբերակների մասին (թեև հպանցիկ անդրադարձավ Կազանի փաստաթղթին), այլ, որ պետք է ամբողջությամբ կատարվեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև 1994-1995թթ. ստորագրված զինադադարի համաձայնագրերի պահանջները: Բացի դրանից` Լավրովն անդադար շեշտել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու կարևորությունը:

Այլ կերպ ասած` Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի, բնականաբար, նաև Ադրբեջանի ղեկավարությանը հորդորել է վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ստատուս քվոն: Որոշ փորձագետներ համարում են, որ Լավրովի այդ հայտարարությունները Հայաստանի շահերից են բխում: Իհարկե, այնպես չէ, որ զինադադարի համաձայնագրերն ու Մինսկի խմբի ձևաչափը հակասում են Հայաստանի շահերին:

Զինադադարն ու խաղաղ բանակցային գործընթացն ինքնին չեն կարող Հայաստանի շահերից չբխել, դա նույնիսկ պրիմիտիվ մոտեցում է, բայց խնդրին ավելի խորը դիտարկելու պարագայում առաջանում են որոշ հարցեր: Ադրբեջանը սանձազերծեց նոր ռազմական գործողություններ՝ կոպտորեն խախտելով այդ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը և միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև ստանձնած պարտավորությունը, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Ռազմական գործողությունների արդյունքում խախտվել է ստատուս քվոն` այն իրավիճակը, ինչ կար մինչև ապրիլի 2-ը: Զոհվել են 100-ավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, Ադրբեջանի զինված ուժերն անցել են նախկինում որոշված շփման գծի սահմանները, վերցրել որոշ դիրքեր, ռմբակոծել են բնակավայրեր, իրականացրել ռազմական հանցագործություններ:

Եվ ի՞նչ, հիմա ձևացնե՞լ, թե այդ ամենը տեղի չի ունեցել և վերադառնա՞լ նախկին իրավիճակին: Անգամ ցանկության դեպքում դա անհնար է: Փոխվել է իրավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր առաքելությունը ոչ այնքան հակամարտության կարգավորումն է, որքան նոր պատերազմը և արյունահեղությունը կանխելը: Բոլոր միջնորդները, այդ թվում` Լավրովը, հայտարարում են, որ հակամարտությունը կարող են լուծել միայն այդ հակամարտության կողմերը, իսկ իրենց խնդիրն է կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միջնորդներին չհաջողվեց Ադրբեջանին ստիպել հրաժարվել Արցախի հարցը պատերազմի միջոցով լուծելու գաղափարից:

Բաքվին այդ արկածախնդրությունից հետ չպահեցին ո՛չ զինադադարի համաձայնագրերը, ո՛չ էլ Մինսկի խմբի կոչերը: Հետևաբար, որտեղի՞ց երաշխիք, որ մի քանի օրից, մեկ ամսից, մեկ տարուց հետո Ադրբեջանը կրկին չի սկսի ռազմական գործողություններ: Եթե հստակ գնահատական չի տրվում տեղի ունեցածին, Ադրբեջանը, երբ ուզում, պատերազմ է սկսում, երբ ուզում, հրադադար խնդրում, ապա էլ ո՞րն է նախկին ստատուս քվոյին վերադառնալու և բանակցությունների իմաստը:

Անշուշտ, Արցախյան հակամարտության մեջ ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների շահերը բախվում են, հետևաբար, յուրաքանչյուրը փորձում է մանևրել: Կոնկրետ Ռուսաստանը հասկացնել տվեց, որ իրեն շահեկան է Արցախյան հակամարտության սառեցումը, այլ ոչ թե կարգավորումը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Քառօրյա պատերազմից հետո Երևան և Բաքու կատարած այցերի օրերին նա նշել է, որ ավելի լավ է հակամարտությունը սառեցվի, քան արյուն թափվի: Ինչևէ, Հայաստանը չպետք է հենց այնպես ների Ադրբեջանին քառօրյա պատերազմը: Պաշտոնական Երևանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը, պահանջի Արցախի ժողովրդի անվտանգության և զինադադարի պահպանման գործուն երաշխիքներ: Այդպիսի երաշխիքներից է այլևս որևէ միակողմանի զիջման չգնալը ու Արցախի անկախության ճանաչման գործընթացի ծավալումը:

Հայաստանը զիջեց, բանակցեց որքան հնարավոր էր, բայց Ադրբեջանը ջուրը նետեց 22 տարվա բանակցությունների ողջ աշխատանքը: Պետք է փաստել, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններում արդեն իսկ նկատվում է դիրքորոշման փոփոխություն:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը նշել է. «Հրադադարը ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ»:

Հենց Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախագահն ընդգծել է, որ միջնորդները հասցեական չեն նշում այն կողմի անունը, որը հրաժարվում է խաղաղ կարգավորման առաջարկություններից, ինչի արդյունքում էլ Ադրբեջանն անպատիժ խախտում է զինադադարը: Պատերազմի թեժ օրերին նախագահ Սարգսյանը հանձնարարեց Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի տեքստ նախապատրաստել: Դեռևս անհայտ է այդ փաստաթղթի ճակատագիրը:

Թերևս իշխանությունները սպասում են Բաքվի հետագա քայլերին: Բայց, անկախ Ադրբեջանի հետագա գործողություններից, այդ գործընթացը պետք է հասցնել մինչև վերջ: Ինչ-որ ձևով պետք է անպայման պատժել Ադրբեջանին, որ վերջինիս իշխանությունների համար հասկանալի լինի` ցանկացած նոր ռազմական ավանտյուրա վերջնականապես փակելու է ոչ թե 5 շրջան, այլ նույնիսկ կես շրջան հետ ստանալու հեռանկարը:

Տիգրան Խաչատրյան

Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. Թամամյան Բագրատ Սրբազանը վարչապետ կընտրվի՞. Օրը որոշվա՞ծ է Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մայիսի 28֊ը տոնական գույների մեջ էր. օրը զարդարում էին M- dance studio պարային համույթի սաները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել էՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը Շղթայակապ ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմ Սկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպան Հղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿ ՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով Ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում Ծնվել է 44-oրյա պատերազմnւմ զnhված Արման Սիմոնյանի եղբայրը Մ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կա Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան «Չելսին» պայմանավորվել է Մարեսկայի հետ նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են (տեսանյութ) Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու Հայրապետի՝ հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռ (լուսանկարներ) ՔՊ-ականները չգիտեն, թե ոնց արդարացնեն, որ Վեհափառին թույլ չեն տվել մտնել Սարդարապատ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր Աթոռ Նույնիսկ թուրքերը չեն կարողացել խոչընդոտել կամ կանգնեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ. Տիգրան Աբրահամյան3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Գագիկ Նազլուխանյանի դին գտել են գետի ակունքի մոտ․ Դեբետի վարչական ղեկավար Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից Խստիվ դատապարտում ենք տեղի ունեցածը և մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Տիգրան ԱվինյանՎեհափառը հրաժարվեց խոսել (տեսանյութ) Ջրhեղեղից փրկված hղի կնnջը կեuարյան hատnւմ են կատարել (լուսանկար) Պուտինն ու Միրզիյոևը դեմառդեմ շփվել են մինչև գիշերվա ժամը 3-ը. Ուզբեկստանի նախագահը նրան իր տուն է հրավիրել. Պեսկով Ինֆոգրաֆիկա. արևային էներգիայի արտադրության առաջատարներըՍրբազանը գաղտնալսող սարք տեղադրողի ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, շոկի մեջ էր, չէր հավատում Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր (տեսանյութեր) Արտառnց դեպք՝ Գեղարքունիքում. կանայք են uարում կայծակնաhարվել. մեկը տեղnւմ մաhացել է Փաշինյանը շքախմբով մեկնում է Սարդարապատ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքներըԿիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ Իրանի խորհրդարանը նոր խոսնակ ունի Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել Պայթեցման աշխատանքներ Կիրանցի կամրջի հարևանությամբ (տեսանյութ) ԶՊՄԿ-ի և մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում«Հպարտն ու ինքնիշխանն» այն է, երբ թշնամու պարտադրանքով չես գնում կարևորագույն արարողակարգային միջոցառման. Դավիթ ՍարգսյանԱյսօր Հանրապետության օրն է