Երևան, 05.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նաղդալյանի տարեկան եկամուտները գերազանցել են 220 միլիոն դրամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր եւ ամուսնու հայտարարագրերից տեղեկանում ենք, որ այս ընտանիքը բնավ չոր ու ցամաք սեղանի շուրջ չէ ընթրում։ Վերջինիս փոխառությունների գումարը 178 միլիոն 935 հազար 400 դրամ է։

Ըստ հայտարարագրի՝ Հերմինե Նաղդալյանի դրամական միջոցները կազմում են հինգ հազար ԱՄՆ դոլար եւ 32 միլիոն դրամ։ Նախորդ տարվա ընթացքում նա ստացել է ութ միլիոն 667 հազար 990 դրամ աշխատավարձ, իսկ շահաբաժինն էլ կազմել է 38 միլիոն 528 հազար դրամ։

Պաշտոնյա կնոջից հետ չի մնում ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, ով հայտարարագրել է տասը միլիոն դրամ եւ յոթ միլիոն 500 հազար դրամ բաժնեմաս։ Նաղդալյանի ամուսինը նախորդ տարվա սկզբին տոկոսով 34 միլիոն 200 հազար դրամ է տվել, բացի այդ նրան վերադարձրել են ինը միլիոն 160 հազար դրամ, եւ տարեվերջին նրա փոխառությունները կազմել են 43 միլիոն 360 հազար դրամ։

Վերջինս որպես եկամուտ է նշել 40 միլիոն 94 հազար 442 դրամ շահաբաժինը, չորս միլիոն 125 հազար 243 դրամ տարեկան աշխատավարձը եւ 42 միլիոն դրամ ստացված փոխառությունները։

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը օրեր առաջ ԱԺ-ում  լուրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն, ասել էր, թե մեր փոխզիջումը ոչ թե հինգ գրավյալ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը։ «Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա այդ իրավունքը չունենք, մենք էդ հողերը չենք ուզում»,- հայտնել էր ԱԺ փոխխոսնակը։

Այս խոսքերը մեծ վրդովմունք են առաջացրել հանրության շրջանում, եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս օրերին բազմաթիվ օգտատերեր պահանջում են նրա հրաժարականը: Վերջիններս իրենց էջում Նաղդալյանի՝ «Ես դեմ եմ, որ ադրբեջանական կայքերի հերոսը դարձած Հերմինե Նաղդալյանը ներկայացնի իմ պետությունը եւ պահանջում եմ նրա հրաժարականը...» գրառմամբ լուսանկարն են տեղադրում:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանըԱՄԷ-ն հայտնել է ԱՄՆ-ին միանալու պատրաստակամության մասին՝ «Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար»«Ուրատուն» հաղթեց Վելոսայի հեթ-տրիկի շնորհիվ եւ առաջատարն է Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասինԼավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին և քրդերին. Թրամփ Գումարն արդեն հորիզոնում է. 3 կենդանակերպի նշաններ մտնում են բարգավաճման շրջան մինչև ապրիլի 19-ըՀռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը ՀՊԼ․ «Նոա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը Կինը երեխա է լույս աշխարհ բերել հենց մարզապալատում՝ Կանադայում NHL-ի խաղի ժամանակՈւկրաինան մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ Patriot-ի հրթիռներ տրամադրելու խնդրանքով. The TimesԵղվարդում «Opel» է այրվել Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ1 զnh, 2 վիրավnր. ողբերգական ավտովթար Արագածոտնում Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Նոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըԱշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով Իսրայելը օգնել է ԱՄՆ-ին իրանցիների կողմից խոցված F-15 ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողության ժամանակ․ Fox News Հայաստանը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի մտահոգությունների շուրջ․ Լավրով Ջուր չի լինի որոշ ժամանակ Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Պետք է ընդունել պարտությունն ու Չեմպիոնների լիգայի խաղին մեկնել պարզ գլխով. Արտետա Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հшրձակումը կանխվել է. Վուչիչ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պեսկով Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԹաց ձյուն, ժամանակ առ ժամանակ անձրև. եղանակն այս օրերին