Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ հայտնիներ, ում սիրավեպ են վերագրել

ՖՈՏՈ

Ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում, բայց այս դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է: Այս հայտնիներին տարբեր առիթներով սիրավեպեր են վերագրել, մեր երկրում այդպես է. եթե նկարահանվում ես որևէ սերիալի գլխավոր հերոսուհու դերում, քեզ կարող են կապել նույն սերիալի գլխավոր դերակատարի հետ, կամ երբ դուետով ես հանդես գալիս, ապա պարտադիր պայման է, որ կատարողների սիրավեպի մասին խոսակցություններ սկսվեն: Այս անգամ ներկայացնում ենք այն հայտնիներին, ում երբևէ սիրավեպ են վերագրել:

Հայկո-Քրիստինե Պեպելյան 

Երբ 2012 թվականին Հայկոն և Քրիստինե Պեպելյանը ներկայացան «Ուշացած խոսքեր» դուետով, երգը շատ սիրվեց և հնչում էր շատերի մեքենաներում, բայց մարդիկ սկսեցին խոսել այն մասին, իբր նրանք սիրավեպ ունեն: Բանը հասել էր անգամ նրան, որ շատերն ասում էին, թե Քրիստինեն ամեն առավոտ Հայկոյի համար սուրճ է պատրաստում: Այս ամենին թե՛ Հայկոն, թե՛ Քրիստինեն բավականին հումորով էին մոտենում, քանի որ նրանք պարզապես շատ մտերիմ ընկերներ են:

Մերի Մակարյան-Միհրան Ծառուկյան-Շուշաննա Թովմասյան

Այս եռյակի մասին սկսեցին խոսել, երբ նրանք նկարահանվեցին «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: Երեքն էլ գլխավոր դերերում էին խաղում, սկզբում ասեկոսեներ էին տարածվել, որ Շուշաննան և Միհրանը սիրավեպ ունին, անգամ կային շատ երկրպագուներ, ովքեր պնդում էին, որ նրանք թաքուն հանդիպում են, բայց Միհրանի պրոդյուսեր Սաշը հերքեց բոլոր կասկածները: Երբ Միհրանին և Շուշաննային համեմատաբար հանգիստ թողեցին, անցան Մերի Մակարյանին և սկսեցին խոսել, որ նա ապրում է Միհրանի հետ: Այս խոսակցություններն ավելի թեժացան, երբ Մերի Մակարյանի ծննդյան օրվանից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ զույգը ջերմորեն գրկախառնված էր:  

Դիանա Մալենկո-Սոս Ջանիբեկյան

Սա երևի թե ամենաթարմ հավանական սիրավեպերից է. ասեկոսեները սկսվեցին, երբ Սոսն և Դիանան նկարահանվեցին «Հյուսիս-Հարավ» գեղարվեստական ֆիլմում: Առհասարակ Սոսին հաճախ են բազմաթիվ սիրավեպեր վերագրում, բայց սա ամենաթարմն էր։ Թե՛ Սոսը, թե՛ Դիանան հերքեցին այս լուրը, Դիանան անգամ հավելեց, որ նրանց միջև երբեք սիրավեպ լինել չի կարող. նրանք հիմա լավ ընկերներ են: Բացի այդ, ի տարբերություն Սոսի՝ հիմա Դիանա Մալենկոն ընտրյալ ունի, ում մասին արդեն հայտնել է լրատվամիջոցներին: 

Նազենի Հովհաննիսյան-Ավետ Բարսեղյան

Այս զույգը բազում տարիներ եղել է հաղորդավարական ամենասիրելի զույգերից մեկը, նրանք միասին վարում էին «Կռունկ» երաժշտական փառատոնը, ինչպես նաև այլ համերգներ ու միջոցառումներ: Սա էլ հիմնական պատճառներից մեկը դարձավ, որ հայկական շոու բիզնեսով հետաքրքրվողները որոշեցին, որ Նազենին և Ավետը սիրավեպ ունեն: Սակայն իրականությունն այլ է. նրանք պարզապես լավ ընկերներ են, բացի դրանից՝ նրանք շատ մտերիմ են Սոֆի Մխեյանի և Անդրեի հետ: 

Սիլվա Հակոբյան-Սարգիս Ավետիսյան

Սարգիսն և Սիլվան մտերիմ ընկերներ են, նրանց միջոցառումների ընթացքում բավականին հաճախ էին տեսնում միասին, հետևաբար՝ խոսում էին նրանց հավանական սիրավեպի մասին: Թեման ավելի սրացավ, երբ նրանք միասին ձայնագրեցին «Ալո» երգը, բայց հետագայում սիրավեպի մասին լուրերը հերքվեցին:

 

2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով