Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես հաջող ամուսնանալ

ԼԱՅՖ

Իդեալիզմն ու ռոմանտիկան վաղուց արդեն նորաձեւ չեն (թեեւ հազվադեպ հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնց համար սերն ինչ-որ արժեք ունի): Հաշվարկը դարի գլխավոր գաղափարն է: Բնականաբար, փոխվում են նաեւ մարդկանց կարծրատիպերը: Թեեւ հարկ է նշել, որ եթե դեռ 7-8 տարի առաջ կանացի գրեթե բոլոր հրատարակությունները, հետեւելով ընթերցողների տրամադրությանը, կանանց առաջարկում էին ընտրել բացառապես ֆինանսական անկախություն, ապա հիմա շատ կանայք արդեն գիտակցում են, որ ավելի լավ է հետեւել ընտանեկան հին արժեքներին, քանի որ դրանք, ի տարբերություն աշխատանքային կարիերայի, բնականոն կյանքի մեծ հնարավորություններ են ենթադրում:

Կանացի ամսագրերի նոր թեման կյանքի ճիշտ ուղեկից գտնելու մասին հոգեբանների խորհուրդներն են: Որպես կանոն, ձեզ պատմում են, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել եւ կյանքի հարմար ուղեկից ընտրել՝ միաժամանակ խուսափելով սխալներից: Ըստ հոգեբանների, ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ դիմանալ ամուսնական հարաբերություններին: Ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչների հետ ամուսնությունն ի սկզբանե բաժանության է դատապարտված: Եվ իրենց ժամանակը, էներգիան եւ ուժերն իզուր չվատնելու համար կանայք պետք է խուսափեն տղամարդկանց հետեւյալ մի քանի տեսակից:

1. Միայնակները: Դրանք այն տղամարդիկ են, ովքեր երկար ժամանակ ինքնուրույն են ապրել: Հատկապես անհուսալի են նրանք, ովքեր խուսափում են կամ կապ չեն պահպանում իրենց հարազատների հետ: Ամբողջ ժամանակն իրենց են նվիրում եւ այդպիսի կյանքից հաճույք են ստանում: Բնականաբար, ամուսնությունը նրանց զրկելու է այդ ազատությունից, ինչը նշանակում է, որ այդ նրանց մոտ միայն դժգոհություն է հարուցելու, ոչ ավելին: Այդպիսի տղամարդկանց համար ամուսնությունը «կապող շղթա» է, եւ եթե անգամ նրանք կապկպվեն այդ շղթայով, հետո այն պոկելու միջոցներ են փնտրելու:

2. Սեւ կամ սպիտակ: Սրանք այն դեմքերն են, ովքեր ամեն ինչ ընդունում են կա՛մ որպես հաղթանակ, կա՛մ պարտություն, նրանց մոտ միջինը չկա: Նրանց համար մարդկային զգացմունքները բարձրագույն մաթեմատիկա են: Նրանք չափից դուրս ռացիոնալ են: Չեն կարողանում ու չեն ցանկանում ուրիշների արարքներին տարբեր տեսանկյուններից մոտենալ: Կյանքը նրանց հետ բարդ ու լարված կլինի:

3. Երազողներ: Մարդիկ, ովքեր իրենց երեւակայական աշխարհում են ապրում եւ չեն ցանկանում հրաժարվել իրենց կենսակերպից: Յուրաքանչյուր հարաբերություն, առավել եւս՝ ամուսնությունը, բեռ է նրանց համար, որը կարող է ստիպել կյանքը տեսնել այնպիսին, ինչպիսին կա, ինչն էլ նրանց համար անընդունելի է:

4. Տղամարդիկ, ում համար հավատարմությունը ոչինչ չի նշանակում: Այդ բառը բացակայում է նրանց բառապաշարից: Նրանք չեն կարողանում եւ չեն ցանկանում զուգընկերուհու հանդեպ հավատարիմ լինել եւ չեն հասկանում, թե ինչու իրենց ամուսնությունը չի կարող ամուր լինել: Մի քանի տարի անց կամ ավելի շուտ, այդ ամուսնությունը կործանվում է:

5. Ամաչկոտներ: Երբ դուք ընտանիք եք կազմում, առօրյայում միմյանց մասին տեղեկություններ եք փոխանակում: Բայց կան մարդիկ, ովքեր ավելի շատ նախընտրում են փակվել իրենց մեջ, իրենց մտքերի հետ միայնակ մնալ, քան շփվել շրջապատի հետ: Դրանք ամաչկոտ կամ բարդույթավորված մարդիկ են: Ավելի լավ է խուսափել նման մարդկանցից, քանի որ կահույքի հետ շփումը ձեզ հաճույք չի պատճառի:

6. Բծախնդրություն: Սկզբում այդ շատ քնքուշ ու նույնիսկ զվարճալի է թվում, երբ մարդը շատ մեծ ուշադրություն է դարձնում սննդի մանրուքներին, բնակարանի դասավորվածությանը եւ այլն: Բայց ժամանակի ընթացքում այդ ձանձրացնում ու բարկացնում է, հատկապես եթե փորձում են իրերի նկատմամբ նման վերաբերմունքը նաեւ ձեզ պարտադրել:

7. Երեխաների նկատմամբ սիրո բացակայություն: Երբ ուրիշի երեխաները նրա մոտ ոչ մի զգացմունք չեն առաջացնում, բացի բարկությունից, դժվար թե նա իր երեխաներին սիրով վերաբերվի:

8. Ինքնավստահություն, ինքնահուսալիություն, ամեն ինչում առաջին տեղում սեփական «Ես»-ը: Ինքնագնահատականի բարձրացում՝ մյուսինն իջեցնելու հաշվին: Այստեղից էլ առաջանում է պահանջատիրությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամից:

9. Տղամարդիկ, ովքեր երկար են ընտրել եւ հիմա չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել:

Այո, ամուսնության հարցին պետք է մոտենալ ոչ միայն երբ սեր կա, այլեւ մի փոքր հաշվարկով: Այդ կօգնի ամրացնել ձեր ընտանեկան կապը:

 

Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան