Գերմանիան բացառում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական միությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր ռազմական միություն ստեղծվելու հնարավորությունը:
Այս մասին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում:
«Լավ է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարի թուրքական կործանիչը խոցել էր ռուսաստանյան ռմբակոծիչին, կրկին մերձեցում է ծագել: Բայց միեւնույն ժամանակ ես չեմ կարծում, որ երկրների միջեւ հարաբերություններն այնքան մոտ կդառնան, որ Ռուսաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ին այլընտրանք գործընկերություն ստեղծեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է եւ պետք է մնա այդպիսին», -ասել է Շտայնմայերը:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



