Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտավազդ Բայաթյանը «Արձագանք» ռադիոկայանի վաճառքի, Եղիշե Պետրոսյանի հետ խաթարված հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին

ՖՈՏՈ

 Ամռան առաջին կիրակի օրը երգահան Արտավազդ Բայաթյանը իր հանդիսատեսին «արև» նվիրեց.... «Արևոտ կիրակի». այսպես էր կոչվում նրա մենահամերգային ծրագիրը, որը կայացավ Կամերային երաժշտության տան բեմում:

Past.am-ը համերգից առաջ հարցազրույց ունեցավ երգահանի հետ: Ի դեպ, զրուցեցինք ոչ միայն մենահամերգի, այլև «Արձագանք» ռադիոկայանի վաճառքի, Եղիշե Պետրոսյանի հետ խաթարված հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն Բայաթյան, վաղո՞ւց մենահամերգով չէիք ներկայացել հանդիսատեսին: Եթե չեմ սխալվում, որպես Արտավազդ Բայաթյան, առաջին անգամ եք մենահամերգով հանդես գալիս, նախկինում ներկայանում էիք Եղիշե Պետրոսյանի և «Արձագանք» խմբի հետ:

- Այո, թեև նախկինում էլ մեծամասամբ իմ երգերն են հնչել, բայց սա մի քիչ այլ համերգ է: Նախորդ տարի համերգ ունեցել ենք, պարզապես այս տարվա մեջ առաջին մենահամերգն է, և ամենակարևորը՝ անհատապես եմ ներկայանում: Ինձ հետ բեմում է լինելու նվագախումբ՝ բաղկացած չորս երաժիշտներից:

-Ի՞նչ երգացանկով եք ներկայանալու:

-Երգացանկը բավականին ընդգրկուն է լինելու, կներկայացնեմ տարբեր ոճերի 21 երգեր: Այսօր հիմնական շեշտադրությունը բառն է, խոսքը, որը պետք է ավելի արտահայտիչ լինի: Այդ իսկ պատճառով ավելի մեղմ երաժշտություն կհնչի, որպեսզի բառն առավել լսելի լինի:

Հեղինակային երգին շատ մոտ է լինելու: Հնչելու են միայն իմ ստեղծագործությունները: Շատ երգեր ունեմ գրած, որոնք մինչ այս, համերգներին անիմաստ էր կատարել, քանի որ այդ համերգները հիմնականում պահանջում էին այլ մոտեցում, երաժշտություն: Այժմ որոշել եմ իմ ստեղծագործություններն ինքս էլ երգել ու ներկայացնել:

-Նոր երգեր կհնչե՞ն:

-Անպայման, երգացանկի կեսը նոր երգեր են, որոնք երբեք չեն հնչել, կներկայացվեն մի փոքր այլ երանգներով:

- Հունիսի 7-ը խորհրդանշակա՞ն օր է Ձեզ համնար, թե՞ օրը հենց այնպես եք ընտրել:

-Այն հետաքրքիր պատմություն ունի. ես մտադիր չէի հունիս ամսին համերգ ունենալ, բայց մտմտում էի համերգային ծրագրի շուրջ: Կինս՝ Գայանեն, մի օր ուշ գիշերին ինձ ասաց. «Դու համերգ պետք է տաս հունիսի առաջին կիրակի օրը»: Այնուհետև նայեց օրացույցին և ասաց՝ ամսի 7-ին: Համերգի «Արևոտ կիրակի» խորագիրն էլ ինքն է ընտրել, որին ես սիրով համաձայնեցի (ծիծաղում է): Իմ երգերից մեկի անունն է:

-Կարևոր հարցերում պե՞տք է լսել կանանց:

-Այո, ես համարում եմ, որ կանանց պետք է շատ ուշադիր լսել, նրանց «ինտուիցիան» շատ ուժեղ է: Կանայք մի կարևոր հատկանիշ ունեն՝ տղամարդկանց կարող են ոգևորել, ոգեշնչել:

-Պարոն Բայաթյան, շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչո՞ւ եք որոշել այլևս միայնակ ներկայանալ:

-Գուցե մարդիկ որևէ պատճառ փնտրեն այս ամենի մեջ, բայց յուրահատուկ ոչինչ չկա: Ուղղակի եկել է պահ, երբ ցանկանում եմ իմ աշխատանքը ինքս ներկայացնել հանդիսատեսին: Չեմ կարծում, որ սա շատ անսպասելի մի բան է: Աշխարհի ցանկացած ստեղծագործող էլ, երբ ասելիք է կուտակում, նախընտրում է անձամբ հանդես գալ և ներկայացնել իր աշխատանքները:

-Վերջերս «Արձագանք» ռադիոկայանը վաճառվեց, ինչն, ասում են, կոնֆլիկտ առաջացրեց Ձեր և Եղիշե Պետրոսյանի հարաբերություններում: Գուցե դա՞ է պատճառը:

-Գիտեք, այստեղ թաքցնելու ոչինչ չկա: Այո, ես մտադիր եմ այսուհետ ինքս ներկայացնել իմ ստեղծագործածը, այլ տարբերակ չի կարող լինել: Ինչ վերաբերվում է «Արձագանք» ռադիոկայանին, ապա ինչ արած, դա է իրականությունը: Գեղեցիկ էտապ էր, որն ավարտվեց: Իհարկե, ինձ համար շատ դժվար էր համակերպվել նրան, որ այդ ռադիոկայանը չկա, բայց սա կյանք է, կյանքի ընթացք, որն այդպես ստացվեց: Արդեն բոլորովին ավելորդ է, թե ի՞նչն էր պատճառը, ո՞վ էր մեղավոր: Ես ինձ ներկայացնելու այս ճանապարհը գտա. եթե որևէ հարցում կձախողվեմ, ապա պատասխանատուն միայն ինքս եմ (ժպտում է):

-Ձեր զուգերգերը, որոնք բավական սիրվել էին հանդիսատեսի կողմից, հնարավո՞ր է այսուհետ դուրս մնան Ձեր երգացանկերից և «կորեն»: Օրինակ, կարող եմ նշել «Ծնունդդ շնորհավոր» երգը:

-Այդ երգի և՛ երաժշտությունը, և՛ բառերն ինքս եմ գրել: Հեղինակային իրավունքներն ամբողջովին ինձ են պատկանում, և ինքս էլ միշտ կերգեմ: Սա այն երգերից է, որ, եթե նույնիսկ ես չկատարեմ, միևնույն է, ուրիշները կատարում են: Նաև «Իմ ընկեր» երգը:

Չկա այնպիսի մի երգ, որը կատարելուց խուսափելու կարիք ունենամ: Իսկ եթե կան այնպիսի երգեր, որոնք ես չեմ գրել, չեմ անդրադառնա: Համենայնդեպս, հանգիստ սրտով կարող եմ ասել, որ այն լավ երգերը, որոնք «Արձագանք»-ն ունեցել է, կատարել է, իմ ստեղծագործություններն են եղել:

-Եթե գաղտնիք չէ, ի՞նչ պատճառով կորցրեցիք Ձեր այսքան տարիների ստեղծածը՝ «Արձագանք» ռադիոկայանը: Այսուհետ որոշել եք միայն երգարվեստո՞վ զբաղվել, թե ռադիոաշխարհում նոր բան կձեռնարկեք:

-Ռադիոն 17 տարի աշխատեց, և ես այդ տարիներին օր ու գիշեր աչքս վրան էի պահում, անընդհատ հետևում էի, ղեկավարում, փորձում անել ամեն ինչ, որ այդ ռադիոկայանը շատ գրավիչ ու հետաքրքիր լինի: Սակայն եկավ մի պահ, որ ֆինանսական շատ բարդություններ ստեղծվեցին, հնարավոր չէր ոչինչ անել: Ու, բնականաբար, ռադիոն մեր ձեռքից գնաց: Ես չգիտեմ, երբևէ ռադիոոլորտում կաշխատե՞մ, թե ոչ: Հնարավոր է և համագործակցեմ, ոչինչ չի բացառվում:

-Նույն ռադիոկայանի հե՞տ:

-Չեմ կարծում, թեև ոչինչ չի բացառվում: Եթե այնպիսի հետաքրքիր ծրագիր կլինի, որին արժե անդրադառնալ, գուցե և համագործակցեմ: Սակայն, միտված եմ ավելի շատ զբաղվել իմ ստեղծագործություններով: Առանց այդ էլ, ժամանակին նվիրվելով «Արձագանք» ռադիոյին և ստուդիային, իմ կյանքից մի 25 տարի տվեցի այն բանին, որ լավ սերունդ ունենանք և՛ ռադիոյում, և՛ ստուդիայում: Ժամանակն է, իմ կյանքից գոնե մի քանի տարի նվիրել իմ ստեղծագործություններին: Նաև գիրք եմ գրել, որը շուտով լույս կտեսնի:

-Ինչո՞ւ ռադիոկայանի փրկության լուծումը գտաք այն վաճառելու մեջ, արդյոք այլ տարբերակներ չկա՞յին:

-Այդպես ստացվեց: Գուցե շատ այս ու այն կողմ ընկնելով՝ այլ տարբերակ գտնեինք, բայց…

Գուցե սա ամենալավ լուծումը չէր, բայց, ամեն դեպքում, լուծում էր: 

-Գիտեմ, որ դուք դեմ եք եղել ռադիոկայանը վաճառելուն, վերջնական որոշումը եղել է Եղիշե Պետրոսյանինը: Արդյո՞ք Ձեր գործնական և ընկերական հարաբերությունները փոփոխություն են կրել, վնասվել են:

-Վնասվել են…

Ռուբեն Հախվերդյանն ու Արտավազդ Բայաթյանը

-Կցանկանայի նորից անդրադառնալ երաժշտական աշխարհին. դուք ժամանակին էստրադային ժանրում սերունդ եք դաստիարակել: Շա՞տ մեծ տարբերություն եք նկատում երեկվա և այսօրվա երգարվեստում:

-Փոփոխություններ կան, իհարկե: Այսօրվա սերունդն ավելի շատ հնարավորություններ ունի, խոսքս ոչ միայն երաժշտություն ձայնագրելուն ու գործիքավորելուն է վերաբերվում. թեև դա էլ կարևոր է: Չէ՞ որ հիմա ստուդիաները շատ են, գործիքավորողները՝ նույնպես:

Հեռուստատեսությունը խստություն չի ցուցաբերում: Բավական է, գումար ունենաս և կարող ես ամենուր հայտնվել: Իսկ եթե դառնաս սեղանի, խնջույքի երգիչ, քեզ ընդհանրապես վաստակավորի կոչում կտան ու բոլոր ճանապարհները քո առջև կբացեն: Ինձ երբեմն թվում է, որ ազգովի մասնակից ենք մի մեծ քեֆի: 90-ականների սերունդը, որոնց մենք ընտրում էինք ու փորձում ուղղություն ցույց տալ, տարբերվում էին: Նրանց ինքնանկարն ավելի արտահայտիչ էր, և դա էր նրանց հաջողությունը:

Այժմ շատ երգիչներ կան, որոնք միմյանցից չեն տարբերվում ոչ ձայնով, ոչ երգերով, երբեմն՝ ոչ էլ նույնիսկ արտաքինով: Բեմ դուրս եկող արտիստը պետք է «խարիզմա» ունենա, բեմը նրան պետք է սպասի: Բայց շատերը փողով են բեմ դուրս գալիս, իսկ այդ բեմը նրանց չի սպասում, հաջորդ օրն իրենց մոռանում են:

-Տևական ժամանակ 90-ականների արձագանքցիները տեսադաշտում չկային, իրենց իսկ խոսքերով՝ իրենց առջև «դռները » փակել էին…

-Իսկապես, եկավ մի շրջան, որ նրանցից ոչ մեկին ճանապարհ չէին տալիս, բայց պատճառները չգիտեմ: Միակ ռադիոն «Արձագանք» ռադիոկայանն էր, որտեղ նրանց ձայնը հնչում էր: Ես չգիտեմ, թե նրանց անտեսելն ու ամեն ինչից հեռու պահելն ինչ նպատակ էր հետապնդում և ո՞վ էր այն ձեռնարկել, բայց դա իրողություն է:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ձեզ բարի համերգային երեկո:

-Շնորհակալ եմ, այս համերգը կարևոր է ինձ համար:

Նելլի Մարգարյան

Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու