Երևան, 09.Ապրիլ.2025,
18
:
19
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազգային երգ ու պար» առարկան լի է թերություններով և վտանգավոր երեխաների համար. մշակութաբան Գագիկ Մանասյան

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից: «Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է:

Past.am-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության ամբիոնի դասախոս, մշակութաբան Գագիկ Մանասյանը, անդրադառնալով հետևյալ հարցին, ասաց. «Ես կարծում եմ՝ առարկայի ներդրումն ուսումնական համակարգ ճիշտ է, օգտակար է, որովհետև երգ ու պարը կապված է մեր ազգային հոգեկերտվածքի, պատմության հետ, ունի գիտաճանաչողական, դաստիարակչական, հայրենասիրական նշանակություն: Նկատել եմ՝ հայերը խմբակային ուրախանալ չգիտեն. եթե մենք փորձում ենք խմբակային երգել մի տոնակատարության կամ ուրախ ժամանցի ընթացքում, չենք կարողանում:

Ինչ վերաբերում է առարկայի ներդրմանը, բացթողումներ կան, առաջին՝ այդ ծրագիրը գրվել է պարուսույց Գագիկ Գինոսյանի կողմից, այսինքն՝ մեկ մարդու կողմից: Կարծում եմ՝ այդ ծրագիրը պետք է մշակվեր, համակողմանիորեն քննարկվեր, անցներ որոշակի փորձագիտական գործընթաց և դրանից հետո միայն ներդրվեր ուսումնական ծրագրում: Այդ աշխատանքների մեջ ամբողջությամբ անտեսված է ՀՀ-ում Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության միակ ամբիոնը, ցավալի է, որ այդ ամբիոնն ընդհանրապես չի ներգրավվել աշխատանքներին: Ամբիոնը մեր հանրապետությունում պետականորեն ստեղծված է պարի քաղաքականությունը, պարի մանկավարժությունը գիտականորեն, մեթոդապես ապահովելու համար: Այս դեպքում մենք ունենք պետական պատվեր, սակայն պետական կառույցն անտեսում ենք: Ծրագիրը կատարել է մեկ մարդ, ով չունի մասնագիտական կրթություն, պարի բարձրագույն կրթություն, մանկավարժական կրթություն և չի կարող այդ մեկ մարդը, ինչքան էլ շնորհալի լինի, ապահովել տվյալ առարկայի ծրագիրը: Ի վերջո, գոյություն ունի պարի մանկավարժության տեսություն, որը լուծումներ է տալիս ոլորտի առանձնահատկություններին: Որոշակի տարիքում ոչ ճիշտ ընտրված պարային շարժումը կարող է վնասել երեխային՝ ստանալ ոչ ճիշտ անատոմիական կեցվածք, առաջացնել ֆիզիկական խեղում: Մեր ծրագիր գրողն ունի՞ անատոմիական կրթություն: Անհրաժեշտ էր՝ ծրագիրը մշակվեր ոլորտի հետ առնչություն ունեցող մի քանի ամբիոնների համատեղ ուժերով: Ես խորագույն հարգանք ունեմ Գագիկ Գինոսյանի հանդեպ, ես երևույթն եմ քննադատում, որովհետև կարծում եմ` սխալ է նման թերի ծրագիր ներդնել դպրոցական ծրագրերում»:

Հարցին, թե լուծված է արդյոք կադրային խնդիրը, վերջինս ասաց, որ նախկինում ուսուցիչների ֆինանսավորումը թողնված էր դպրոցների տնօրենների վրա, ովքեր ստիպված այդ առարկան հանձնում էին հիմնականում ֆիզկուլտուրայի դասատուներին: «Մշակեցին վերապատրաստական ծրագրեր՝ ֆիզկուլտուրայի, քիմիայի, աշխարհագրության, պատմության և այլ առարկաների ուսուցիչների համար, ովքեր երկու ամսով սկսեցին վերապատրաստվել, ըստ որում, վերապատրաստումը ևս անցնում են Գագիկ Գինոսյանի խմբում, այնուհետ համարվում են պատրաստ` պարարվեստ ուսուցանելու համար: Ինչպե՞ս կարող է ֆիզկուլտուրայի դասատուն, երկու ամիս վերապատրաստվելով, դառնալ պարի մասնագետ. անչափ թերի ծրագիր է այս առումով: Մանկավարժական ինստիտուտը տարեկան 50-60 շրջանավարտ ունի՝ պարի մանկավարժություն մասնագիտությամբ, բայց մենք պարի ուսուցիչ նշանակում ենք քիմիայի դասատուին, այն դեպքում, երբ պարի մասնագետներ շատ կան և աշխատանք էլ չունեն: Նրանք չեն հրավիրվում, որովհետև չկա համապատասխան ֆինանսական ներդրում:

Մտավախություն ունեմ, որ երեխաների մոտ առ պարը սեր արթնացնելու փոխարեն կունենանք հակառակ ազդեցությունը: Առաջարկում եմ՝ ծրագիրը ստանա համապատասխան ֆինանսավորում, դպրոցներում պետք է ավելանան համապատասխան հաստիքներ, ուսուցանելու համար բացառապես պետք է ընդունել բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող մասնագետների»,- հավելեց նա:

Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականացվի 113 հանրակրթական դպրոցներում:

Լևոն Փանոսյան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ «Արարատ-Արմենիա»-ն՝ Հայաստանի Սուպերգավաթակիր Ապրիլի 9-10-ը հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու Արմեն Գևորգյան. Եվրադատարանի և ազգային դատական համակարգերի միջև խզումը մեծանում էԻնտրիգներ, կիրք և սրամիտ երկխոսություն. կայացավ «CHECK IN LOVE» ներկայացման պրեմեիրան Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունը Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը Ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանին․ ԵՄ դիտորդական առաքելություն Սեփական պատմության հետ կռվելը, սեփական պատմությունը վերախմբագրել կամ կեղծել չի կարելի․ Մհեր Ավետիսյան Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից «Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Արտակարգ դեպք՝ Երևանում Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը հայտնաբերվել է Ֆուտբոլ խաղում են 11 հոգով, թիմային խաղ չտեսա․ Մովսիսյանը՝ Վրաստանից կրած պարտությունների մասին Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը ՀԱՊԿ երկրները մտադիր են բարելավել կապի համակարգը Խոշոր վթար, բախվել են «Jeep» և «Opel», վիրավnր կա Ինչ են Ստամբուլում քննարկելու Ռուսաստանը և ԱՄՆ-ը․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերված տասնյակ խմբեր ունենք, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար. «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում Սիրիայի նախկին նախագահ Ասադը սերտ շփումներ է ունեցել Հայաստանի հետ․ Ալիեւ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Ղրղզստանում կասեցվել է պետական ​​հեղաշրջման փորձ Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Ալեքսանդրովսկի այգում 52 երկրների միջազգային համակարգողները և ՀՌԳ-ի վետերանները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի գերեզմանին. Մհեր Ավետիսյան Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջMyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար Մարդիկ հասկանում են, որ իրենց ձայնով կարող են իշխանություն փոխել. Արմեն Մանվելյան Սիլվա Հակոբյանը նորություններ ունի Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին ՌԴ-ն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, զսպվածության կոչ անում. ՌԴ ԱԳՆ Պարտականությունները կատարելիս կյանքից հեռացել է դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միջպետական հետախուզումների դադարեցման հանձնառությունը. ՆԳՆ ԶՊՄԿ-ն կարևորում է երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումները, որոնք նպաստում են նոր սերնդի շրջանում հանքարդյունաբերության դերի ընկալմանը Զախարովան` Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Օդի ջերմաստիճանն էլ ավելի կնվազի․ ձյան տեսքով տեղումներ կդիտվեն Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank Լավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում 24 ժամ ջուր չի լինի Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը, այն պետք է լինի ոչ միայն ռազմական, այլև թվային. Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը