Երևան, 23.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գիտեմ` ինչ է լինում, երբ փորձում ես ներսից ընդդիմանալ իշխանական կոռումպացված մեքենային. Կարեն Անդրեասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության անդամ, ՀՀ 3-րդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

- ԱԺ-ն ընտրեց նոր Գլխավոր դատախազ: Այս ընտրությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

- Արթուր Դավթյանը` Գլխավոր դատախազ, Սերժիկ Ավետիսյանը` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, Լիլիթ Թադևոսյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր. այս բոլոր վերջին նշանակումները նման են նախընտրական ասֆալտապատման: Իշխանությունները փորձ են անում դատական և դատախազական համակարգում եղած վերջին անկաշառ ու գրագետ կադրերին առաջ մղելով մեղմել հանրության ցասումը և գոնե իրավաբան մասնագետների շրջանակում իրական բարեփոխումների հույս արթնացնել: Բայց, ինչպես նախընտրական ասֆալտապատումն է ժամանակավոր կարկատան, որն ամբողջական ու իրական բան չի փոխելու մարդկանց կյանքում, այնպես էլ մոմով ման եկած ու հազիվ գտնված այս մի քանի մարդկանց առաջխաղացումը չի վերակենդանացնելու վաղուց մեռած հայաստանյան արդարադատությունը:

- Դատախազն ասաց, որ խոցելի չէ: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է իրականությունը:

- Չնայած նշեցի, որ Արթուր Դավթյանն ունի մարդկային ու մասնագիտական բարձր որակներ, բայց նա նույնքան խոցելի է, ինչպես նրանից առաջ յուրաքանչյուրը և ինչպես բոլորը, ովքեր այսօրվա խայտառակ իշխանական համակարգի պարագայում զբաղեցնում են թեկուզ ամենացածր պետական պաշտոնը: Իմ դասերը՝ որպես պետական պաշտոնյա, ես ստացել եմ և գիտեմ, թե ինչ է լինում, երբ որևէ կերպ փորձում ես ներսից ընդդիմանալ իշխանական կոռումպացված մեքենային: Լավագույն դեպքում այն քեզ մեկուսացնում է և փորձում հնարավորինս զրոյացնել քո օգտակար գործողության գործակիցը, ինչպես դա եղավ ինձ հետ՝ անիմաստ դարձնելով իմ հետագա պաշտոնավարումը: Վատթարագույն դեպքում համակարգը կարող է գնալ ընդհուպ մինչև բռնության:

- Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների թեմային՝ Դավթյանը նշեց, որ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ: Սա խոցելիության վկայություն չէ՞:

- Գլխավոր դատախազն այն հազվագյուտ պաշտոնյաներից է, որը կարիք չունի գնահատական տալու՝ մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Դրա փոխարեն նա պետք է այնպես անի, որ քաղբանտարկյալներ չլինեն, այսինքն՝ եթե դատախազությունը քաղաքական պատվերով որևէ մեկի պատիժը չխստացնի կամ նրան քաղաքական նկատառումներով չպահի անազատության մեջ, ապա որևէ մեկս «քաղբանտարկյալ» տերմինը հիշելու կարիք չի ունենա: Այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը կա՛մ քաղաքական ենթատեքստ ունի, կա՛մ նրանց նկատմամբ դատախազության կողմից պահանջվել և դատարանի կողմից դակվել է չափազանց խիստ ու անհամաչափ պատիժ: Ընդ որում, դա արվել է ոչ թե մասնագիտական սխալների կամ կաշառք վերցնելու պատճառով, այլ հենց քաղաքական դրդապատճառներով: Սա է իմ գնահատականը. ողջ դատախազության գործունեությանը վերջին տասնամյակում, իսկ ներկայիս Գլխավոր դատախազը եղել է այդ բոլոր գործընթացների լուռ վկան, եթե ոչ մասնակիցը:

- Վստահություն ներշնչո՞ւմ է Արթուր Դավթյանի հայտարարությունն առ այն, որ Մարտի 1-ի գործի ուսումնասիրությունն իր առաջնահերթություններից մեկն է լինելու: «Սասնա ծռերի» և մնացած հանրային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ ի՞նչ սպասելիքներ ունեք նոր դատախազից:

- Ոչ մի քաղաքական գործով ես լուրջ առաջընթաց չեմ ակնկալում, քանի տեղի չի ունեցել ամբողջական իշխանափոխություն: Քանի դեռ չի ջարդվել ներկայիս միահեծան իշխանական համակարգը, չի լինելու քաղաքական գործերի արդարացի քննություն ու հանգուցալուծում: Մասնավոր բազմաթիվ գործերով, վստահաբար , կշարունակվի և նույնիսկ ավելի կբարելավվի դատախազության բարեխիղճ աշխատանքը, բայց ոչ երբեք այն դեպքերով, երբ ներգրավված է օլիգարխիկ իշխանաբուրգը: Արթուր Դավթյանի պես մարդն ու մասնագետը կդառնար մեր բոլորի երազած Գլխավոր դատախազը միայն այն դեպքում, երբ իմ քաղաքական թիմը գրավեր Կառավարությունը, Ազգային ժողովն ու նախագահականը: Մինչ այդ, նա կմնա գրագետ, անկաշառ և իշխանության շահը անվերապահորեն պաշտպանող Գլխավոր դատախազ:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Երևանը պատրաստ է հրաժարվել Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասին Ես իմ բաժին աշխատանքը 100%-ով և մի բան էլ ավելի կանեմ, որ Խաղաղության պայմանագիրը կնքվի. Փաշինյան Բա որ մենք ասում ենք՝ «Արևմտյան Հայաստան», չե՞նք մտածում, որ դա էլ ինչ-որ մարդկանց գրգռում է. Փաշինյան Եթե մենք չենք կարողանում պայմանավորվել մեր միջավայրի հետ, ուրեմն մեզ պետք է սուպեր հովանավոր Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ ՄամիջանյանՄիանձնյա որոշում էր, SMS-ով, գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոններից ազատվելու խնդրանքի մասին. Փաշինյան Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում հակաբիոտիկների ազատ վաճառք է Ինչի՞ մասին են նոր նշանակումները Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Շատերը հարկադրված լքելու են Հայաստանը, սա բարոյական պատասխանատվության հարց է. Լիլիթ Գալստյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը նվազեցնելու որոշման մասին Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) Գեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ Եվրոպայում Ավտովթար՝ Երևան-Սևան մայրուղում․ բազմաթիվ մեքենաներ մնացել են խցանման մեջԱրամ Ա․Վեհափառ Հայրապետի հրավերով հոգեւոր դասի եւ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Փաշինյան Փողը մեծ չէ, բայց շատ խնդիրներ կարող է լուծել․ ԿԳՄՍՆ-ն չի տվել Ագրարայինի ուսանողների կրթաթոշակըՀայաստանը կարող է ավելի մեծ բաժին ունենալ կիսահաղորդիչների ոլորտում․ Siemens EDA-ի տնօրեն Ի՞նչ պահանջներ են ներկայացնում միմյանց նկատմամբ Լիբանանն ու Իսրայելը Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Մինչև հունվարի 15-ը կարգելվի պիրոտեխնիկայի վաճառքը․ ՌԴ Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի արդյունքները Տանջանքով անասունը պահում ենք, ջրի գնով վաճառում. գյուղացիները՝ սպանդանոցային մորթի մասինՏեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը. shamshyan.comԻնչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդՔրիստինա Ագիլերան կարմիր գորգի վրա անճանաչելի տեսք է ունեցել Օզեմպիկի եւ դեմքի վերափոխման մասին լուրերի ֆոնին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում. միջազգային մրցույթի մանրամասները ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետՎթար Աշտարակ-Ապարան ճանապարհին․ վիրավnրներ կան Արցախում մնացած հայերը ադրբեջանական անձնագիր չեն ստացել «Արմավիր» ՔԿՀ բերված աղցաններում հայտնաբերվել է թմրամիջոց․ կին է ձերբակալվել Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասին Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 18 տարվա ազատազրկման․ պահանջել էին ցմաh ազատազրկում Հաջիևը՝ հայերի Արցախ վերադառանալու մասին Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորությունԵրևանում «Zil» բեռնատարը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. Shamshyan Պուտինի «դաբրոյով» համաշխարհային պատերազմ է սկսվելո՞ւ ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում էԲերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Զելենսկին պարգևներից զրկել է Պուտինի ազգականին, պատրիարք Կիրիլին, Կիրկորովին և այլ «դավաճաններին»