Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Ասատրյան. Հոկտեմբերի 16 մենահամերգ ԱՄՆ -ում

ԼԱՅՖ

«Ժառանգությունը շարունակվում է» խորագիրը կրող մենահամերգը առիթ էր՝ զրուցելու ամերիկաբնակ երգչի հետ, որը երգի միջոցով շարունակում է ապրեցնել Արամ Ասատրյանի անունը:

- Որքա՞ն ժամանակ է, որ հայրենիքում չեք բնակվում:

- 2000թ. տեղափոխվել եմ ԱՄՆ: Սկզբում կարոտը խեղդում էր ինձ, բայց առօրյա հոգսերն ու գործերը կլանում էին օրս: Ունեմ հրաշալի ընտանիք, երեխաներս, շնորհիվ կնոջս, ստացել են հայեցի դաստիարակություն: Հաճախել են նաև հայկական դպրոց, նրանք հաջողություններ ունեն ուսման մեջ սպորտում, իսկ երգելու շնորհը կա բոլորի մոտ:

- Սկզբում դժվարությունների հանդիպե՞լ եք, ի՞նչն էր ուժ տալիս առաջ շարժվել:

- Եթե անկեղծ լինեմ, դժվարությունների գրեթե չեմ հանդիպել, իսկ եղած փոքր խոչընդոտները կարելի է հաղթահարել աշխատասիրությամբ: Ես էությամբ չհիասթափվող մարդ եմ, ու եթե ինչ-որ բան չի ստացվում, ձգտում եմ ավելի ուժեղ լինել, մտածում եմ՝ Աստծո կողմից փորձություն էր, պետք է դիմանալ:

- ԱՄՆ ում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել:

- Համարում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը հորս՝ Արամ Ասատրյանի կիսատ գործը շարունակելն է: Կարողացա իրականացնել նրա ցանկություններից մեկը, որ հայ օջախներում հնչեն նրա գուսանական երգերը: Մինչև հիմա աշխատում եմ «Ասատրյան» համույթի հետ, նրանք հորս ընկերներն են: Ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվում է թեկուզ օտար ափերում տարածել ասատրյանական շունչն ու ոգին՝ ապրեցնելով նրա անունը:

- Ասատրյանները, մեծից փոքր, երգում են: Ժառանգականությո՞ւն է , թե՞ Աստծո պարգև:

- Ասատրյանները երգի հետ փոխանցում են սեր ու բարություն: Բոլոր նորաստեղծ ընտանիքներում, որ թևածում է մեր երգը, մի տեսակ հատուկ ցանկությամբ ուզում ենք, որ այդ երիտասարդների մոտ սերն ու հարգանքը գերիշխող լինի համատեղ կյանքում: Կարծում եմ՝ մեր գերդաստանում ժառանգական է բնատուր ձայնը, բայց, ինչու ոչ, նաև Աստծո պարգև է:

- Հոկտեմբերի 16 -ին DOLBY կինոթատրոնում ձեր առաջին մենահամերգն է: Ինչպե՞ս եք պատրաստվում:

- Մենահամերգը կարծես քննություն լինի երգչի համար: Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնջույքների ժամանակ հազարավոր մարդկանց եմ ուրախացրել, մենահամերգի ժամանակը պիտի հասունանար ու ահա մենք լիարժեք պատրաստ ենք՝ նոր երգացանկ, զուգերգեր, գեղեցիկ շոու ծրագիր, ամեն ինչ՝ հանդիսատեսին գոհացնելու, տպավորիչ երեկո պարգևելու համար:

- Համերգը որևէ խորագիր ունի:

- Այո՛ , ես այն անվանել եմ «Ժառանգականությունը շարունակվում է»: Հայրս միշտ ասում էր՝ ես մի 150 տարի ապրելու եմ, շատերը չէին հասկանում՝ ինչու է այդպես ասում: Նրա խոսքերի տակ հետևյալ միտքն էր, որն ինձ փոխանցեց. «Տիգրան ջան, քանի իմ երգերը կան ու կհնչեն, ես դեռ ապրելու եմ, կմահանամ այն ժամանակ, երբ էլ չեն երգի դրանք: Վստահ եմ, որ մեզանից հետո ասատրյանական հաջորդ սերունդները նույնպես երգելու են: Արամ Ասատրյանի շունչն ու հոգին մեզ հետ է:

-Անակնկալներ կլինե՞ն համերգի ժամանակ:

-Այո՛, կլինեն, բայց հիմա չբացահայտենք: Մենահամերգը նաև նկարահանվելու է, մինչև Ամանոր հասանելի կլինի համացանցում:

- Հայաստանի մասին երգ կհնչի՞:

- Իհարկե, ավելին, լինելու է պրեմիերա: Հայաստանը մեր սրտերում է՝ անկախ բնակության վայրից:

Պատրաստեց Past.am-ը։

Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ