Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի խնդիրը, տարածքների հանձնումը և ռուսական քաղաքականությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օգոստոսի առաջին տասնօրյակը աչքի ընկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շատ ակտիվ քաղաքական գործընթացներով: Օրերի հաջորդականությամբ հանդիպեցին տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպեցին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները, ինչի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին եռակողմ ձևաչափով տնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ: Նրանց հանդիպման օրակարգում, բնականաբար, եղել է նաև Արցախի խնդիրը:

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ մեկնեց և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկկողմ հարաբերությունները վերականգնելու և զարգացնելու շուրջ: Նրանց հանդիպման օրակարգում նույնպես եղել է Արցախի խնդիրը: Իսկ օգոստոսի 10-ին Մոսկվա մեկնեց Հայաստանի նախագահը: Պուտինի հետ հանդիպմանը, իհարկե, քննարկվեց Արցախի խնդիրը: Այդ հանդիպումներից հետո մամուլում և փորձագիտական շրջանակներում կրկին սկսեց թմբկահարվել այն թեզը, թե Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի վրա` հանձնելու Արցախի հողերը:

Լուրեր տարածվեցին, որ ըստ Պուտինի պլանի` Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի 5 շրջան, ինչի դիմաց Արցախին կտրվի անցումային, միջանկյալ կարգավիճակ, ինչը, սակայն, անկախության ճանաչում չէ: Ենթադրվում է, որ անորոշ ապագայում պետք է լինի Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե, ինչին զուգահեռ պետք է Ադրբեջանին հանձնվեն նաև մնացած 2 շրջանները: Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Արցախի խնդրի կարգավորման երաշխավոր լինել: Ռուս փորձագետներից Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ Պուտինի այդ հայտարարությունը նշանակում է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայում:

Հայաստանյան հասարակության և փորձագիտական շրջանակներում շատ ցավագին է ընդունվում հողերի հանձնման հարցը: Երբ ԼՂ խնդրի շուրջ զարգացումներ են լինում, այդ թեման նորից բարձրացվում է: Խնդրի շուրջ հասարակական ընկալումները հատկապես սրվեցին ապրիլյան պատերազմից հետո և Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու համատեքստում: Սակայն պետք փաստել, որ Արցախի հողերը հանձնելու հարցը քննարկվում է արդեն 22 տարի շարունակ և դա ամրագրված է միջնորդների բոլոր առաջարկություններում` Լիսաբոնի գագաթաժողովից մինչև Կազանյան փաստաթուղթ, բայց մինչև օրս հողերը չեն հանձնվել:

Հատկապես ուշադրություն գրավեց Պուտինի հարցազրույցը ադրբեջանական «Ազեր Թաջ» պարբերականին: Ռուսաստանի նախագահը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք բացարձակապես չենք պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր: Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն: Փոխզիջումը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև: Հակամարտության կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը հաղթող կամ պարտվող չդառնա»:

Այսպիսով, Պուտինը բավական ընդհանուր գծերով ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ կոնկրետ լուծում չի պարտադրում կողմերին, որ համաձայնության պետք է հասնեն հենց հակամարտության կողմերը: Միաժամանակ, նա տալիս է մի ֆորմուլա, ըստ որի` խնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրմամբ, որ չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ: Այս մոտեցումը արտաքուստ բավական ռացիոնալ է թվում, սակայն խորքում հիշեցնում է ավանդական այն քաղաքականությունը, որ որդեգրվել էր դեռ Խորհրդային Միության կազմավորման տարիներին:

Ինչպե՞ս կարող են հակամարտության, պատերազմի մեջ չլինել հաղթողներ և պարտվողներ, ինչպե՞ս կարելի է համադրել ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը, երբ այդ երկու սկզբունքները կողմերը տարբեր կերպ են ընկալում: Հիշեցնենք, որ 1920-ականներին, երբ Ադրբեջանում հաստատվել էին խորհրդային կարգեր, այդ երկիրը տարածքային պահանջներ էր ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Զանգեզուրի, Նախիջևանի և Ջուլֆայի նկատմամբ: Քանի որ Հայաստանում դեռ չէին հաստատվել խորհրդային կարգեր և դաշնակցական ղեկավարությունը մինչև վերջ իրենն էր պնդում, ռուս բոլշևիկների շրջանում համակրանքը Ադրբեջանի կողմն էր:

Գիտակցելով, որ Հայաստանը զոհաբերելով Ադրբեջանին` այդ երկիրը ավելի շուտ դուրս կգա Ռուսաստանի վերահսկողությունից և Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապ ունենալով, կդառնա լրջագույն խնդիր, իսկ հայերն էլ չեն հանձնվում, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում Լենինի և Չիչերինի կողմից առաջարկվում է յուրօրինակ բանաձև: Լենինը հարցնում է` մի՞թե հնարավոր չէ Ադրբեջանի հետ համաձայնության հասնել: Չիչերինի պատասխանում շեշտվում է. «Ղարաբաղը պատմական հայկական տարածք է»: Կուսակցության դիրքորոշումը հստակ երևում է Օրջոնիկիձեին ուղղված Չիչերինի նամակում:

«Ղարաբաղը, Զանգեզուրը, Շուշին, Նախիջևանը, Ջուլֆան չպետք է միանան ո´չ Հայաստանին, ո´չ էլ Ադրբեջանին, այլ պետք է լինեն ռուսական զորքերի վերահսկողության ներքո` ստեղծելով տեղական խորհուրդներ, քանի որ այլ լուծումը կխաթարի խաղաղության մեր քաղաքականությունը»,- գրել էր Չիչերինը: Լենինին ուղղված մեկ այլ նամակում հայկական հողերի հանդեպ ադրբեջանական հավակնությունները Չիչերինը որակում է որպես «մուսուլմանական միտումներ», ինչը հանգեցնում է հակամարտությունների և ճգնաժամի խորացման: Չիչերինը շեշտում է, որ երբ ռուսական զորքերը հաստատվեն Ղարաբաղում, պետք է տեղի հայ բնակչությանը բացատրել, որ դա ժամանակավոր է, մինչև գա հարմար պահը ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա որոշելու Արցախի կարգավիճակը:

Հետագայում, սակայն, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Ստալինի գլխավորությամբ կուսակցական ապօրինի որոշմամբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, լիովին անտեսվեց ազգերի ինքնորոշման բարձրագույն սկզբունքը, որը յուրաքանչյուր ժամանակակից պետության ձևավորման առանցքում է: Բայց, փաստացի, կենսագործվեց հռչակված ֆորմուլան. «Արցախը չպետք է միանա ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին»: Եվ ահա, երբ ասվում է, որ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, ակամա հիշում ենք պատմական այդ անցյալը: Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեին ռուսները նույն կոչին, երբ ասվեր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, որ պետք է խնդիրը լուծել Ֆաշիստական Գերմանիայի կամ Երրորդ Ռայխի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները համադրելով: Ռուսները, վստահ ենք, որ կծիծաղեին:

Համեմատությունը չափազանցված չէ: Ադրբեջանի ղեկավարության կողմից այսօր վարվում է հակահայկական, նացիստական քաղաքականություն, երբ ողջ աշխարհի հայերը հռչակվել են Ադրբեջանի թշնամի: Այդ երկրի ղեկավարությունն է սանձազերծել պատերազմը, իրականացրել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի կոտորածները, արմատախիլ արել հայ էթնոսին իր տարածքում: Եվ այսօր Բաքուն ցինիկաբար առաջարկում է արցախցիների ինքնավարություն Ադրբեջանի տարածքում, երբ Ալիևի կողմից պաշտոնապես հայերը հռչակվել են թշնամի և ասվում է, որ Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է: Այդպիսի ղեկավարության հետ ի՞նչ փոխզիջման կարելի է գնալ:

Ապրիլյան պատերազմում զինվորների, ծերերի, կանանց նկատմամբ խոշտանգումների, գլխատումների կադրերից հետո ինչպե՞ս կարելի է համոզել հայ մարդուն ապրել այդպիսի երկրում, թեկուզ ինքնավար կարգավիճակով: Նախիջևանը, որտեղ գերազանցապես հայեր էին ապրում ժամանակին, նույնպես ինքնավարության կարգավիճակով բռնակցվեց Ադրբեջանին: Այսօր Նախիջևանում հայ գոյություն չունի, իսկ այդ տարածքը փաստացի Թուրքիային է պատկանում: Արցախցին մինչ այդ էլ և հատկապես այդ ամենից հետո ինքնավարության հեքիաթներին չի հավատում, իսկ պատերազմը սանձազերծելու գինը հողերն են, հանցագործությունը չի կարող չունենալ հետևանքներ: Ամբողջ ԽՍՀՄ պատմությունը ցույց տվեց, որ այդ կիսամիջոցների քաղաքականությունը չի լուծում հակամարտությունը, որ հայերը, միևնույն է, չեն հանձնվելու: Արցախն իրենց հողն է, իրենց տունն է: Միակ լուծումն անկախանալն է: Ադրբեջանում, եթե ցանկանում են, որ լինի խաղաղություն, վերջ տրվի այս հակամարտությանը, ապա պետք է գիտակցեն, որ լուծումը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, որը միշտ անտեսվել է, հակառակ պարագայում պատերազմը հավերժ կշարունակվի: Ինչ վերաբերում է Մոսկվայի ճնշումներին, ապա, 70 տարվա դաժան խորհրդային իշխանության ճնշումներն անգամ չստիպեցին արցախցուն հանձնվել:

Պետք է արձանագրել, որ հայ ժողովուրդը երբեք որևէ պարագայում չի համաձայնելու կամավոր հանձնել որևէ տարածք, քանի դեռ առաջարկվում է հակամարտության կարգավորման նման արատավոր ֆորմուլա: Հակամարտության էությունը ազատ և անկախ սեփական երկրում ապրելու արցախցիների իրավունքի ոտնահարումն է: Քանի դեռ ամբողջությամբ չի հարգվել այդ իրավունքը, ապա որևէ լուծում ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան