Yerevan, 18.June.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լսելով, ուրախությունից լաց եղա»․ Լալա Բեռնեցյան

POLITICS

Past.am-ի զրուցակիցն է Սարի թաղի 2016 թ․ հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը։

-Սարի թաղի բնակիչները և գործով կալանավորված 10 տղաների հարազատներն մասնակցե՞լ են երթերին, հանրահավաքներին։

-Կալանավորների ընտանիքներն առանձին-առանձին ոչինչ չարեցին, որովհետև մենք ունենք Սարի թաղ։ Պայքարի շուրջը համախմբված մենք կատարեցինք պայքարի հրահանգները, փակել ենք ճանապարհներ, արտահայտել ենք մեր կարծիքը, օժանդակել, մենք էլ ենք համակարծիք եղել, որ արդեն դանակը ոսկորին է հասել և չի կարելի այսպես համակարգ պահել։

-Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ լինելու, ՀՀԿ-ի՝ այլևս իշխանություն չլինելու հետ կապված ի՞նչ հույսեր ունեք, հատկապես ձեր ամուսինների՝ ազատ արձակվելու վերաբերյալ։

-Ես մեծ հույսեր ունեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը անձամբ եղել է քաղաքական հետապնդումների զոհ, քաղբանտարկյալ, ունեցել է քաղաքական նկատառումներ, որի համար և բանտարկվել է։ Նա մեզ ավելի ճիշտ կհասկանա։ Նա անձամբ տեղյակ է մեր ընտանիքների վատ վիճակի մասին, մեր բոլոր գործողություններից, այն, որ Սարի թաղը նույնպես աջակցել է իրենց մինչև վերջին պահը։
Առաջին հերթին շատ ուրախ եմ, որ ՀՀԿ-ն թուլացել է, այն, որ նա որպես քաղաքական ուժ այլևս ոչինչ չի ներկայացնում, որովհետև ՀՀԿ-ի մոտ ամեն ինչը չափից դուրս էր։ Բեսպրեդելի սահմաններն էր անցել, քաղաքում իշխում էին կրիմինալ տարրերը, թեկուզ թաղային խուժանի տեսքով, որոնք իրենց դեմքը լավ ներկայացրին այս հավաքների ժամանակ։ Բոլորը տեսան։ ՀՀԿ-ի պետք է պատժվեն մինչև վերջ։ Ամեն դեպքում եթե այսօր Սարի թաղն ունի 10 բանտարկյալ, դա ՀՀԿ-ի շնորհիվ է։ ՀՀԿ-ի ղեկավարը որոշել էր, որ այդ 10 հոգին պետք է պատժվեն, քանի որ իրենք դուրս էին եկել, իրենց կենցաղային հարցերն էին բարձրացրել։

-Նախորդ շաբաթ, երբ իմացաք, որ Սերժ Սարգսյանն այլևս վարչապետ չէ ի՞նչ զգացիք, ի՞նչ ակնկալեցիք։

-Այդ օրը հույերս մեծացան։ Չնայած մինչ այդ էլ արդեն հույսեր կային, որովհետև նայում էիր գործի բնույթին, դատական նիստերին, գործն ընդհանրապես չէր գնում առաջ, ոչ մի վկայություն չեն տալիս։ Հասկացանք, որ չի կարող սա այսպես շարունակվել։ Ինչ-որ մի բան մի տեղ պայթելու է։ Մարդիկ արդեն 2 տարի նստած են, չեն դատվում, որովհետև իրենք մեղավոր չէին․ իշխանության ներկայացուցչի հանդեպ ոչ մի ոտնձգություն 10-ից որևէ մեկը չի կատարել։
Դրա համար էլ ես նույնիսկ ուրախությունից արտասվել եմ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Ասում են թունելի վերջում միշտ լույս է վառվում, դա էր իմ լույսը, որ նա հրաժարական տվեց։ Գոնե այս բռնատերից ազատվեցի։
Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Սարի թաղի տղաներին, որովհետև դեպքի ժամանակ նա եղել և տեսել է՝ ինչ է կատարվել այնտեղ։

-Դուք ձեզ համար մոտավորապես ինչպիսի՞ վերջնաժամկետ եք դրել, որ այ այսքան ժամանակ հետո հույս ունեք, որ ձեր ամուսինը ձեր կողքին կլինի։

-Շատ շուտով։ Մենք Փաշինյանին նաև նամակ կուղարկենք, նա շատ անաչառ մարդ է, ես չեմ կասկածում մեկ վայրկյան, քանի որ եղել են դեպքեր, որ նա ինձ աջակցել է, իմ ամուսնու գործը, արդարացման վճիռը վերցրել է, որպեսզի միջնորդություն ներկայացնի դատախազություն իմ ամուսնու գոնե խափանման միջոցը՝ կալանավորումը փոխեն, նա տեղյակ է եղել իմ ծանր վիճակի մասին։ Միակ պատգամավորն էր, որ հետաքրքվել է, թե տղաների ընտանիքներն ինչպես են ապրում, ինչով կարողացել է՝ օգտակար է եղել։

-Ձեր ամուսինը ինչպե՞ս է արձագանքել այս գործընթացին։

-Նա շատ մեծ հույս ունի, որ շատ շուտվ ազատվելու է, և ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իր հույսերը մարել։ Այն, որ մենք պրծանք ՀՀԿ-ից, շատ մեծ ձեռքբերում էր։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global CompetitionUcom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopened