Yerevan, 01.June.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գարիկ Քեռյան. «Առաջին միջազգային քաղաքական մկրտությունը կարելի է հաջող համարել»

INTERVIEW

Օրերս Սոչիում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծենք, որ մայիսի 14-ի հանդիպմանը ուշի ուշով հետևում էին ոչ միայն աշխարհով մեկ սփռված համայն հայերը, այլև նիստի մասնակից երկրների հասարակական-քաղաքական և քաղաքագիտական շրջանակները, որոնք իրենց մեկնաբանությունների ժամանակ չէին շրջանցում նաև Փաշինյանի գործոնը: Փաշինյանի անձի շուրջ ծավալված քննարկումներից առավել կարևոր էին այն մեսիջները, որոնք ՀՀ վարչապետը փորձեց փոխանցել հանդիպման մասնակից իր գործընկերներին: Եվ բոլոր հանդիպումների ժամանակ նա մի քանի անգամ ընդգծեց, որ Հայաստանի կողմից ստանձնած նախկին պարտավորությունների հարցում որևէ փոփոխություն չի նախատեսվում, իսկ ակնկալիքները կարող են լինել միայն չօգտագործված ներուժն օգտագործելն ու հարաբերություններն առավել զարգացնելը: Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի Սոչի կատարած այցին, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵԱՏՄ գործընկեր պետությունների հետ հարաբերությունների վրա էական ազդեցություն չեն ունեցել:

«Որոշ փորձագետներ ենթադրում էին, թե իշխանափոխությունը կարող էր Հայաստանի իմիջի, կշռի կամ հեղինակության փոփոխության պատճառ դառնալ, բայց հանդիպման ընթացքը կողմերին բավականին մեծ դրական իմպուլս հաղորդեց: Եվ Փաշինյան-Պուտին հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը թերևս ավելի է գերագնահատում ռազմավարական համագործակցությունը, քան այն, թե ինչ քաղաքական ուժ է երկիրը ղեկավարում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթին, ապա այն բավականին հավասարակշռված էր, որը նպատակաուղղված էր Ռուսաստանի հանդեպ դրական դիրքորոշումն ընդգծելուն: Խոսքը մասնավորապես վերաբերում է թավշյա հեղափոխության ժամանակ Ռուսաստանի կողմից ցուցաբերած դիրքորոշմանը, որի արդյունքում նա այնուամենայնիվ ձեռնպահ մնաց միջամտել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին: Բացի այդ, Ռուսաստանը կարողացավ պահպանել այն կարգավիճակը, որը սովորաբար ցուցաբերվում է մեկ այլ պետության սուվերենության ու ինքնիշխանության հանդեպ հարգանք դրսևորելու ժամանակ»,- ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետի կարծիքով, այս պահին դժվար է ասել, թե այս առաջին հանդիպումն ապագայում ինչ տնտեսական կամ այլ հետևանքներ կարող է ունենալ, բայց, այնուամենայնիվ, կարելի է համարել, որ Սոչիի հանդիպումը, որը նորընտիր վարչապետի առաջին միջազգային քաղաքական մկրտությունն էր, հաջողությամբ ավարտվեց:

«Կարելի է հատկապես առանձնացնել նաև Բելառուսի և Մոլդովայի նախագահների խիստ դրական արձագանքը, ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահի սառը վերաբերմունքին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանի հանդեպ իրենց վերաբերմունքը նորություն չէ, քանի որ Ղազախստանի նախագահը հանդես է գալիս որպես թյուրքական համերաշխության և միասնության գաղափարի ջատագովներից մեկը և ավելի սերտ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ»,- ասաց Գ. Քեռյանը:

Արմինե Գրիգորյան

Amio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global CompetitionUcom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024