ԵՄ-ն և Հայաստանի իշխանությունները նոր հակառուսական նարատիվ են հորինել
ANALYSISՆախօրեին լրացել է մեկ տարին, ինչ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն է գործում։ Երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը, ապա և դիտորդական առաքելության ղեկավարի ու Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունները փաստում են Կրեմլի այն մտահոգությունները, որ դիտորդները Հայաստանում առավելապես զբաղված են հակառուսական տրամադրություններ տարածելով և Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելով։
Մասնավորապես, անդրադառնալով Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի տարածքում Ադրբեջանի վերջին ագրեսիային, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ հատվածում հասանելիություն չի ունեցել։ Այդ տարածքում ներկայություն ունեն Ռուսաստանի սահմանապահները, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել Ադրբեջանի ագրեսիան։
Նույն հայտարարությամբ հանդես է եկել նաև քաղաքացիական առաքելության ղեկավար Ռիտերը՝ նշելով, թե իրենց առաքելությունը հասանելիություն ունի Հայաստանի ամբողջ տարածքում, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը ռուս սահմանապահների պատասխանատվության ներքո է։ «Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ հասնելու համար»,- ասել է նա։ Իսկ հարցին, թե ո՞րն է ԵՄ դիտորդների մուտքը խոչընդոտելու հիմնավորումը, նա հորդորել է հարցնել ռուսական կողմին։
Արմինե Խաչիկյան