ԵՄ-ն արգելել է թուրքական Southwind Airlines-ին թռիչքներ իրականացնել Եվրոպայով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունն արգելել է Անթալիայում գտնվող Southwind Airlines ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել դաշինքի ներսում, գրում է թուրքական Turizm Güncel պարբերականը։
Ինչպես ասվում է հոդվածում, ԵՄ-ն որոշումը հրապարակել է հինգշաբթի օրը, իրավական հիմքը եղել է 2014 թվականի հուլիսի պատժամիջոցների կարգավորումը` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Նախօրեին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտարարել է Շարմ էլ-Շեյխից ռուս զբոսաշրջիկների հետ Մոսկվա չվերթի անժամկետ հետաձգման մասին՝ ենթադրյալ պատճառն այն է, որ ԵՄ-ն արգելել է Southwind-ը։ ATOR-ը պարզաբանել է, որ հինգշաբթի Բրյուսելը ԵՄ անդամ երկրներին հայտարարել է, որ Southwind Airlines-ին (Պաշտոնական անվանումը Cortex Aviation and Tourism Trade) արգելվում է թռիչք և վայրէջք Եվրոպայում՝ պատժամիջոցների կանոնակարգերի համաձայն: