Yerevan, 17.June.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ ժողովրդի դեմ մեծ դավադրություն է տեղի ունեցել: Այն տեսակը, որ սրանք են՝ քպականները, չպիտի աճեր մեզանում, դրսում ստա նար հա մ ա պ ա տաս խ ա ն «կրթություն», այսինքն՝ հանձնարարականներ, գային ու քանդեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նշում է՝ ոչ թե հիմա ենք գնում պետության լուծարմանը, այլ դրան գնացինք 2018 թ.-ին: «Լուրջ չվերաբերվեցինք ուսապարկերով հարձակում գործողներին և դրանց ամեն մի արտահայտությանը, որը վերաբերում էր հայ ժողովրդին, մեր պետությունը, բանակը, կրթությունը վարկաբեկելուն, համապատասխան արձագանք չտվեցինք: Եվ հնարավորություն տվեցինք, որ մարդն ստեղծի աշխարհում երբևէ գոյություն ունեցող ամենաբռնատիրական ոստիկանական պետություն: Սա և իր սատելիտներն ու ուսուցիչները մեր այն ժամանակվա պետությունը նկարագրում էին որպես ավազակապետություն:

Դրանով նրանք զգուշացնում էին, որ ճշմարիտ ավազակապետություն, բռնապետություն ստեղծելուց շատ հեռու ենք, գաղափար անգամ չունենք: Իրենք գիտեն դրա կատարյալ ստեղծման ձևը և եկան ու ստեղծեցին: Հիմա, որպես այդպիսին, պետություն չունենք: Այն ժամանակից սկսած, երբ առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների, տարբեր պետություններ քննում էին Հայաստանի խնդիրը, արդեն պետություն չունեինք: Ներսում ունեինք բռնատիրություն ժողովրդին զսպելու, նրան մտավոր սնանկության դատապարտելու և այսօրվա զուլումը նախապատրաստելու առումով: Ծրագիրը սա էր: Այն պետությունները, որոնք մեզ համար իսկապես թշնամական են, ոչ թե մենք ենք համարում թշնամական, չունեն թշնամության այն չափաբաժինը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում մեր երկրի և ժողովրդի հանդեպ: Բոլոր նվիրյալները, ազնիվ գաղափարները ծաղրվում և մերժվում են անխնա: Իշխանավորների շրջանում «բեսպրեդել» է պետության և ժողովրդի հանդեպ: Կիրանցում մարդկանց ձերբակալել, կտտանքների ենթարկել, ինչո՞վ է տարբերվում Հայաստանի ոստիկանություն կոչված կառույցը ադրբեջանական օմոնականներից կամ ոստիկաններից, որոնք մեր գերիներին չգիտեմ էլ, թե ինչպես են վերաբերվում: Հիմա գերի ենք մեր իսկ ոստիկանության ձեռքին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Գրականագետի խոսքով, հիմա մնում է այլ խնդիր՝ Հայաստան՝ որպես երկիր, ոչ որպես պետություն, գոյություն կունենա՞, թե՞ ոչ: «Պետությունը ոչնչացնելուց հետո անցնելու են երկիրը ոչնչացնելու գաղափարին: Իսկ ժողովրդին ոչնչացնելու ամենաուղիղ ճանապարհը նրա հայրենիքը ոչնչացնելն է: Հիմա որտե՞ղ են մեր արևմտահայերը, նրանք տարբեր անվանումներով կոչվում են սփյուռքահայեր՝ սիրիահայ, ռուսահայ, ֆրանսահայ, կանադահայ և այլն, բայց ոչ հայ: Մեր ավետյաց երկիրը, հայրենիքը, Հայաստանը թուրքերը ոչնչացրեցին, մեխանիկորեն ոչնչացավ հայի տեսակն այնքանով, որքանով որ ոչնչացավ: Հիմա Արևել յան Հայաստանի այս փոքրիկ պատառիկն իբրև Հայաստան վերացնում են, և մենք էլ վերածվելու ենք, չգիտեմ, թե ինչ հայի»: Իշխանության պայքարի թիրախում եկեղեցին է:

«Նրանք եկեղեցուն մեծագույն պատնեշ, որմ, արգելք են համարում իրենց ճանապարհին: Կլինի քաղաքական, հոգևոր, ազգային, բարոյական նկարագիր, ազգային հոգեկերտվածք, իրենց համար մեկ է, պետք է ոչնչանա: Հայոց Վեհափառի վրա առաջին հարձակումով, որի անվան շուրջ ինչ առասպել ասես հյուսեցին, մեզ հասկացրեցին, որ իրենց համար ամենավտանգավորը ոչ թե ընդդիմադիրներն են, ազգայնականներն ու ազգայինները, այլ Հայոց եկեղեցին է, որը հազարամյակներ շարունակ ստեղծում է ազգային արժեքներ և դրանց անխոնջ պահապանն է: Անկախ այն բանից՝ պետականություն ունեցել ենք, թե ոչ, եկեղեցին պահպանել է հայկականը և հայրենիքը՝ իբր գիտակցություն մեր մեջ: Մեր օծյալ Վեհափառն իր համառությամբ, ուղղամտությամբ, նպատակամետությամբ իրենց համար գլխավոր արգելքն էր: Որևէ հայ Վեհափառ հայ մարդու կողմից այսպիսի, մեղմ ասած, մերժողական վերաբերմունքի չի արժանացել, ինչպես այս Վեհափառը: Մեր բոլոր 132 Վեհափառներից Գարեգին 2-րդն առաջինն է, որ համայն մուսուլմանների առաջնորդին հրապարակավ մեղադրեց ազգայնականության, մարդկանց ոչնչացնելու, ցեղասպանություն հրահրելու մեջ: Սա քաղաքական խիզախությո՞ւն է, թե՞ ոչ:

Առաջին քայլն արեցին՝ Վեհափառին զրկելով անվտանգության ծառայությունից: Ասում էին՝ Վեհափառն ումի՞ց պետք է պաշտպանվի: Ճիշտ էին ասում, նա միայն իրենցից պիտի պաշտպանվի: Նրանով հալածում էին Հայոց եկեղեցին: Նրա հովանու ներքո աճել են այնպիսի ազնվական ու ազնվազարմ հոգևորականներ, ինչպիսիք են Բագրատ Սրբազանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ Սրբազանը: Որքան ասես կարող ենք անուններ թվարկել: Թռուցիկ հայացքով նայեք մեր պատմությանը: Հայոց եկեղեցին երկրի օրհասական բոլոր պահերին եղել է գլխավոր հենակետը երկիրը և ժողովուրդը պահելու:

Այսօր նույն օրհասական ժամանակներում ենք ապրում, ընդ որում՝ ավելի օրհասական, քան մեր պատմության բոլոր հայտնի դրվագները: Եթե հիշում են Ավարայրը, ապա այն ժամանակ մեզ դրսից պարտադրում էին ընդամենը 150 տարի առաջ ընդունած կրոնի կամ հավատքի փոփոխություն: Հիմա մեզ դա ներսից են պարտադրում: Ոչ մի Վեհափառ, նկատի ունեմ նույնիսկ Ավարայրի ժամանակ Հովսեփ կաթողիկոսին, կանգնած չի եղել այսպիսի դժվար երկընտրանքի առաջ, երբ իր երկրի ներսից անհամեմատ ավելի արմատական և ավելի ատելությամբ տոգորված հալածանք կա մեր հավատքի, մտածողության, ազգային բարոյականության ու նկարագրի նկատմամբ, ինչպիսին այսօր է: Վեհափառը պայքարում է: Այդ նրա ազդեցությամբ, նրա ղեկավարության օրոք են աճել այսօրվա Սրբազանները, որոնք, ըստ էության, սխրագործություն են կատարում: Բագրատ Սրբազանի արածը ինչո՞վ է զիջում Գևորգ 5-րդ կաթողիկոսի արածին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ժողովուրդը ևս եկեղեցու կողքին է, քանի որ նրանով է տեսնում իր փրկությունը: «Քաղաքական գործիչները, որքան էլ ազնիվ, նվիրյալ, գաղափարական ներկայանան, իրենց շահերն ունեն: Այդ շահերը շատ չափով առնչվում են իրենց անձնականին, ընտանիքներին, կարիերային: Եկեղեցականը կարիերա, առաջընթաց անելու որևէ լիցքավորում չունի: Նրա առաջընթացն իր ծառայություն է իր ժողովրդին: Այդ պատճառով էլ եկեղեցականներին չես կարող վերագրել քաղաքական առաջնորդների շահագրգռվածություն: Նրանց շահագրգռվածությունը մեկն է՝ ունենալ հայ ժողովուրդ, հավատացյալների հոտ և նրան ներարկել աստվածային ազնվություն, կատարելություն, աստվածաշնչյան ճշմարտություն: Սա է նրանց ծառայությունը: Նրանք կորցնելու ոչինչ չունեն: Եկեղեցին միշտ և այսօր մնում է միակ ոչ ուծացված և ոչ դեգրադացված հիմնական ու գլխավոր պատվարը: Թող մատնացույց չանեն տարբեր ժամանակների առանձին հոգևորականների, որոնք անձնական որակներով չեն համապատասխանել իրենց կոչումներին:

Լևոն Շանթը մի վիպակ ունի՝ «Դարձը»՝ հեռացել ես քո նախատիպից, դարձ պիտի կատարես դեպի այն: Պարույր Սևակն ասում է՝ եթե ճանապարհ ես գնում և այդ ճանապարհին քո պապերին չես հանդիպում, այդ ճանապարհը սխալ է, վերադարձի՛ր: Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, դրա համար այսօր տեղի է ունենում արթնացում: Հարկավոր է, որ այս արթնացումն ունենա որոշակի համակարգվածություն, եթե այս ժողովուրդը քաոսային արթնացավ, սրբել-տանելու է իր ճանապարհին բոլոր տեսակի քաղաքական ուժերին, գործիչներին՝ բացասական ու դրական, հայամետ ու ոչ հայամետ, մի արժեքից բացի՝ եկեղեցուց: Անգամ Շահ Աբասը չհամարձակվեց Հայոց եկեղեցին տանել ավերակման, ընդամենը երկու քար տարավ և դրանից ծլարձակեց Իսպահանի հայկական մեծ համարում ունեցող եկեղեցին: Սրանք չեն խորշում լինել շատ ավելի թշնամի, սրիկա, քան եղել են մեր դարավոր թշնամիները»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global CompetitionUcom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City Fest