«Ամեն անգամ` հերթական վեճի ժամանակ, մտածում էի, որ կփոխվի, սակայն...». Ինչո՞ւ Իվետա Եդիգարյանը ամուսնալուծվեց, և ի՞նչը նրան ստիպես մեկնել ԱՄՆ
LIFEԴերասանուհի, ում մասնագիտական գործունեությունը հաճախ է մարդկանց շփոթության մեջ գցում. ոմանք նրան ճանաչում են որպես դերասանուհի, ոմանք` որպես երգչուհի, ոմանք էլ` որպես հաղորդավարուհի: Տևական բացակայությունից հետո նա կրկին Հայաստանում է ու իր գործունեությունն է ծավալում արդեն հայրենիքում: Նրան գրեթե բոլորը հիշում են իր համար դեբյուտային և կարելի է ասել իր այցեքարտը դարձած հեռուստասերիալով, «Վերվարածներն ընտանիքում»:
Past.am-ը ներկայացնում է դերասանուհի Իվետա Եդիգարյանի անկեղծ խոստովանությունը` իր ամուսնալուծության, երկրից հեռանալու, ու երկար ժամանակ օվկիանոսից այն կողմ լինելու, այնտեղ գործունեություն ծավալելու մասին որոշ մանրամասներ:
Երեկոյան աշխատելով երևանյան ակումբներից մեկում Իվետա Եդիգարյանը դեռևս չի շտապում վերադառնալ իր դերասանական գործունեությանը, սակայան հրավեր ստանալու դեպքում միանշանակ կընդունի այն:
«Զարմանալի է այսօր հեռուստաեթերը ուղակի ողողված է դերասանական կրթություն չունեցող մարդկանցով: Գալիս են, երևում են, նկարահանվում են որոշ հեռուստանախագծերում և արդեն աստղ են: Իսկ ահա այն պրոֆեսիոնալ դերասանները, ովքեր բավական երկար տարիների փորձ ունեն ու բավական լուրջ են մոտենում իրենց աշխատանքին, նրանք մնում են ստվերում և այլևս չեն ստանում հրավերներ կամ առաջարկներ այս կամ այն ֆիլմում նկարահանվելու, այդ իսկ պատճառով էլ մնում են ստվերում»:
Ինչպես արդեն գիտենք դերասանուհին որոշ ժամանակ առաջ ապրում ու ստեղծագործում էր ԱՄՆ-ում: Իր Ամերիկա մեկնելու ու այնտեղ բնակություն հաստատելու, ինչպես նաև աշխատելու մասին, հենց ինքը դերասանուհին երբեք գաղտնի չի պահել և միշտ էլ բարձրաձայնել ու մեկնաբանել է իր ԱՄՆ գնալու մասին լուրերը:
«Ես կողմնակի գործ չեմ արել, բայց կարողացել եմ գումար վաստակել երգով՝ ռեստորաններում ու ակումբներում աշխատելով: Արդյունքում ես կարողացա այստեղ տուն գնել ու վերանորոգել այն»:
Վերադառնալով հայրենիք` Իվետան զբաղվում է իր նույն գործով` աշխատում է երևանյան ակումբներում ու ռեստորաններում:
Ինչ վերաբերվում է Իվետա Եդիգարյանի անձնականին, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դերասանուհին ամուսնացած է եղել ու ունի դուստր իր նախկին ամուսնուց: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառնալով իր կյանքի, թերևս, ամենացավոտ թեմաներից մեկին դերասանուհին նշել է.
«Ամուսնուս շատ եմ սիրել ու չեմ թաքցրել, պարզապես տարիների ընթացքում հասկացա, որ մենք տարբեր մարդիկ ենք: Մեր ընտանիքում ամեն անգամ` հերթական վեճի ժամանակ, մտածում էի, որ կփոխվի, ամեն բան իր տեղը կընկնի, բայց մեր տեսակների տարբերությունից տարինների ընթացքում հակասությունները ավելի էին շատանում: Իհարկե, ես չէի ցանկանա, որ այսպես լիներ, քանի որ ինձ համար միշտ ընտանիքս եղել է առաջին տեղում, բայց ընթացքում ես հասկացա, որ ավելի է լավ է նորմալ բաժանվել, քան աղջիկս ապրի անառողջ մթնոլորտում: Ինձ համար տանը երջանկություն ունենալը ամեն ինչ է»:
Չնայած այն փաստին, որ Իվետան արդեն հասցրել է ամուսնանալ ու ամուսնալուծվել, այնուամենայնիվ նա երբեք հույսը չի կորցնում, որ կրկին կհանդիպի այն տղամարդուն, ում հետ կզգա կատարյալ երջանկության բերկրանքը:
«Ինչու ոչ, ես դեմ չեմ դարձյալ ամուսնանալ և երեխաներ ունենալ, պարզապես այդ հարցը թողել եմ Աստծո կամեցողությանը: Պարզապես գիտակցում եմ, որ երկրորդ անգամ ավելի զգույշ պետք է քայլեմ: Իմ կողակիցը պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ»:
Պատրաստեց Past.am-ը: