Ереван, 02.Июнь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երբ եկա Թբիլիսիից, միայնակ էի, իսկ հիմա՝ մա՛մ, պա՛պ, տեսեք՝ մենակ չեմ». կայացավ Էրիկ Կարապետյանի առաջին մեծ մենահամերգը (լուսանկարներ)

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Էրիկ Կարապետյանի առաջին մեծ մենահամերգը, որին երգիչը պատրաստվել էր շուրջ մեկ տարի: Համերգի տոմսերը սպառված էին մենահամերգից օրեր առաջ և 10.000 հանդիսատես վայելեց 3 ժամ տևողությամբ համերգը: Tert.am Life-ը ներկա է եղել երգչի մենահամերգին, զրուցել նրա հետ և ներկայացնում է միջոցառման բացառիկ մանրամասներն ու լուսանկարները:

Համերգի հաղորդավարը Արսեն Գրիգորյանն էր, որը ողջունեց հանդիսատեսին՝ մաղթելով բարձր տրամադրություն: 

Համերգը մեկնարկել է «Միլիոն ու մեկ» երգով, որից հետո Էրիկը ողջունել է հանդիսատեսին և շնորհակալություն հայտնել սահմանին կանգնած հայ զինվորին: Երգիչը ծնկի է իջել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին. հանդիսատեսը հոտնկայս և մեկ րոպե լռությամբ նույնպես հարգել է նրանց հիշատակը:

«Այսօր, հենց հայ զինվորի շնորհիվ է, որ մենք այստեղ կանգնած ենք, որ ես կարողանում եմ երգել ձեր առաջ, ելույթ ունենալ և ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց նրանց»,- ասաց Էրիկ Կարապետյանը:

Համերգի ընթացքում հնչել են երգչի մի շարք երգեր, որոնք նա կապում է տարբեր շրջանների հետ: Նա նշել է, որ իր գրեթե բոլոր երգերը սիրո մասին են՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ համերգի օրը երգելու է սիրելիի՝ Սվետլանա Իշխանյանի և իրենց դստեր՝ Սալոմեի համար, որոնք ևս դահլիճում էին: Ի դեպ, երգչի առաջնեկն առաջին անգամ էր մասնակցում հայրիկի համերգին՝ վայելելով հանդիսատեսի ծափահարությունները, որոնք նաև իրեն էին նվիրված: Նշենք նաև, որ մենահամերգին ներկա էին արտիստի ծնողները:

Էրիկ Կարապետյանը նաև անակնկալ զուգերգ էր պատրաստել հանդիսատեսի համար և մինչ ելույթը հարցրեց՝ արդյոք հանդիսատեսը պատրա՞ստ է «շարժել» համալիրը, որից հետո բեմ բարձրացավ վրացի երգիչ Դաթոն: Նրանք կատարեցին «Շարժիր» զուգերգը, որը յութուբյան հարթակում գերազանցել է 1մլն դիտումը:

Մենահամերգի ընթացքում եղել են երգեր, որոնք հանդիսատեսի խնդրանքով երգիչը կատարել է մի քանի անգամ և առանց նվագակցության, քանի որ «կենդանի նվագակցությունը» ապահովում էր հենց հանդիսատեսը:

Մենահամերգն ավարտվել է «Իմ աշխարհ եկ» երգով, որը երգիչը կատարել է մի քանի անգամ: Նա բեմը լքել է երախտիքի խոսքերով՝ ուղղված նախ հավատարիմ հանդիսատեսին, ինչպես նաև համերգի կազմակերպիչներին:

«Երբ եկա Թբիլիսիից, միայնակ էի, իսկ հիմա՝ մա՛մ, պա՛պ, տեսեք՝ մենակ չեմ»,- եզրափակեց երգիչը:

 

Համերգի ավարտին մի շարք հայտնիներ ետնաբեմում շնորհավորել են երգչին կայացած մենահամերգի կապակցությամբ: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր տպավորությունների մասին:

«Նման մասշտաբներով մենահամերգը մեծ պատիվ է արտիստի համար և ես տևական ժամանակ է ինչ գնում էի այս մենահամերգին և մեկ տարի շարունակ ողջ ռեսուրսը ներդրել ենք, որպեսզի նման որակ ստանանք: Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ յուրաքանչյուրին, որ այսօր իմ կողքին էին, քանի որ 10.000 հանդիսատես ինձ հետ երգեց, ուրախացավ և հուզվեց: Անփոխարինելի են առաջին վայրկյանները, երբ հայտնվեցի բեմում և իմ առաջ տեսա լեփ-լեցուն դահլիճ և կարծում եմ, որ ցանկացած երգչի համար սա երազանք է»,- նշեց երգիչը:

Խոսելով իր անցած ճանապարհի մասին՝ Էրիկ Կարապետյանը հավելեց, որ տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր ձեռագրին և հանդիսատեսին և հետագայում էլ պատրաստվում է նույնկերպ շարունակել:

«Երբ 12 տարեկան էի և առաջին անգամ Թբիլիսիից եկա Հայաստան ես այստեղ մենակ էի՝ չունենալով ընկերներ, կապեր: Փորձում էի ամեն կերպ կայանալ այստեղ և անգամ չէի կարող պատկերացնել, որ տարիներ անց նման հանդիսատես կունենամ: Ես ունեմ շատ լավ ընկերներ և, առհասարակ, այս հանդիսատեսը հենց իմն է, հենց իմ ընկերներն են. այսօր հասկացա՝ մենակ չեմ, իմ հայրենիքում եմ, իմ երկրում, որտեղ ինձ սիրում են, լսում են, ճանաչում են և հարգում: Ես չեմ ծնվել Հայաստանում, ծնողներս, տատիկս և պապիկս նույնպես չեն ծնվել այստեղ, բայց ուրախ եմ, որ դուստրս՝ Սալոմեն, ծնվել է Հայաստանում»,- եզրափակեց երգիչը:

«Паст» - Армения отказала России в предложенной помощи? Мирзоян не смог убедить однопартийцевУченые: Молекулярное профилирование улучшает диагностику и выживаемость детей с высоким риском развития рака Financial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружия Никол Пашинян побеседовал по телефону с Эммануэлем Макроном Священнослужитель: Замглавы МОНКС назвал одеяние духовенства «платьем» и разразился нецензурной бранью Автопробег во главе с архиепископом Багратом прибыл в Гюмри Погода в Армении Гнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствия На дороге М-6 продолжаются восстановительные работы Японский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг Луны Израильские истребители нанесли удары по югу Ливана Переговоры с Москвой сейчас нереальны: Зеленский Пашинян и Путин провели телефонный разговор Депутат: Власти не пошли бы на такой уровень беззакония, если бы их не поддержали некоторые международные игроки Пользуются ЕАЭС и работают против негоУбожество судебной системы: четыре года спустя дело развалилосьВ следствии дилетантизма наших властей, Армения вошла в геополитический тупик: Аршак Карапетян Приказано арестовать протестующих Этот режим загнал Армению в геополитический тупик: Аршак КарапетянПодарочная карта Carpisa на сумму 50.000 драм от IDBank«Этот режим загнал Армению в геополитический тупик»: «Паст»В следствии дилетантизма наших властей, Армения вошла в геополитический тупик: Аршак Карапетян ВТБ (Армения) запустил детские депозитыАмио Банк и Visa отметили запуск карты Visa Business Signature ЕС тянет к себе АрмениюЧувствуют угрозу со стороны диаспоры30 лет я служил, боролся за свою родину, и не могу остаться в стороне, когда моя родина в опасности: Аршак КарапетянНароды, павшие в сражении, поднимаются вновь, а те, кто сдаются – исчезают: Аршак Карапетян Пашинян больше не имеет власти в Армении и продлевает свою власть только путем превращения страны в диктатуру։ Аршак КарапетянГендиректор Ucom участвовал в выпускном мероприятии Школы лидерства «Сегодня Армении нужен кризисный менеджер, который выведет страну из этого геополитического тупика»: Аршак КарапетянАрхиепископ: Я не готов уступить Родину кому-либо ЦАХАЛ взяло под контроль Филадельфийский коридор на границе Египта и сектора Газа Иран вернул в их страны осужденных, являющихся гражданами Армении и ряда других государств Хуситы заявили о шести операциях против кораблей США, один из которых был “серьезно поврежден” На территории Армении есть закрытые автодороги Администрация не ослабит борьбу против церкви«Пашинян создал такую ситуацию вокруг Армении, что наших врагов становится все больше, а друзей – все меньше»: Аршак КарапетянПочему прекратили вещание российского канала?Администрация загнала Армению в геополитический тупик։ КарапетянВо что хотят превратить Армению Пашинян и его сателлиты? «Паст»«Гитлер напал в первую очередь на те страны, с которыми у него были мирные договоры»: Аршак Карапетян о процессе демаркации Министр: Фискальная политика Правительства Армении в 2023 году была нейтральной Нефть продолжает дорожать Минфин: Дефицит госбюджета Армении в 2023 году составил 2% ВВП Курсы валют в Армении Архиепископ Галстанян во дворе церкви «Сурб Анна» вечером обобщит итоги дня Давид Карапетян назначен генеральным секретарем МИД Армении Есть существенные изменения в атмосфере, но это не значит, что мы достигли финиша: Никол Пашинян о мирном договоре