Հայաստանում ակադեմիական քաղաք կառուցելու 10 քողարկված նպատակները. Արմեն Այվազյան
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի հիմնումն օտար, թշնամական ծրագիր է, որի իրական նպատակներից ստորև նշում եմ միայն 10 հիմնականը.
1. Տարիներով խաթարել հայկական ԲՈՒՀ-երի բնականոն գործունեությունը՝ հետագայում ընդմիշտ բացառելով Հայաստանում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը։
2. Մոռացության տալ բարձրագույն կրթության հայկական օջախների նախորդ նվաճումները, ջնջել նրանց պատերի ներքո գործած գիտության ու մշակույթի մեծ գործիչների մասին ինստիտուցիոնալ հիշողությունը, արմատախիլ անել ԲՈՒՀ-երի տեղայնացված մշակութային ավանդույթները։
3. Խզել հայ ուսանողության կապը ավագ սերնդի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ հասցնելով կրթության որակին ուժգին հարված։
4. Հեռու պահել հայ ուսանողությանը մայրաքաղաքում ծավալվող քաղաքական գործընթացներից՝ այդպիսով առավելագույնս ապաքաղաքականացնելով և հեշտությամբ վերահսկելով հայ երիտասարդության այդ սերուցքային հատվածը։
5. Կտրել երևանաբնակ ուսանողներին իրենց ընտանիքներից, ստեղծված «նպաստավոր պայմաններում» բոլոր հայ ուսանողներին դյուրորեն օտար բարքեր ներարկել։
6. Հեռացնել հայ ուսանողությանն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին մայրաքաղաքային գիտական ու մշակութային կյանքից՝ նաև այդպես նվազեցնելով ուսուցման գիտակրթական մակարդակը։
7. Առնվազն մասամբ հայաթափել Հայաստանի մայրաքաղաքի սիրտը՝ Երևանի կենտրոնը, ապա այն հանձնել օտարներին։
8. Խեղել Երևանի կենտրոնի թամանյանական ամբողջ դիմագիծը՝ նախկին ԲՈՒՀ-երի շենքերը քանդելով ու նրանց փոխարեն ազգային ճարտարապետության հետ աղերս չունեցող այլանդակ երկնաքերեր կառուցել։
9. Ապամշակութացնել, մտավորապես գավառամտացնել, ծերացնել և առավելագույնս հայազերծել Երևանը։
10. ԲՌՆԱԳԱՂԹԵՑՆԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆԸ, ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ ԴՅՈՒՐԻՆ ԹԻՐԱԽ ԴԱՐՁՆԵԼ, ԱՊԱ ՀԱՐՄԱՐ ՊԱՀԻՆ ՄԵԿ ՀԱՐՎԱԾՈՎ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԴ ՍԵՐՈՒՑՔԸ»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live