Ինչու՞ է Բելառուսն արգելել հայկական արտադրանքի խմբաքանակի իրացումը
АНАЛИТИКАՀամացանցում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` բելառուսական ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ հանդիպումից հետո Բելառուսն արգելել է հայկական կոնյակի ներմուծումն ու իրացումը իր երկրի տարածքում։
Իրականում «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հաստատության պաշտոնական կայքէջում նշված է, թե «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Նշվում է նաև, թե արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։
Բելառուսի առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ խմբաքանակը պետք է հանվի վաճառքից։
Խոսքը, ինչպես ակնհայտ է դառնում պաշտոնական աղբյուրի հաղորդագրությունից, վերաբերվում է մակնշման խնդիր ունեցող մի խմբաքանակի, այլ ոչ թե ընդհանրապես հայկական արտադրանքն արգելելու մասին է։ Նմանատիպ երևույթները տարբեր երկրների տնտեսական հարաբերություններում հաճախակի հանդիպող իրադարձություններ են։
Անի Գրիգորյան