Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից նա մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ավելի վաղ Նիկոլայ Կոնաշենոկը սոցիալական ցանցերում մի քանի վիճահարույց գրառում էր կատարել Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության մասին։
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ ՆԳՆ աշխատակիցները համացանցում մշտադիտարկում անցկացնելիս հայտնաբերել են «ծայրահեղականության նշաններով» հայտարարություններ պարունակող գրառումներ և բացահայտել դրանց հեղինակին՝ տեղի 41-ամյա բնակչին։
«Այսօր երեկոյան «Պուլկովո» օդանավակայանում աշխատակիցները բերման են ենթարկել նշված տղամարդուն, որը պատրաստվում էր լքել Սանկտ Պետերբուրգը և այնուհետև հեռանալ Ռուսաստանի Դաշնությունից: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն: Գործը քննվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինքը՝ Կոնաշենոկը, ներողություն է խնդրել գրառումների համար և հայտարարել, որ չի աջակցում ահաբեկչությանը:
Հիշեցնենք, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան «Պիկնիկ» խմբի համերգից առաջ։ Զինված անձինք ներխուժել են համալիր, կրակել մարդկանց և այրել շենքը։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139, վիրավորվել՝ 182 մարդ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live