Հայաստանն իր գործողություններով դավաճանում է սեփական ժողովրդին. Զախարովան՝ Միրզոյանի հայտարարության մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Մոսկվան այժմ խոսում են տարբեր լեզուներով, և որ Երևանի հիմնական գործընկերները ԵՄ-ն և ԱՄՆ-ն են:
«Այդպիսի մարդիկ երկիրը տանում են փակուղի։ Միրզոյանը, խոսելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հավանականության մասին, ասել էր, որ չի կարող կանխատեսել ապագան: Տարօրինակ է, քանի որ իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները սովորաբար ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ստեղծում են այն: Նրանք կարող ենք կանխատեսել միտումներն ու ասել, որ ամեն ինչ կանեն բացասական սցենարը կանխելու համար: Ցավալի է պարոն Միրզոյանից նման բան լսելը», - ասել է Զախարովան՝ կոչ անելով հաշվի առնել առաջին հերթին ժողովրդի շահերը:
«Նույն տրամաբանությամբ են կառուցված Միրզոյանի թեզերն այն մասին, որ հիմա Երևանի համար հիմնական գործընկերները ԵՄ-ն և ԱՄՆ-ն են: Թույլ տվեք հարցնել՝ «հիմա»-ն ե՞րբ է՝ 2024-ի մարտ-ապրի՞լը», - ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ «Հայաստանն իր գործողություններով դավաճանում է ոչ թե Ռուսաստանին ու Արևմուտքում իր գործընկերներին, այլ սեփական ժողովրդին»:
«Նրանք մեզ կամ Արևմուտքում իրենց գործընկերներին չեն դավաճանում։ Նրանք դավաճանում են իրենց ժողովրդին, դա է խնդիրը», - ասել է դիվանագետը: