Աշխարհի գավաթ. Հայ սամբիստներն առաջին օրը նվաճեցին 9 մեդալ, միջադեպ ուկրաինացի եւ ռուս սամբիստների մասնակցությամբ (ֆոտո)
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցութային օրը Հայաստանի հավաքականն ու արցախցիները նվաճեցին 9 մեդալ՝ 3 արծաթ եւ 6 բրոնզ:
Արծաթե մեդալակիրներ դարձան՝ Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ) եւ փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախցի Դավիթ Հովսեփյանը (58 կգ):
Բրոնզե մեդալակիրներ դարձան՝ Կարեն Սարգսյանը (58 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ) եը Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):
Առաջին մրցումային օրվա եզրափակիչ գոտեմարտերի ավարտից հետո տեղի ունեցավ հաղթողների եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:
71 կգ քաշայինների պարգեւատրման արարողության ժամանակ բրոնզե մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկը հրաժարվեց ընդհանուր լուսանկարից: Երբ բոլոր մեդալակիրները կանգնեցին պատվո հարթակին, ուկրաինացի սամբիստը չմոտեցավ մյուս մեդալակիրներին եւ չկանգնեց ոսկե մեդալ նվաճած ռուս սամբիստի կողքին:
Աշխարհի գավաթի խաղարկությունում ռուս սամբիստները մասնակցում են FIAS-ի դրոշի ներքո:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կառլեն Մահինյանը:
Ապրիլի 5-ին երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց մարտական սամբոյի 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ եւ +98 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները եւ կանանց սամբոյի 50 կգ, 54 կգ, 59 կգ, 65 կգ, 72 կգ, 80 կգ, +80կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:
Աշխարհի գավաթը կավարտվի ապրիլի 5-ին:
Լուսինե Շահբազյան