Ереван, 02.Июнь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Փաշինյանը սկսում է կապիտուլ յացիան. ինչի՞ կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել «երկար սպասված պատմական իրադարձություն»: Կողմերը տասնամյակների ընթացքում առաջին անգամ համաձայնության են եկել, թե ինչպես պետք է գծեն իրենց միջև պետական սահմանը։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայերը պետք է ուրախանան դրանով, սակայն իրականում գյուղերում բողոքի ակցիաներ են սկսվել։ Եվ իսկապես, Հայաստանի համար այդ ամենը այնքան էլ վարդագույն չի երևում։ Երևանը համաձայնել է Ադրբեջանին վերադարձնել նախկինում Հայաստանի կողմից վերահսկվող չորս գյուղ։

Հայաստանի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ առաջին անգամ սահմանազատված սահման կհայտնվի Տավուշի մարզում: Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ այցելել էր վիճելի գյուղեր և հանդիպել տեղի բնակիչների հետ։ Նա երդվել էր երեխաներով և բացատրել, որ Ադրբեջանի մոտ լինելը պետք է գոհացնի, ոչ թե վախեցնի սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչներին։ Սակայն, ըստ ամենայնի, տեղի բնակիչները չեն համոզվել դրանում, գյուղերում սկսվել են անհնազանդության գործողություններ, Ոսկեպարի, Բերքաբերի և Կիրանցի բնակիչները փակել են միակ ռազմավարական մայրուղին, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ, Գյումրիից և Երևանից ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել Տավուշ։ Խիստ ասած՝ այս պահին ոչ ոք հստակ չգիտի, թե կողմերը ի՞նչ են պայմանավորվել սահմանագծման շուրջ բանակցությունների վերջին փուլի արդյունքում։

Մեկնաբանությունները տարբեր են: Բաքվում խոսում են կոնկրետ գյուղերն իրենց տալու մասին, ընդ որում՝ Արծվաշենը՝ նախկին հայկական անկլավը, այդ ցուցակում չկա։ Ոսկեպարում տեղի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանին հարցրել են Արծվաշենի ճակատագրի մասին, և նա կրկին ցուցադրել է Հայաստանի ստվարաթղթե ուրվագիծը, որը տանում է իր հետ, և փորձել է դրան կցել նաև փոքրիկ Արծվաշենը։ Երևանում ոչինչ չեն ասում գյուղերը տալու մասին, խոսում են միայն բնակավայրերի միջև սահմանի «սահմանազատման» մասին: Փաշինյանի խոսքով, ոչ մի հայկական գյուղ՝ ո՛չ բնակեցված (Ոսկեպար), ո՛չ դատարկ (Արծվաշեն), չի փոխանցվի Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Ադրբեջանը դաշտեր է ստանում Կիրանց գետի շրջակայքում՝ Ոսկեպար, Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտ՝ փոխարենը ոչինչ չտալով։ Միաժամանակ հայկական զինված ուժերը ինչ-որ տեղ ավելի խոր են անցնում հին «խորհրդային» սահմանազատման գծից, և այնտեղ կմնան միայն սահմանապահները։ Սա Փաշինյանը համարում է դիվանագիտական մեծ հաջողություն, քանի որ դա կլինի պատերազմող երկու երկրի միջև սահմանի առաջին հատվածը, որը պաշտոնապես կսահմանվի:

Ռազմական տեսանկյունից, սակայն, այն, ինչ տեղի է ունենում, շատ ավելի լուրջ է, քան դիվանագիտականը։ Ադրբեջանական զինուժն, ի վերջո, վերահսկողություն կսահմանի գերիշխող լեռնաշղթայի վրա, որը կչեզոքացնի Հայաստանի հյուսիսում նախկինում անառիկ համարվող ողջ պաշտպանական համակարգը։ Ավելին, դեռ հստակ չի ասվել, թե ի՞նչ հեռավորության վրա պետք է դուրս բերվեն հայկական զորքերը, և արդյո՞ք ադրբեջանական կողմը ևս նման պարտավորություն ստանձնում է։ Արդյունքում հայկական գյուղերը դառնում են շրջապատված և զրկված տնտեսական հիմքից, նրանցից վերցվում են ձորերն ու արոտավայրերը, որոնք նախկինում հարյուրավոր տարիներ օգտագործել են այդ գյուղերի բնակիչները։ Միաժամանակ, Ադրբեջանը անգամ չի հեռանում Բերքաբերի վերևում գտնվող հայկական դաշտից, որը գրավել էր երեսուն տարի առաջ։ Միևնույն ժամանակ, Երևանն արտաքին աշխարհի հետ կապող ռազմավարական մայրուղին է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դա մոտավորապես 4,5 քառ. կմ մակերեսով հողատարածք է։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր ճանապարհ կառուցել՝ շրջանցելով զիջված տարածքները, սակայն առանց այդ ճանապարհի Հայաստանը հայտնվում է ամբողջովին կտրված արտաքին աշխարհից։ Բացի այդ, Ռուսաստանից (Վրաստանով) Գյումրի և Երևան տանող միակ մայր գազատարն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայտարարված պայմանավորվածությունների իրականացման ժամկետները դեռ պարզ չեն։ Եթե Ադրբեջանը պնդի (և կանի դա), ապա մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական զորքերը նոր դիրքեր կգրավեն։ Այդ տարածքում հայկական պաշտպանական գծերը պարզապես կդադարեն գոյություն ունենալ։ Առայժմ չի հայտարարվել, թե ո՞ր քարտեզներն են կիրառվելու սահմանազատման համար, հիմքում ի՞նչ սկզբունքներ ունի այս գործընթացը, ո՞վ է հետևելու ու ստուգելու պայմանավորվածությունների կատարման ճշգրտությունը։

Հայաստանն այժմ պարզապես տարածք է զիջում՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա ոչ թե սահմանազատում է, այլ իրականում կապիտուլ յացիա։ Նույնիսկ խորհրդային քարտեզներով Հայաստանին պատկանող տարածքը (Բերքաբերից հյուսիս ընկած հովիտը) չի վերադարձվում նրան։ Եվ հետո, ի՞նչ սկզբունքով է գծվելու սահմանը ոչ միայն Տավուշի հատվածում, այլ ընդհանրապես շփման գծի ողջ երկայնքով։ Այդ սկզբունքը ևս տեսանելի չէ։ Եվ, հետևաբար, Փաշինյանի խոսքերը, թե դա լինելու է սահմանի առաջին հատվածը, որտեղ սահմանապահներ են տեղակայվելու, քիչ արժեք ունի։ Ցավոք, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մենք կանգնած ենք Ադրբեջանին հայկական տարածքների (Հայկական ԽՍՀ սահմաններում) զիջումների մեծ գործընթացի միայն սկզբի առաջ։

Հաջորդ հատվածը լինելու է հարավային հատվածը՝ «Զանգեզուրի միջանցքը», թեև կենտրոնում՝ Սևանա լճի մոտ, Ջերմուկում և Եղեգնաձորում, ևս վիճելի դիրքեր կան։ Եթե Փաշինյանի կառավարությունը շարունակի գնալ տարածքների սողացող զիջման ճանապարհով, ապա մինչև աշուն Անդրկովկասի քարտեզը կարող է անճանաչելիորեն փոխվել։ Իսկ Հայաստանի ստվարաթղթե ուրվագիծը, որը Փաշինյանը մշտապես կրում է իր գրպանում, շատ շուտով կդառնա պատմության մաս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Паст» - Армения отказала России в предложенной помощи? Мирзоян не смог убедить однопартийцевУченые: Молекулярное профилирование улучшает диагностику и выживаемость детей с высоким риском развития рака Financial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружия Никол Пашинян побеседовал по телефону с Эммануэлем Макроном Священнослужитель: Замглавы МОНКС назвал одеяние духовенства «платьем» и разразился нецензурной бранью Автопробег во главе с архиепископом Багратом прибыл в Гюмри Погода в Армении Гнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствия На дороге М-6 продолжаются восстановительные работы Японский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг Луны Израильские истребители нанесли удары по югу Ливана Переговоры с Москвой сейчас нереальны: Зеленский Пашинян и Путин провели телефонный разговор Депутат: Власти не пошли бы на такой уровень беззакония, если бы их не поддержали некоторые международные игроки Пользуются ЕАЭС и работают против негоУбожество судебной системы: четыре года спустя дело развалилосьВ следствии дилетантизма наших властей, Армения вошла в геополитический тупик: Аршак Карапетян Приказано арестовать протестующих Этот режим загнал Армению в геополитический тупик: Аршак КарапетянПодарочная карта Carpisa на сумму 50.000 драм от IDBank«Этот режим загнал Армению в геополитический тупик»: «Паст»В следствии дилетантизма наших властей, Армения вошла в геополитический тупик: Аршак Карапетян ВТБ (Армения) запустил детские депозитыАмио Банк и Visa отметили запуск карты Visa Business Signature ЕС тянет к себе АрмениюЧувствуют угрозу со стороны диаспоры30 лет я служил, боролся за свою родину, и не могу остаться в стороне, когда моя родина в опасности: Аршак КарапетянНароды, павшие в сражении, поднимаются вновь, а те, кто сдаются – исчезают: Аршак Карапетян Пашинян больше не имеет власти в Армении и продлевает свою власть только путем превращения страны в диктатуру։ Аршак КарапетянГендиректор Ucom участвовал в выпускном мероприятии Школы лидерства «Сегодня Армении нужен кризисный менеджер, который выведет страну из этого геополитического тупика»: Аршак КарапетянАрхиепископ: Я не готов уступить Родину кому-либо ЦАХАЛ взяло под контроль Филадельфийский коридор на границе Египта и сектора Газа Иран вернул в их страны осужденных, являющихся гражданами Армении и ряда других государств Хуситы заявили о шести операциях против кораблей США, один из которых был “серьезно поврежден” На территории Армении есть закрытые автодороги Администрация не ослабит борьбу против церкви«Пашинян создал такую ситуацию вокруг Армении, что наших врагов становится все больше, а друзей – все меньше»: Аршак КарапетянПочему прекратили вещание российского канала?Администрация загнала Армению в геополитический тупик։ КарапетянВо что хотят превратить Армению Пашинян и его сателлиты? «Паст»«Гитлер напал в первую очередь на те страны, с которыми у него были мирные договоры»: Аршак Карапетян о процессе демаркации Министр: Фискальная политика Правительства Армении в 2023 году была нейтральной Нефть продолжает дорожать Минфин: Дефицит госбюджета Армении в 2023 году составил 2% ВВП Курсы валют в Армении Архиепископ Галстанян во дворе церкви «Сурб Анна» вечером обобщит итоги дня Давид Карапетян назначен генеральным секретарем МИД Армении Есть существенные изменения в атмосфере, но это не значит, что мы достигли финиша: Никол Пашинян о мирном договоре