Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տրաֆարետային հայրենասիրության մի դրվագ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայաստանյան լրատվական դաշտը վերածվել է այնպիսի ոլորտի, որից բառացիորեն կարելի է սպասել ցանկացած աբսուրդ։ Պատճառներից մեկը, իհարկե, տասնյակներով անհայտ ու հայտնի ծագման չակերտավոր լրատվական կայքերն են։ Սակայն, այս ամենից զատ, հայաստանյան մեդիադաշտում ընդահանրապես պրոֆեսիոնալիզմի ու սկզբունքայնության սուր է պակաս է զգացվում, ինչի արդյունքում տպավորություն է առաջանում, որ լրատվամիջոցների մեծ մասը ստեղծվել ու ստեղծվում է այս կամ այն անհատին, գործչին կամ պաշտոնյային սևացնելու կամ քարկոծելու համար։
 
Հենց նման օրինակ էին վերջերս Առողջապահության նորանշանակ նախարարի դեմ որոշ լրատվամիջոցների հարձակումները։ Ամենավերջին լուրը լրատվամիջոցներից մեկի կողմից տարածած այն տեղեկությունն է, թե նախարարը հատուկ հանձնարարականով պարտադիր է համարում ոլորտի աշխատակիցների կողմից ռուսերենի իմացությունը։ Թե իրականում ինչ հանձնարարական կա և ինչի մասին է այն, պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա, սակայն ակնհայտ է, որ նման պայման որևէ նախարար չի կարող դնել, պարզապես չի կարող և վերջ։ Այլ հարց է, որ առողջապահության ոլորտում ներգրավվածների օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի իմացությունը կկարևորվի։
 
Եթե մենք մի պահ մոռանանք պաթոսային ու տրաֆարետային հայրենասիրության մասին, ապա պարզից էլ պարզ կդառնա, որ հենց այս ոլորտում է, որ կարող է անհրաժեշտ պայման լինել հենց օտար լեզուների իմացությունը։ Տրամաբանական հարց կարող է առաջանալ, թե ինչու, սակայն պատասխանը շատ պարզ է։ Ներկայումս բժշկական գրականության, ընդ որում, ոչ թե դասագրքային, այլ զուտ նեղ մասնագիտական գրականության հսկայական մասը հրատարակվում է ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, ռուսերենի պարագայում պետք է շեշտել, որ մասնավորապես բժշկական գրականության պարագայում հնարավորինս արագ կերպով ռուսերեն են թարգմանվում անգլալեզու հեղինակավոր պարբերականները։
 
Արդյունքում ստեղծվում է մի վիճակ, երբ հայ բժիշկները կարող են ծանոթանալ այս ոլորտում նոր հայտնագործություններին, նոր զարգացումներին միայն անգլերեն կամ ռուսերեն, քանի որ հայերեն վերջիններս գրեթե չեն թարգմանվում։ Համաձայնենք, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական թռիչքային զարգացումը ենթադրում է, որ բժիշկները պետք է առավելագույնս համընթաց քայլեն ժամանակակից զարգացումներին։ Վերջինիս համար պարտադիր պայման է ընթերցանությունը, որն էլ իր հերթին հնարավոր է միայն օտար լեզուների իմացության պայմաններում։ Իհարկե, այս իրավիճակում կարելի ասել և պնդել, որ համապատասխան գրականությունը թարգմանվի նաև հայերեն և հասանելի լինի հայ մասնագետներին մայրենի լեզվով, սակայն հասկանալի է, որ նման հեռանկար գործնականում դեռ չկա, ուստի տեղին չէ նաև անհարկի կերպով շահարկել տարատեսակ փսևդոհայրենասիրական սենսացիաներ, որոնք միայն դիլետանտիզմի վկայություն են։
 
Հ․ Գ․ Ի դեպ, երբ լսում ես լրագրողների կողմից Առողջապահության նախարարին տրված հարցերն ու վերջինիս պատասխանները, ապա ակնհայտ է դառնում, որ նախարարին սադրիչ հարցադրման փորձ անողների մեծ մասը լուրջ խնդիրներ ունի հայոց լեզվի հետ։ 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ